| |
Գրանցված է
Արցախի Հանրապետության
արդարադատության նախարարության
կողմից 6-ին մայիսի 2019թ.
պետական գրանցման համարը 1121931 |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
ք.Ստեփանակերտ
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ԿԱՐԳԸ, ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԴՐՈՇՄԻ ԱՐՏԱՏԻՊԻ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Չափումների միասնականության ապահովման մասին» Արցախի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, 15-րդ հոդվածի 7-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել.
1) Չափման միջոցի ստուգաչափման կազմակերպման և իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի,
2) Չափման միջոցի ստուգաչափման դրոշմի արտատիպի պատկերները` համաձայն N 2 հավելվածի:
2. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ա. Թովմասյանին` սույն հրամանը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Արցախի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և
արտադրական ենթակառուցվածքների նախարարի
2019թ. ապրիլի 17-ին N 5-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են չափման միջոցի (այսուհետ` ՉՄ) ստուգաչափման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. ՉՄ ստուգաչափումն իրականացնում են չափագիտության ազգային մարմինը և Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ստուգաչափման իրավունք ստացած իրավաբանական անձինք (այսուհետ` Լիազորված կազմակերպություն):
3. ՉՄ ստուգաչափումն իրականացվում է սահմանված չափագիտական պահանջներին դրանց համապատասխանությունը հավաստելու նպատակով:
4. ՉՄ ստուգաչափման պարբերականությունը և ստուգաչափման մեթոդիկան որոշվում է ՉՄ տեսակի հաստատման ժամանակ:
5. Ստուգաչափման ժամանակ կիրառվում են Չափի և կշռի միջազգային համաժողովի կողմից ընդունված և Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության կողմից երաշխավորված միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգի մեծությունների միավորների էտալոններ, որոնց համար ապահովվում է դրանց օգնությամբ ստացված չափումների արդյունքների չափագիտական հետևելիությունը միավորների միջազգային համակարգին (կրճատ՝ ՄՀ), ազգային (առաջնային) էտալոններին կամ մեծությունների միավորների միջազգային էտալոններին:
6. ՉՄ ստուգաչափումը լինում է առաջնային, պարտադիր, պարբերաբար կատարվող, կրկնակի, ընտրանքային և կամավոր:
7. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են.
1) առաջնային ստուգաչափում` արտադրությունում թողարկված, ներմուծված, նորոգման ենթարկված կամ նախկինում չստուգաչափված յուրաքանչյուր ՉՄ-ների ստուգաչափում, բացառությամբ այն ՉՄ-ների, որոնց ստուգաչափումը կատարվել է այլ երկրի արտադրողի մոտ և առկա է ստուգաչափման արդյունքների փոխճանաչման վերաբերյալ միջպետական և (կամ) միջազգային համաձայնագիր, որի մասնակիցն է Արցախի Հանրապետությունը.
2) ընտրանքային ստուգաչափում` խմբաքանակից պատահական կերպով ընտրված նմուշների համապատասխան քանակի ստուգման արդյունքների վրա հիմնված միատեսակ ՉՄ ստուգաչափում.
3) կամավոր ստուգաչափում` ոչ պարտադիր իրականացվող ստուգաչափում.
4) կրկնակի ստուգաչափում` ստուգաչափված ՉՄ-ների հերթական ստուգաչափում, այդ թվում` վերանորոգումից հետո կատարվող ստուգաչափում.
5) հայտատու` ստուգաչափման ծառայություններ պատվիրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, կամ անհատ ձեռնարկատեր, որին ՉՄ պատկանում է սեփականության կամ այլ իրավունքով.
6) չափագիտական վկայագրում` արտադրվող կամ ներմուծվող, իր կազմում մեկից ավելի ինքնավար ՉՄ ունեցող չափողական համակարգի համապատասխանության հավաստում չափումների միասնականության ապահովման սահմանված պահանջներին.
7) պարտադիր պարբերաբար կատարվող ստուգաչափում` ստուգաչափված ՉՄ հերթական ստուգաչափում, որն իրականացվում է պարբերաբար` ՉՄ տեսակի հաստատման ժամանակ հատկորոշված ժամանակահատվածում և ընթացակարգերով.
