| |
Գրանցված է
Արցախի Հանրապետության
արդարադատության նախարարության
կողմից 26-ին դեկտեմբերի 2018թ.
Պետական գրանցման համարը 1121887 |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
| «18» դեկտեմբերի 2018թ. |
N 16-Ն |
ք. Ստեփանակերտ
ՇՈՒԿԱՅԻ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՁԱԿՎՈՂ ԿԱՐԳԱԴՐԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի
N 1-2/88-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Չափումների միասնականության ապահովման մասին» Արցախի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը, 20-րդ հոդվածը, «Տեխնիկական կանոնակարգման մասին» Արցախի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասը, 27-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության պետի կողմից արձակվող՝
1) չափման միջոցների շահագործումն արգելելու մասին կարգադրագրի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) չափման միջոցների խմբաքանակի իրացումն արգելելու մասին կարգադրագրի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) չափման միջոցների իրացումն արգելելու մասին կարգադրագրի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) բացահայտված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ կարգադրագրի ձևը՝ համաձայն N 4 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 19-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի պետական տեսչության կողմից սպառողների շահերի և իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացվող ստուգումների ընթացքում օգտագործվող փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1-2/88-Ն հրամանը:
3. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արմեն Թովմասյանին՝ սույն հրամանն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Արցախի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և
արտադրական ենթակառուցվածքների նախարարի
2018 թվականի դեկտեմբերի 18-ի N 16-Ն հրամանի |

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՇՈՒԿԱՅԻ ԵՎ
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր Ա Գ Ի Ր N ___
|
«____» ________________20 թվական |
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ
___________________________________________________________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի անվանումը)
___________________________________________________________________________________________
(ղեկավարի անունը, ազգանունը)
___________________________________________________________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը)
Տրված է 20___ թվականի __________ «____» N ____ ստուգման ակտի հիման վրա:
Պետական չափագիտական վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է, որ ստուգված չափման միջոցները`
___________________________________________________________________________________________
(չափման միջոցների անվանումը)
___________________________________________________________________________________________
չեն անցել ստուգաչափում կամ չափագիտական վկայագրում, կամ դրանց տեսակը հաստատված չէ, կամ դրանք չեն համապատասխանում հաստատված տեսակներին (անհրաժեշտն ընդգծել)
___________________________________________________________________________________________
(նորմատիվ փաստաթղթերի անվանումը)
___________________________________________________________________________________________
(խախտված կետերը)
___________________________________________________________________________________________
«Չափումների միասնականության ապահովման մասին» ԱՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին և 2-4-րդ մասերին համապատասխան ԿԱՐԳԱԴՐՈՒՄ ԵՄ՝
1. ԱՐԳԵԼԵԼ սույն կարգադրագրում նշված չափման միջոցների շահագործումը:
2. ՏԵՂԵԿԱՑՆԵԼ սույն կարգադրագրի կատարման մասին շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությանը մինչև «___»___________ 20___ թվականը:
3. ԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵԼ սույն կարգադրագրում նշված խախտումների վերացման համար մինչ «___»____________20___ թվականը:
Սույն կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությանը գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Սույն կարգադրագրի պատճենը տրամադրված է ԱՀ ֆինանսների նախարարության հարկային ծառայությանը «____»____________20___ թվական:
|
ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
|
__________________
(ստորագրություն) |
|
________________
(անունը, ազգանունը) |
|
Ստացա կարգադրագրի մեկ օրինակը |
|
______________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը, ամսաթիվը) |
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ |
|
|
ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ |
|
|
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Է. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և
արտադրական ենթակառուցվածքների նախարարի
2018 թվականի դեկտեմբերի 18-ի N 16-Ն հրամանի |

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՇՈՒԿԱՅԻ
ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր Ա Գ Ի Ր N ___
|
«____» ________________20 թվական |
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ԻՐԱՑՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ
__________________________________________________________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի անվանումը)
___________________________________________________________________________________________
(ղեկավարի անունը, ազգանունը)
___________________________________________________________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը)
Տրված է 20____ թվականի __________ «____» N ____ ստուգման ակտի հիման վրա:
Պետական չափագիտական վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է, որ ստուգված չափման միջոցները`
___________________________________________________________________________________________
(չափման միջոցների անվանումը, խմբաքանակի չափը)
___________________________________________________________________________________________
չեն համապատասխանում չափագիտական կանոններին ու նորմերին`
___________________________________________________________________________________________
(նորմատիվ փաստաթղթի անվանումը)
___________________________________________________________________________________________
(խախտված կետերը)
___________________________________________________________________________________________
«Չափումների միասնականության ապահովման մասին» Արցախի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, 20-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին և 2-4-րդ մասերին համապատասխան ԿԱՐԳԱԴՐՈՒՄ ԵՄ`
1. ԱՐԳԵԼԵԼ սույն կարգադրագրում նշված չափման միջոցների խմբաքանակի իրացումը:
2. ՏԵՂԵԿԱՑՆԵԼ սույն կարգադրագրի կատարման մասին շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությանը մինչև «____» ____________ 20___թվականը:
3. ԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵԼ սույն կարգադրագրում նշված խախտումների վերացման համար մինչև «____» ____________ 20___թվականը:
Սույն կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությանը գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
Սույն կարգադրագրի պատճենը տրամադրված է ԱՀ ֆինանսների նախարարության հարկային ծառայությանը «____»__________________20___ թվական:
|
ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
|
__________________
(ստորագրություն) |
|
________________
(անունը, ազգանունը) |
|
Ստացա կարգադրագրի մեկ օրինակը |
|
______________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը, ամսաթիվը) |
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ |
|
|
ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ |
|
|
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Է. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
| |
Հավելված N 3
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և
արտադրական ենթակառուցվածքների նախարարի
2018 թվականի դեկտեմբերի 18-ի N 16-Ն հրամանի |

