Համարը 
N 2-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2019.02.20/03(167)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
18.02.2019
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.02.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.03.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԻՆ ՈՒ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ ՏՐՎՈՂ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

 Արցախի Հանրապետության

 արդարադատության նախարարության

 կողմից 2019 թվականի փետրվարի 20-ին

 պետական գրանցման համարը 3001912

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

18 փետրվարի 2019թ.

N 2 -Ն

ք.Ստեփանակերտ

 

ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԻՆ ՈՒ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ ՏՐՎՈՂ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Արցախի Հանրապետության սահմանադրության 122-րդ և 162-րդ հոդվածների կիրարկումն ապահովելու նպատակով, «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Սահմանել

1. նախաձեռնող խումբ կազմավորելու և նախաձեռնող խմբի գործունեության կարգը` համաձայն N1 հավելվածի.

2. նախաձեռնող խումբ կազմավորելու և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ որոշման ձևը՝ համաձայն N2 հավելվածի.

3. քաղաքացիական նախաձեռնության անդամի ու քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցչի վկայականների ձևերը` համաձայն N3 հավելվածի:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

     

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

 

     

Հավելված N 1

 Արցախի Հանրապետության

 կենտրոնական ընտրական հանձնաժողովի 

2019 թվականի փետրվարի 18-ի N 2-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ

ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու համար կազմավորվում է առնվազն 10 քաղաքացուց բաղկացած նախաձեռնող խումբ:

2. Նախաձեռնող խումբը գրանցման համար Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով (այսուհետ` Կենտրոնական ընտրական հանձնաժողով) է ներկայացնում նախաձեռնող խմբի բոլոր անդամների կողմից ստորագրված` նախաձեռնող խումբ կազմավորելու և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ որոշումը, որում առկա ստորագրությունները վավերացվում են նոտարական կարգով, նախաձեռնող խմբի անդամների անձը հաստատող փաստաթղթի պատճենները, համապատասխան օրենքի նախագիծը՝ էլեկտրոնային և թղթային տարբերակով, և նախաձեռնող խմբի էլեկտրոնային փոստի հասցեն, որը նախաձեռնող խմբի գրանցումից հետո հրապարակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեք աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է նախաձեռնող խմբին և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչին կամ մերժում է գրանցումը, եթե սույն կարգի 1-ին կետով սահմանված պահանջները պահպանված չեն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելու պահից և մինչև հաջորդ օրվա ավարտը տեղադրվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախաձեռնող խումբը գրանցելու մասին որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրելուց հետո` եռօրյա ժամկետում, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի դիմումի հիման վրա նախաձեռնող խմբի անդամներին տրամադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևի վկայականներ (հավելված N3):

5. Նախաձեռնող խմբի գրանցումը դադարեցվում է՝

1) նախաձեռնող խմբի որոշման հիման վրա նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի դիմումով.

2) օրենքով պահանջվող նվազագույն քանակի ստորագրություններ հավաքելու և դրանց ձևաթերթիկները մինչև օրենքով նախատեսված ժամկետի ավարտը Կենտրոնական ընտրական հանձնաժողով չներկայացնելու դեպքում.

3) քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված օրենքի նախագիծն ընդունվելու դեպքում.

4) հանրաքվեի դրված ակտը չընդունվելու դեպքում հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հանրաքվեի արդյունքներով ընդունված որոշումը բողոքարկելիս Գերագույն դատարանի կողմից հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումն ուժի մեջ թողնելու դեպքում.

5) Գերագույն դատարանի կողմից քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագծի՝ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշում ընդունելու դեպքում:

6. Նախաձեռնող խմբի գրանցումը դադարեցնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն կարգի 5-րդ կետում նախատեսված հիմքերի ի հայտ գալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

     

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

Ս.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

 

 

     

Հավելված N 2

 Արցախի Հանրապետության

 կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2019 թվականի փետրվարի 18-ի N 2-Ն որոշման

 

     

ՁԵՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

_________________________________ ՆԱԽԱԳԻԾԸ (ՀԱՐՑԸ)

նշվում է նախագծի (հարցի) անվանումը                                              

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ

ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ

ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

___________________________

        նշվում է ընդունման վայրը

«____» ___________20___թվականի

 

Մենք՝ ներքոստորագրյալներս

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՆՔ

 

1. _______________________________ նախագիծը (հարցը) քաղաքացիական նախաձեռնության

                   նշվում է նախագծի (հարցի) անվանումը             

կարգով առաջարկելու նպատակով կազմավորել նախաձեռնող խումբ:

2. Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ նշանակել __________________________________________:

                                                                                                                              նշվում է լիազոր ներկայացուցչի անունը, հայրանունը, ազգանունը

Նախաձեռնող խմբի անդամներ1

1. _____________________________________        _____________________________    _____________

     նախաձեռնող խմբի անդամի անունը, հայրանունը,ազգանունը        անձը հաստատող փաստաթղթի տվյալները           ստորագրությունը

 

10. _____________________________________     _____________________________     _____________

     նախաձեռնող խմբի անդամի անունը, հայրանունը,ազգանունը        անձը հաստատող փաստաթղթի տվյալները           ստորագրությունը

 

______________________թվականին, ես, ____________նոտարական տարածքի նոտար___________ս, վավերացնում եմ _________ի ստորագրությունների իսկությունը, որոնք կատարվել են իմ ներկայությամբ: Փաստաթուղթը ստորագրողների ինքնությունը և գործունակությունը ստուգված են:

«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 58-րդ հոդվածի համաձայն՝ հաստատում եմ ֆիզիկական անձանց կողմից կատարված ստորագրությունների իսկությունը, այլ ոչ թե փաստաթղթում շարադրված փաստերը:

 

Գրանցված է գրանցամատյան թիվ ____________ով:

 

Գանձված է պետական տուրք ____________ և ծառայության վճար __________ համաձայն ՝ «Պետական տուրքի մասին» և «Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքների:

 

Նոտար՝ _____________________________ԱՀ զինանշանի պատկերով կնիք

 

1 Սույն որոշումն ստորագրում են առնվազն 10 քաղաքացի, որոնց ստորագրությունները վավերացվում են նոտարական կարգով:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

     

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

Ս.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

 

 

     

Հավելված N 3

 Արցախի Հանրապետության

 կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2019 թվականի փետրվարի 18-ի N 2-Ն որոշման

 

 

Ներմուծեք նկարագրությունը_2390

 

Ներմուծեք նկարագրությունը_2391

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

     

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

Ս.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