8) ստուգաչափման մեթոդիկա` ընթացակարգ, որը սահմանում է ստուգաչափումն իրականացնելու մանրամասն նկարագրություն, ինչպես նաև ստուգաչափում իրականացնելու համար օգտագործվող չափանմուշներին և օժանդակ սարքերին ներկայացվող պահանջներ:
II. ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
8. Լիազորված կազմակերպության կողմից ՉՄ ստուգաչափումն իրականացվում է հայտատուի կողմից սույն հավելվածի Ձև N 1-ով հաստատված ստուգաչափման հայտի ներկայացման դեպքում կամ ստուգաչափման իրականացման վերաբերյալ պայմանագրերի հիման վրա:
9. ՉՄ ստուգաչափման ներկայացնելու վերաբերյալ տեղեկատվությունը Լիազորված կազմակերպության կողմից մատչելի եղանակով ներկայացվում է հայտատուներին, ինչպես նաև տեղադրվում է Լիազորված կազմակերպության պաշտոնական կայքում:
10. ՉՄ ստուգաչափումն իրականացվում է Արցախի Հանրապետությունում գործող նորմատիվ իրավական ակտերի, ստուգաչափման մեթոդիկաների հիման վրա:
11. Առաջնային ստուգաչափումը.
1) իրականացվում է ՉՄ արտադրությունում թողարկվելուց հետո` մինչև շահագործման հանձնելը կամ շուկայահանումը,
2) կարող է իրականացվել ՉՄ արտադրող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հսկիչ ստուգաչափական կետերում:
Եթե չափագիտության ազգային մարմնի կողմից գնահատված է արտադրող կազմակերպության որակի համակարգը և այն համապատասխանում է միջազգային ստանդարտների պահանջներին, ինչպես նաև կամայական ընտրությամբ 10 ՉՄ-ների չափման սխալանքը չի գերազանցում թույլատրելի առավելագույն սխալանքի կեսը, ապա ՉՄ-ների առաջնային ստուգաչափման ժամանակ Լիազորված կազմակերպությունը կարող է մնացած ՉՄ-ների սխալանքն որոշել միայն չափման անվանական արժեքում (մասնակի ծրագրով ստուգաչափում):
Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 12-ի «Սոցիալական և կենսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոցները, դրանց ներկայացվող պահանջները և շուկայահանման կարգը սահմանելու մասին» N 754-Ն որոշմամբ սահմանված չափման միջոցները ենթակա են առաջնային ստուգաչափման:
12. Պարտադիր պարբերաբար կատարվող ստուգաչափումն իրականացվում է շահագործման մեջ գտնվող ՉՄ-ների միջստուգաչափական ժամանակահատվածում, որը սահմանվում է ՉՄ տեսակի հաստատման ժամանակ:
Շահագործման հանձնված, սակայն երկարաժամկետ (ստուգաչափումների միջև սահմանված ժամկետը գերազանցող ժամկետով) պահեստավորված ՉՄ ենթարկվում է պարտադիր պարբերական ստուգաչափման միայն պահեստավորման ժամկետն ավարտվելուց հետո:
13. Կրկնակի ստուգաչափումն իրականացվում է պայմանով, որ նախկինում իրականացվել է առաջնային ստուգաչափում և լինում է հետևյալ տեսակների.
1) արտահերթ` մինչև միջստուգաչափական ժամանակահատվածի ավարտը,
2) ՉՄ վերանորոգումից հետո` առաջնային ստուգաչափման ծավալով,
3) ստուգաչափման դրոշմի արտատիպի կամ ՉՄ-ների կարգավորումների մասերում չարտոնված մուտքից պաշտպանող կապարակնիքի վնասման ժամանակ` ներառյալ ծրագրային ապահովումը:
Կրկնակի ստուգաչափման ժամանակ Լիազորված կազմակերպությունը ստուգաչափումն իրականացնում է տվյալ ՉՄ տեսակի հաստատման ժամանակ որոշված ստուգաչափման մեթոդիկային համապատասխան:
14. Ընտրանքային ստուգաչափման ենթակա են այն ՉՄ-ները, որոնց արտադրող կազմակերպության որակի համակարգը գնահատված է չափագիտության ազգային մարմնի կողմից և այն համապատասխանում է միջազգային ստանդարտների պահանջներին: Լիազորված կազմակերպությունն ընտրանքային ստուգաչափումը պետք է իրականացնի խմբաքանակից ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ N 1-ով սահմանված քանակի ՉՄ-ների նմուշներ, եթե տվյալ ՉՄ համար իրավական ակտերով այլ բան նախատեսված չէ:
15. Օրենսդրական չափագիտության ոլորտներում կիրառվող ՉՄ-ները «Չափումների միասնականության ապահովման մասին» Արցախի Հանրապետության օրենքի համաձայն տրամաչափարկված լինելու դեպքում, եթե պարունակում են ստուգաչափման նորմատիվային փաստաթղթերով պահանջված կետերում տրամաչափարկում և այդ կետերում չափման անորոշությունը չի գերազանցում տվյալ ՉՄ առավելագույն թույլատրելի սխալանքը, ապա ՉՄ տրամաչափարկման արդյունքները համարվում են բավարար՝ ստուգաչափված լինելու համար: Ստուգաչափումը հաստատվում է Լիազորված կազմակերպության կողմից` տրամաչափարկման սերտիֆիկատի վրա դնելով սույն հրամանի N 2 հավելվածի Ձև N 1-ով սահմանված ՉՄ ստուգաչափման դրոշմի արտատիպի պատկերը:
16. Ստուգաչափման իրականացման համար հայտատուն Լիազորված կազմակերպություն է ներկայացնում.
1) հայտ, որը ներառում է ՉՄ անվանումը, հայտատու իրավաբանական անձի լրիվ անվանումը, գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրը, իրավաբանական անձի պետական գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), ֆիզիկական անձի դեպքում` բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում),
2) նախորդ ստուգաչափման վկայականը (առկայության դեպքում),
3) ՉՄ լրակազմը` ՉՄ տեսակի նկարագրին համապատասխան,
4) ՉՄ վերանորոգման ենթարկված լինելու դեպքում ՉՄ վերանորոգման իրականացման վերաբերյալ տեղեկատվություն:
17. ՉՄ-ները ստուգաչափման են ներկայացվում մաքուր, փաթեթավորումից հանված վիճակում` ՉՄ տեխնիկական նկարագրի կամ շահագործման ձեռնարկի կամ ստուգաչափման մեթոդիկայի կամ անձնագրի (առկայության դեպքում), ինչպես նաև վերջին ստուգաչափման վկայականի հետ միասին:
18. Ստուգաչափողի մոտ ստուգվող ՉՄ կից ներկայացվող փաստաթղթերի, ինչպես նաև ստուգաչափման մեթոդիկայի առկայության դեպքում նշված փաստաթղթերի ներկայացումը ՉՄ հետ միասին պարտադիր չէ, ինչի մասին նշվում է ստուգաչափման իրականացման վերաբերյալ պայմանագրի կնքման ժամանակ:
19. Հատուկ միջավայրերում շահագործվող ՉՄ-ները ստուգաչափման պետք է ներկայացվեն մանրէազերծված, վնասազերծված, չեզոքացված վիճակում, և Լիազորված կազմակերպության կողմից պետք է ընդունվեն միայն հայտատուի կողմից՝ դրանց մանրէազերծված, վնասազերծված, չեզոքացված լինելու վերաբերյալ տեղեկանքի ներկայացման դեպքում:
20. Ստուգաչափման համար ՉՄ-ների տեղափոխումը պետք է ապահովի հայտատուն:
21. Եթե ստուգաչափումն իրականացվում է ՉՄ արտադրման, նորոգման և շահագործման վայրում՝ հայտատուն.
1) ապահովում է չափանմուշների, օժանդակ սարքավորումների փոխադրումը ստուգաչափման վայր և հետ տեղափոխումը,
2) հատկացնում է ստուգաչափման համար աշխատատեղ և օժանդակ անձնակազմ,
3) ապահովում է չափանմուշների, ՉՄ-ների պահպանումը,
4) հատկացնում է կայանատեղ և ապահովում է դրա միացումը էլեկտրագազաջրամատակարարման ու կոյուղու ցանցերին և ապահովում պահպանումը, եթե սպասարկումն իրականացվում է շարժական ստուգաչափական լաբորատորիայի միջոցով:
22. Հայտատուն, ով արտադրում, նորոգում և կիրառում է ՉՄ-ներ, որոնց տեղերում ստուգաչափումը անցկացնելու համար պահանջվում է ստացիոնար (մնայուն) ստուգաչափական կայանքներ և ստացիոնար ՉՄ-ներ, ապահովում է նշված սարքերի առկայությունը և դրանք տրամադրում ստուգաչափողին` օգտագործման:
23. Լիազորված կազմակերպության կողմից կազմվում է ստուգաչափման արդյունքների վերաբերյալ արձանագրություն:
24. ՉՄ կառուցվածքը պետք է ապահովի տեսանելի վայրում ստուգաչափման դրոշմի արտատիպը փակցնելու հնարավորություն:
25. Եթե ՉՄ կառուցվածքի կամ օգտագործման պայմանների յուրահատկությունները թույլ չեն տալիս ստուգաչափման դրոշմի արտատիպն անմիջապես փակցնել ՉՄ-ների վրա, ապա այն փակցվում է ստուգաչափման վկայականի կամ անձնագրի վրա:
26. Լիազորված կազմակերպության ստուգաչափողի կողմից ՉՄ ստուգաչափման, չափագիտական վկայագրման դրական արդյունքներն առավելագույնը տասնօրյա ժամկետում վավերացվում է սույն հրամանի N 2 հավելվածի Ձև N 1-ով սահմանված ստուգաչափման դրոշմի արտատիպով ՉՄ վրա և (կամ) անձնագրի վրա, ՉՄ վրա փակցվում է բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմ և տրվում է սույն հավելվածի Ձև N 2-ով սահմանված ստուգաչափման վկայական:
27. Իր կազմում մեկից ավելի ինքնավար միավորներ ունեցող և շահագործման ընթացքում դրանք միմյանցով փոխարինելու հնարավորություն ունեցող ՉՄ ստուգաչափման արդյունքում ևս տրվում է սույն հավելվածի Ձև N 2-ով սահմանված ստուգաչափման վկայական:
28. Ստուգաչափման վկայականի լրացման ժամանակ հապավումների կիրառումն ու տեքստի ուղղումն արգելվում է:
29. Լիազորված կազմակերպության կողմից ստուգաչափման վկայականը կորցնելու կամ փչացնելու դեպքում տրամադրվում է ստուգաչափման վկայականի կրկնօրինակ, որի աջ կողմի վերին հատվածում արվում է հետևյալ գրառումը. «Կրկնօրինակը տրվել է ...... 20.. թ.»` նշելով ստուգաչափման վկայականի բնօրինակի համարը և տրման ամսաթիվը:
30. Ստուգաչափման վկայականում սխալների (տառասխալների) հայտնաբերման դեպքում վկայականը փոխարինվում է նոր ստուգաչափման վկայականով, որում Լիազորված կազմակերպության կողմից նշվում է փոխարինվող ստուգաչափման վկայականի համարը և տրման ամսաթիվը:
31. ՉՄ ստուգաչափման բացասական արդյունքների դեպքում հնգօրյա ժամկետում Լիազորված կազմակերպության ստուգաչափողը մարում է ստուգաչափման դրոշմի արտատիպը` դնելով սույն հրամանի N 2 հավելվածի Ձև N 2-ով սահմանված մարման դրոշմի պատկերը և հայտատուին տալիս է սույն հավելվածի Ձև N 3-ով սահմանված ձևին համապատասխան ՉՄ հետագա օգտագործման համար ոչ պիտանի ճանաչելու մասին ծանուցագիր:
32. Ստուգաչափման վկայականի գործողության ժամկետի մեջ լինելու ընթացքում ստուգաչափման արձանագրությունը և ստուգաչափման վկայականի պատճենը (եթե դրանք սահմանված են ստուգաչափման մեթոդիկայում) պահվում են Լիազորված կազմակերպության կողմից:
33. ՉՄ ստուգաչափման աշխատանքների վճարումն իրականացվում է չափագիտության լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված ՉՄ ստուգաչափման գներին համապատասխան: Հրամանում չներառված ՉՄ ստուգաչափման աշխատանքների համար վճարումն իրականացվում է հայտատուի հետ կնքված պայմանագրին համապատասխան:
34. Լիազորված կազմակերպության կողմից իրականացված ՉՄ ստուգաչափման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է կազմակերպության պաշտոնական կայքում:
ՍՏՈՒԳԱՉԱՓՎՈՂ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ
|
Ընտրանքի կոդը N |
Խմբաքանակի ծավալը |
Նմուշների քանակը (ընտրանքի ծավալը) |
Արատավոր նմուշների քանակը |
Պահուստային նմուշների
քանակը |
|
ընդունման |
խոտանման |
|
01
02
03
04
05
06
07
08
09
10
11 |
Մինչև 8
9-15
16-25
26-50
51-90
91-150
151-280
281-500
501-1200
1201-3200
3201-10000 |
2
3
5
8
13
20
32
50
80
125
200 |
0
0
0
0
0
0
0
1
3
5
10 |
1
1
1
1
1
1
1
2
4
6
11 |
2
3
4
6
7
8
9
9
10
16
25 |
___________________________________________________________________________________________
Ստուգաչափում իրականացնող կազմակերպության անվանումը
|
պարոն _____________________
(տնօրենի անուն, ազգանուն) |
Հ Ա Յ Տ
Ս Տ Ո Ւ Գ Ա Չ Ա Փ Մ Ա Ն
Խնդրում եմ ստուգաչափել ______________________________________________________
հայտատու (անվանում/անուն, ազգանուն)
պատկանող ներքոհիշյալ ՉՄ-ները՝
|
1.___________________________________________
(ՉՄ անվանումը) |
___________________
(քանակը) |
|
2. ___________________________________________
(ՉՄ անվանումը) |
___________________
(քանակը) |
|
3.___________________________________________
(ՉՄ անվանումը) |
_________________________
(քանակը) |
|
4.___________________________________________
(ՉՄ անվանումը) |
___________________
(քանակը) |
Վճարումը երաշխավորում ենք:
|
Հայտատու` ________________________________
(անվանում/անուն,ազգանուն) |
|
________________________
(ստորագրություն) |
|
|
|
«____»______________20 թ. |
Հայտատուի տվյալները՝ _____________________________________________________________
(հասցե, հեռախոս, էլեկտրոնային փոստի հասցե)
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ

ԱՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
____________________________________________________________________
Ստուգաչափում իրականացնող կազմակերպության անվանումը
ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ N _______
| |
Ստուգաչափման թվականը 20___ թ._____________«___»
Ուժի մեջ է մինչև 20___ թ._______________«___» |
__________________________________________________________________________________
չափման միջոցի անվանումը և տեսակը
Գործարանային N __________________________________________________________________
Տեսակը ___________________________________________________________________________
Չափման տիրույթը __________________________________________________________________
Ճշտության դասը, կարգը (սխալանքը) ___________________________________________________
Արտադրողը _______________________________________________________________________
Պատկանում է ______________________________________________________________________
Իրավաբանական, ֆիզիկական անձ/անհատ ձեռնարկատեր, անվանում/անուն, ազգանուն
Ստուգաչափման արդյունքների հիման վրա չափման միջոցը բավարարում է սահմանված պահանջներին:
Ստուգաչափումը կատարվել է համաձայն_______________________________________________
ստուգաչափման մեթոդիկայի անվանումը, նշագիրը
_________________________________________________________________________________
|
Ստուգաչափող՝
|
|
________________________
(ստորագրություն) |
|
____________________________________
ա. ա |
|
Ստուգաչափման դրոշմի արտատիպը |
|
| |
|
|
|
Լաբորատորիայի վարիչ՝________________________
(ստորագրություն) |
|
____________________________________
ա. ա |
Ստուգաչափման արդյունքները
(լրացվում է ստուգաչափման մեթոդիկայում՝ համապատասխան պահանջի առկայության դեպքում)
| ________________________________________________________________________________ |
| ________________________________________________________________________________ |
| ________________________________________________________________________________ |
| ________________________________________________________________________________ |
| ________________________________________________________________________________ |
| ________________________________________________________________________________ |
| ________________________________________________________________________________ |
| ________________________________________________________________________________ |
| ________________________________________________________________________________ |
| ________________________________________________________________________________ |
| ________________________________________________________________________________ |
| ________________________________________________________________________________ |
| ________________________________________________________________________________ |
| ________________________________________________________________________________ |
| ________________________________________________________________________________ |
| ________________________________________________________________________________ |
| ________________________________________________________________________________ |
| ________________________________________________________________________________ |
| ________________________________________________________________________________ |