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՇՈՒԿԱՅԻ
ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր Ա Գ Ի Ր N ___
|
«____» ________________20 թվական |
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ
_________________________________________________________________________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի անվանումը)
_____________________________________________________________________________________________
(ղեկավարի անունը, ազգանունը)
_____________________________________________________________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը)
Տրված է 20___ թվականի __________ «____» N ____ ստուգման ակտի հիման վրա:
Պետական չափագիտական վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է, որ ստուգված չափման միջոցների
____________________________________________________________________________________________
(չափման միջոցների անվանումը)
____________________________________________________________________________________________
տեսակը հաստատված չէ կամ չեն համապատասխանում հաստատված տեսակին կամ չեն համապատասխանում չափագիտական կանոններին ու նորմերին (անհրաժեշտն ընդգծել)
____________________________________________________________________________________________
(նորմատիվ փաստաթղթերի անվանումը)
____________________________________________________________________________________________
(խախտված կետերը)
«Չափումների միասնականության ապահովման մասին» Արցախի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և 2-4-րդ մասերին համապատասխան ԿԱՐԳԱԴՐՈՒՄ ԵՄ`
1. ԱՐԳԵԼԵԼ սույն կարգադրագրում նշված չափման միջոցների իրացումը մինչև հայտնաբերված խախտումների վերացումը:
2. ՏԵՂԵԿԱՑՆԵԼ սույն կարգադրագրի կատարման մասին շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությանը մինչև «___» ____________ 20___ թվականը:
3. ԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵԼ սույն կարգադրագրում նշված խախտումների վերացման համար մինչև «____» ____________ 20___ թվականը:
Սույն կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությանը գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
Սույն կարգադրագրի պատճենը տրամադրված է ԱՀ ֆինանսների նախարարության հարկային ծառայությանը «____»____________20___ թվական:
|
ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
|
__________________
(ստորագրություն) |
|
________________
(անունը, ազգանունը) |
|
Ստացա կարգադրագրի մեկ օրինակը |
|
______________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը, ամսաթիվը) |
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ |
|
|
ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ |
|
|
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Է. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
| |
Հավելված N 4
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և
արտադրական ենթակառուցվածքների նախարարի
2018 թվականի դեկտեմբերի 18-ի N 16-Ն հրամանի |

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՇՈՒԿԱՅԻ
ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր Ա Գ Ի Ր N ___
|
«____» ________________20 թվական |
ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
________________________________________________________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի անվանումը)
________________________________________________________________________________________
(ղեկավարի անունը, ազգանունը)
________________________________________________________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը)
Տրված է 20___ թվականի __________ «____»N ____ ստուգման ակտի հիման վրա:
Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողության ընթացքում բացահայտվել է, որ ստուգված արտադրանքը՝
________________________________________________________________________________________
(արտադրանքի անվանումը)
________________________________________________________________________________________
չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին՝
_______________________________________________________________________________________
(տեխնիկական կանոնակարգերի անվանումը)
_______________________________________________________________________________________
(խախտված կետերը)
«Տեխնիկական կանոնակարգման մասին» Արցախի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածին համապատասխան ԿԱՐԳԱԴՐՈՒՄ ԵՄ`
1. ՎԵՐԱՑՆԵԼ սույն կարգադրագրում նշված խախտումները և թերությունները:
2. ՏԵՂԵԿԱՑՆԵԼ սույն կարգադրագրի կատարման մասին շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությանը մինչև «____»______________ 20___ թվականը:
3. ԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵԼ սույն կարգադրագրում նշված խախտումների և թերությունների վերացման համար մինչև «____»___________20___ թվականը:
Սույն կարգադրագիրը սահմանված ժամկետում չկատարելը առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: