Համարը 
N 3-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2019.02.20/03(167)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
18.02.2019
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.02.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.03.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԿԱՐԳԸ, ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱԹԵՐԹԻԿԻ ԵՎ ՏԵՂՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՏՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

 Արցախի Հանրապետության

արդարադատության նախարարության

 կողմից 2019 թվականի փետրվարի 20-ին

 պետական գրանցման համարը 3001913

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

18 փետրվարի 2019թ.

N 3-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԿԱՐԳԸ, ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՁԵՎԱԹԵՐԹԻԿԻ ԵՎ ՏԵՂՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆԸ

ՄԻԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՏՐՎԱԾ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Արցախի Հանրապետության սահմանադրության 122-րդ և 162-րդ հոդվածների կիրարկումն ապահովելու նպատակով, «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Սահմանել

1. ստորագրությունների հավաքման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2. ստորագրությունների հավաքման ձևաթերթիկի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3. տեղում ստորագրությունների հավաքմանը միանալու վերաբերյալ նոտարական կարգով տրված հայտարարության ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

     

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

 

     

Հավելված N 1

 Արցախի Հանրապետության

 կենտրոնական ընտրական հանձնաժողովի

 2019 թվականի փետրվարի 18-ի N 3-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ

 

1. Սույնով սահմանվում են տեղում ստորագրությունների հավաքման կարգը, դրա համար անհրաժեշտ ձևաթերթիկին ներկայացվող պահանջները, ձևաթերթիկում լրացվող անհրաժեշտ տվյալների ցանկը և ձևաթերթիկի լրացման կարգը:

2. Գրանցումից հետո նախաձեռնող խումբն իրավունք է ստանում ձեռնարկելու օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը քաղաքացիների միացումը՝ ստորագրություններ հավաքելու միջոցով:

3. Ստորագրությունների հավաքումն իրականացվում է ստորագրությունների հավաքման ձևաթերթիկի (հավելված N2) միջոցով՝ տեղում ստորագրելու եղանակով: Ստորագրությունների հավաքման ձևաթերթիկի նմուշը ներբեռնման հնարավորությամբ տեղադրվում է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի (այսուհետ` Կենտրոնական ընտրական հանձնաժողով) համացանցային կայքում, նախաձեռնող խմբի անդամներին չի տրամադրվում. այն ներբեռնում և տպագրում է նախաձեռնող խումբը:

4. Ստորագրությունների հավաքմանը (նախաձեռնել, կազմակերպել, օժանդակել) կարող են ներգրավվել 16 տարին լրացած քաղաքացիները:

5. Ստորագրել կարող են միայն ստորագրելու պահին հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիները:

6. Տեղում ստորագրությունների հավաքում կազմակերպվում է Արցախի Հանրապետության տարածքում գործող՝

1) համայնքապետարաններում.

2) շրջվարչակազմերում (Ստեփանակերտի քաղաքապետարանում):

7. Տեղում ստորագրությունների հավաքման վայրը տրամադրում են սույն կարգի 6-րդ կետում նշված մարմինների ղեկավարները նախաձեռնող խմբի գրավոր դիմելուց հետո` երեք օրվա ընթացքում:

8. Տեղում ստորագրությունների հավաքմանը ստորագրողը կարող է մասնակցել՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ: Սույն կետում նշված դեպքում անձը հաստատող փաստաթուղթ են համարվում նույնականացման քարտը, անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը՝ տրված լիազոր մարմնի կողմից:

9. Տեղում ստորագրելու դեպքում ստորագրությունների հավաքումն իրականացնող անձը՝ ստորագրությունների հավաքման վայրում նշանակված համապատասխան հանրային ծառայողի մասնակցությամբ, ստուգում է ստորագրողի ինքնությունը՝ ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով, այնուհետև ձևաթերթիկում լրացնում է ստորագրողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը և տարին, ստորագրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները (անձնագրի դեպքում՝ սերիան և համարը, նույնականացման քարտի դեպքում՝ նույնականացման քարտի համարը) և հնարավորություն է ընձեռում ստորագրողին ձևաթերթիկում ստորագրելու իր տվյալների դիմաց համապատասխան սյունակում: Ձևաթերթիկում լրացվում է նաև ստորագրման օրը, ամիսը, տարին:

10. Տեղում ստորագրելու դեպքում յուրաքանչյուր ձևաթերթիկն ամբողջական լրացվելուց հետո ստորագրվում է նախաձեռնող խմբի՝ ստորագրությունների հավաքումն իրականացնող ներկայացուցչի և ստորագրությունների հավաքման վայրում նշանակված համապատասխան հանրային ծառայողի կողմից:

11. Տեղում ստորագրությունների հավաքմանը կարելի է միանալ այդ մասին նոտարական կարգով տրված հայտարարությամբ (հավելված N3), որի ձևաթուղթը ներբեռնվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ25

     

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

Ս.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

 

 

     

Հավելված N 2

 Արցախի Հանրապետության

 կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2019 թվականի փետրվարի 18-ի N 3-Ն որոշման

 

     

Ձև

 

ՏԵՂՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՈՒՄԸ

ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՁԵՎԱԹԵՐԹԻԿ

 

(_____________________ նախագծի (հարցի) քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելուն

նշվում է նախագծի (հարցի) անվանումը

միանալու վերաբերյալ)

 

Հ/Հ

Ազգանուն, անուն, հայրանուն

Ծննդյան օր, ամիս, տարի

Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ

Անձի ստորագրություն

Ստորագրման օր, ամիս, տարի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախաձեռնող խմբի ստորագրությունների

հավաքումն իրականացնող ներկայացուցիչ

 

_______________________________________

               (ազգանուն, անուն)                      (ստորագրություն)

     

Տեղում ստորագրությունների հավաքման վայրի

համապատասխան հանրային ծառայող

 

________________________________________

               (ազգանուն, անուն)                             (ստորագրություն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

     

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

 

     

Հավելված N 3

 Արցախի Հանրապետության

 կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2019 թվականի փետրվարի 18-ի N 3-Ն որոշման

 

     

Ձև

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 ՏԵՂՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆԸ

ՄԻԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ես, _________________________________________, ծնված _______________________________________, 

 (նշվում է ստորագրողի անունը, հայրանունը, ազգանունը)                          (նշվում է ստորագրողի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)

 

Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ՝

____________________________________________________________________________________,

 (նշվում է ստորագրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները (անձնագրի դեպքում՝ սերիան և համարը,

նույնականացման քարտի դեպքում՝ համարը))

 

նոտարական կարգով տրված սույն հայտարարությամբ միանում եմ ______________________________________

                                                                                                                                                         (նշվում է նախագծի (հարցի) անվանումը)

նախագծի (հարցի) քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով կազմավորված նախաձեռնող խմբի կողմից իրականացվող ստորագրությունների հավաքմանը:

 

Հայտարարությունը տվեց՝ __________________________    ___________________

                                                            (անունը, հայրանունը, ազգանունը)                     (ստորագրությունը)

__________________________________________

      (նշվում է հայտարարություն տալու օրը, ամիսը, տարեթիվը)

______________________ թվականին, ես, ____________________ նոտարական տարածքի նոտար________________ս, վավերացնում եմ ___________________ի ստորագրության իսկությունը, որը կատարվել է իմ ներկայությամբ: Փաստաթուղթը ստորագրողի ինքնությունը և գործունակությունը ստուգված են:

«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 58-րդ հոդվածի համաձայն՝ հաստատում եմ ֆիզիկական անձի կողմից կատարված ստորագրության իսկությունը, այլ ոչ թե փաստաթղթում շարադրված փաստերը:

Գրանցված է գրանցամատյան թիվ ____________ով:

Գանձված է պետական տուրք _____________ և ծառայության վճար __________ համաձայն ՝ «Պետական տուրքի մասին» և «Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքների:

 

Նոտար՝ ________________________________ԱՀ զինանշանի պատկերով կնիք

 

Հայտարարությունը պետք է ներկայացնել ստորագրությունների հավաքումն իրականացնող անձին կամ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

     

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

Ս.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