| ________________________________________________________________________________ |
| ________________________________________________________________________________ |
| ________________________________________________________________________________ |
| ________________________________________________________________________________ |
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ
ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ՁԵՎԸ

ԱՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
__________________________________________________________________________________
Ստուգաչափում իրականացնող կազմակերպության անվանումը
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ N _______
Չափման միջոցը հետագա օգտագործման համար ոչ պիտանի
ճանաչելու մասին
________________________________________________________________________________
չափման միջոցի անվանումը
ՏԵՍԱԿԸ _________________________________________________________________________
ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ N _______________________________________________________________
ԱՐՏԱԴՐՈՂԸ______________________________________________________________________
ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ____________________________________________________________________
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը, գտնվելու վայրը
Ստուգաչափման արդյունքներով ճանաչվել է կիրառման համար ոչ պիտանի
_______________________________________________________________________________________
ոչ պիտանի ճանաչվելու պատճառը
_______________________________________________________________________________________
| Լաբորատորիայի վարիչ՝ |
|
________________________
(ստորագրություն) |
|
____________________________________
ա. ա |
| |
|
|
|
|
|
Ստուգաչափող՝ |
|
________________________
(ստորագրություն) |
|
____________________________________
ա. ա |
|
ԱՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ |
|
|
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Է. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և
արտադրական ենթակառուցվածքների նախարարի
2019թ. ապրիլի 17-ին N 5-Ն հրամանի |
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԴՐՈՇՄԻ
ԱՐՏԱՏԻՊԻ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ
1. Ստուգաչափման դրոշմը (Ձև N 1) տեխնիկական միջոց է, որը նախատեսված է չափման միջոցի և (կամ) ստուգաչափման անձնագրի վրա դրոշմի արտատիպը փակցնելու համար, ինչպես նաև հավաստելու չափման միջոցի չափագիտական բնութագրերի համապատասխանությունը սահմանված պահանջներին:
2. Ստուգաչափման դրոշմը պետք է պարունակի`
1) Արցախի Հանրապետության հապավումը` ԱՀ,
2) դրոշմի կիրառման տարեթվի վերջին երկու թվանշանները,
3) Լիազորված կազմակերպության պայմանական ծածկագիրը՝ ԼԿ,
4) ստուգաչափողի անհատական նշանը:
Անհրաժեշտության դեպքում կարող է նշվել լրացուցիչ տեղեկություն` ստուգաչափում կատարելու եռամսյակը կամ ամիսը:
3. Ստուգաչափողի անհատական նշանի համար օգտագործվում են հայկական այբուբենի մեծատառերը, թույլատրվում է նաև օգտագործել փոքրատառեր:
4. Թույլատրվում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության դրոշմների վրա դնել նախարարության տարբերանշանը ռուսերեն այբուբենի մեծատառերով`«MО»:
5. Եռամսյակները նշվում են հռոմեական թվանշաններով` I, II, III և IV:
6. Ստուգաչափման բացասական արդյունքների դեպքում ստուգաչափման դրոշմի արտատիպը մարվում է (Ձև N 2):
7. Դրոշմների անվանումը և չափերն են.
1) պողպատյա հարվածային, կլոր, տարեկան, 6 մմ,
2) պողպատյա հարվածային, ձևավոր, տարեկան 3,5 և 6 մմ,
3) պողպատյա կլոր, տարեկան 8 մմ,
4) ռետինե կլոր, 18 մմ,
5) մարման պողպատյա տարեկան 8 մմ,
6) մարման պողպատյա հարվածային 3,5 և 6 մմ:
8. 3,5 մմ-ոց դրոշմները պետք է պարունակեն.
1) Արցախի Հանրապետության հապավումը` ԱՀ,
2) դրոշմի կիրառման տարեթվի վերջին երկու թվանշանները,
3) ստուգաչափողի անհատական նշանը:
Դրոշմների տրամագծերի նոմինալ չափերը ընտրվում են` 1.5, 3.5, 6.0, 8.0, 12.0,
16.0 և 18.0 շարքից:
ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԴՐՈՇՄԻ ԱՐՏԱՏԻՊԻ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ
Ձև N 1
Ստուգաչափման դրոշմի պատկերը

Ձև N 2
Մարման դրոշմի պատկերը

|
ԱՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ |
|
|
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Է. ՎԱՐԴԱՆՅԱՆ |