| |
Գրանցված է
Արցախի Հանրապետության
արդարադատության նախարարության
կողմից 10-ին մայիսի 2019թ.
Պետական գրանցման համարը 1121933 |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
ք.Ստեփանակերտ
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել փոստային վճարման պետական նշանի նմուշը՝ «CONIFA. Ֆուտբոլի 2019 թվականի Եվրոպայի առաջնություն» թեմայով երկու նամականիշ` համաձայն հավելվածի:
2. Գործողության մեջ դնել՝ «CONIFA. Ֆուտբոլի 2019 թվականի Եվրոպայի առաջնություն» թեմայով երկու նամականիշ` սահմանելով յուրաքանչյուրի անվանագինը՝ 500-ական ՀՀ դրամ, ընդհանուր տպաքանակը՝ 4000 հատ:
3. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ա. Թովմասյանին` սույն հրամանը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Արցախի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
էկոնոմիկայի և արտադրական
ենթակառուցվածքների նախարարի
2019թ. մայիսի 06-ի N 6-Ն հրամանի |

|
ԱՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ |
|
|
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Է. ՎԱՐԴԱՆՅԱՆ |