Համարը 
N 219
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.05.08/13(22)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.04.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.04.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.05.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''26'' ապրիլի 2006թ.

N 219

 ք.Ստեփանակերտ

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1. Հաստատել`

ա) թափոնների անձնագրավորման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) թափոնի անձնագրի տիտղոսաթերթի ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետին` սույն որոշման պաշտոնական հրապարակումից հետո եռամսյա ժամկետում հաստատել թափոնի անձնագրի օրինակելի ձևը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«26» ապրիլի 2006թ.

թիվ 219 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից (այսուհետ՝ թափոններ արտադրող) վտանգավոր թափոնների անձնագրի (այսուհետ՝ անձնագիր) կազմման, համաձայնեցման և հաստատման հետ կապված հարաբերությունները:

2. Վտանգավոր թափոնների անձնագրավորումն իրականացվում է ռեսուրսների խնայողության ու վտանգավոր թափոնների անվտանգ գործածությունն ապահովելու նպատակով և հիմք է հանդիսանում անձնագրավորվող թափոնների հետ կապված տեխնոլոգիական, տնտեսական, իրավական և այլ որոշումների ընդունման համար, մասնավորապես, կապված շրջակա միջավայրի պահպանության պահանջների կատարման, թափոնների անդրսահմանային փոխադրման կարգավորման, թափոնների տեղադրման համար բնապահպանական վճարի օբյեկտ հանդիսացող ծավալների հաշվառման և (կամ) հաշվարկման, ինչպես նաև բնապահպանական իրավախախտումների համար համապատասխան պատժամիջոցների կիրառման, արտադրանքի արտադրության համար որպես երկրորդային հումք թափոնների օգտագործման անհրաժեշտ և նպատակահարմար միջոցների ձեռնարկման, թափոնների վերամշակման նպատակահարմարության հետ և այլն:

3. Անձնագիրը պետք է նպաստի թափոնների տեղափոխման, ինչպես նաև անդրսահմանային փոխադրումների ժամանակ տեխնիկական արգելքների վերացմանը:

4. Անձնագիրը ներառում է թափոններ արտադրողի մոտ գոյացող վտանգավոր թափոնների (այսուհետ` թափոն) տեսակի, քանակի, վտանգավորության աստիճանի, դրանց կազմի և ռեսուրսային ու հումքային հիմնական հատկությունների մասին տեղեկություններ:

 

II. ԱՆՁՆԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

5. Անձնագիրը կազմում են թափոններ արտադրողները:

Անձնագիրը հաստատում է տվյալ թափոններն արտադրող իրավաբանական անձի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը և, համաձայն «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի, համաձայնեցնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության հետ (այսուհետ՝ լիազոր մարմին):

6. Անձնագիրը կազմվում է յուրաքանչյուր տեսակի թափոնի համար` սույն կարգի 12-րդ կետով սահմանված բովանդակության համաձայն:

7. Անձնագիրը համաձայնեցվում է այն լիազոր մարմին մուտքագրվելուց հետո 30-օրյա ժամկետում և գրանցվում գրանցամատյանում:

8. Սույն կարգի 12-րդ կետով սահմանված անձնագրի բովանդակության թերի լինելու կամ անճշտությունների առկայության դեպքում անձնագիրը վերադարձվում է լրամշակման: Կրկնակի ներկայացված անձնագիրը համաձայնեցվում է սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում:

9. Անձնագիրը համաձայնեցվում և հաստատվում է թափոնի անձնագրի տիտղոսաթերթի ձևին համապատասխան:

10. Եթե թափոններ արտադրողն ստացել է լրացուցիչ կամ նոր տեղեկություններ տվյալ թափոնի մասին, ապա անձնագիրը ենթակա է վերահաստատման՝ սույն կարգով սահմանված ընթացակարգով:

11. Անձնագիրը համաձայնեցվում և հաստատվում է 2 օրինակից, որի մեկ օրինակը հաստատումից հետո ուղարկվում է լիազոր մարմին:

 

ԱՆՁՆԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Անձնագիրը պետք է ներառի հետևյալ պարտադիր տվյալները`

ա) թափոնի անվանումը,

բ) կազմակերպության անվանումը և տվյալները,

գ) թափոնի ծածկագիրը,

դ) անձնագրավորվող թափոնի քանակությունը,

ե) թափոնի վտանգավոր հատկությունների ցանկը,

զ) թափոնի ծագումը (ըստ տեխնոլոգիական կանոնակարգի),

է) թափոնի կազմը և դրա բաղադրիչների թունունակությունը,

ը) թափոնի վնասազերծման կամ վերամշակման համար առաջարկվող եղանակը,

թ) թափոնի հրդեհապայթյունավտանգությունը,

ժ) թափոնի կոռոզիոն ակտիվությունը,

ժա) թափոնի ռեակցիայի մեջ մտնելու ունակությունը,

ժբ) անհրաժեշտ նախազգուշական միջոցները թափոնի գործածության ժամանակ,

ժգ) թափոնի տեղափոխման սահմանափակումները,

ժդ) լրացուցիչ տեղեկություններ,

ժե) թափոն արտադրողի հայտարարությունը:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«26» ապրիլի 2006թ.

թիվ 219 որոշման

 

Ձև

ԹԱՓՈՆԻ ԱՆՁՆԱԳՐԻ ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ

 

ԱՆՁՆԱԳԻՐ N ---------

_____________________________________ _____________

 (վտանգավոր թափոնի անվանումը)                                                        (ծածկագիրը)

____________________________________________________________

(թափոններ արտադրողի՝ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը,

_________________________________________________________________

անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը և բնակության վայրը)

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ՝

                                                                                                 

                                                                                      __________________________________________

                                                                                        (թափոններ արտադրողի՝ իրավաբանական անձի ղեկավարի

                                                                                                                                  կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

                                                                                        ______________________________

                                                                                                        (ստորագրությունը)

 

                                                                                        _______ ___________________ 200 թ.

 

                                                                                                                                  Կ. Տ.

 

ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ՝

 

          Լիազոր մարմնի ղեկավար                               ______________________________

                                                                                                             (պաշտոնը)

                                                                                     ______________________________

                                                                                                          (ստորագրությունը)

                                                                                     ______________________________

                                                                                                       (անունը, ազգանունը)

 

______ __________________ 200 թ.

      

             Կ. Տ.

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան