Համարը 
N 222
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.05.08/13(22)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.04.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.04.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''26'' ապրիլի 2006թ.

N 222

 ք.Ստեփանակերտ

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Հաստատել թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաստատման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետին՝ սույն որոշման պաշտոնական հրապարակումից հետո եռամսյա ժամկետում հաստատել թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաշվարկի օրինակելի ձևը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հուլիսի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. Դանիելյան

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«26» ապրիլի 2006թ.

թիվ 222 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է թափոնների գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մոտ թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաստատման գործընթացը:

2. Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարումն ապահովելու նպատակով թափոնների գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր) համար հաստատվում են թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծեր (այսուհետ՝ նախագծեր):

3. Թափոնների գոյացման նորմատիվը որոշում է միավոր արտադրանքի արտադրման ժամանակ առաջացած որոշակի տեսակի թափոնների սահմանված քանակները:

4. Թափոնների տեղադրման սահմանաքանակը սահմանում է որոշակի տեսակի թափոնների սահմանային թույլատրելի քանակ, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որոշակի ժամկետով կարելի է տեղաբաշխել թափոնների տեղադրման օբյեկտներում՝ հաշվի առնելով տվյալ տարածքի էկոլոգիական իրավիճակը:

5. Թափոնների տեղադրումը թույլատրվում է լիազոր մարմնի կողմից հաստատված սահմանաքանակների հիման վրա:

6. 1-ին, 2-րդ, 3-րդ և 4–րդ դասի վտանգավոր թափոններ (համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի կողմից հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում առաջացող թափոնների՝ ըստ վտանգավորության աստիճանի դասակարգման մասին» հրահանգի) ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը մշակում են նախագծերը, որոնք ներկայացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ հաստատման:

7. Նախագծերը մշակվում են՝ հաշվի առնելով գոյացող թափոնների ֆիզիկաքիմիական կազմը, քանակը, տեսակը, վտանգավորության աստիճանը (դասը), տեղադրման օբյեկտը և դրա զբաղեցրած մակերեսը (ծավալը), ինչպես նաև շրջակա միջավայրի վրա թափոնների վնասակար ազդեցության սահմանային թույլատրելի նորմատիվները:

8. Նախագծերը հաստատվում են վտանգավոր թափոնների համար, որոնք տեղադրվելու են տվյալ կազմակերպության արդյունաբերական հրապարակներում կամ դրանց սահմաններից դուրս՝ կախված դրանց տեղադրման եղանակներից (պահում, թաղում):

9. Կազմակերպության արդյունաբերական հրապարակներում թափոնների պահման եղանակներն են՝

ա) տեխնոլոգիական փուլ («Տ»)՝ թափոնների պահում տվյալ կազմակերպությունում հետագա օգտագործման նպատակով՝ համաձայն թափոնների վերամշակման (օգտագործման) տեխնոլոգիական կանոնակարգի,

բ) կուտակում («Կ»)՝ թափոնների կուտակում այլ կազմակերպություններին պայմանագրային հիմունքներով թափոնները փոխանցելու նպատակով,

գ) թափոնների պահում մինչև մեկ տարի ժամկետով («Պ»)՝ թափոնների պահում տեխնոլոգիայի կամ պայմանագրի բացակայության դեպքում,

դ) թափոնների երկարատև պահում («ԵՊ»)՝ մեկ տարվանից ավելի ժամկետով թափոնների պահում:

10. Թափոնների դուրս բերումը կազմակերպության արդյունաբերական հրապարակից պետք է ձևակերպված լինի համապատասխան փաստաթղթերով (թափոնի անձնագիր, թափոնների հեռացման օբյեկտների հետ կնքված պայմանագիր), որոնց բացակայության դեպքում կազմակերպության արդյունաբերական հրապարակից դուրս բերված թափոնների քանակությունը դիտարկվում է որպես սահմանաքանակի գերազանցում:

 

II. ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

11. Նախագծերի հաստատման համար իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը մինչև ընթացիկ տարվա մարտի 31-ը լիազոր մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա) դիմում՝ նշելով իրավաբանական անձանց համար՝ իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրը (վայրերը), իսկ անհատ ձեռնարկատերերի համար՝ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, բնակության և գործունեության իրականացման վայրը (վայրերն).

բ) վտանգավոր թափոնների գործածության ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում՝ լիցենզիայի պատճենը.

գ) թափոնի անձնագիրը.

դ) նախագծի հաշվարկը՝ լիազոր մարմնի կողմից սահմանված ձևով.

ե) տեղեկություններ թափոնների տեղադրման օբյեկտների մասին.

զ) այլ կազմակերպություններին թափոնների փոխանցման և (կամ) թափոնների տեղադրման օբյեկտների հետ կնքված պայմանագրի պատճենը.

է) նախորդ տարվա ընթացքում տեղադրված թափոնների քանակը հաստատող փաստաթղթերը.

ը) թափոնների տեղադրման յուրաքանչյուր օբյեկտի համար բնապահպանական փորձաքննական եզրակացության պատճենը.

թ) թափոններ գոյացնող յուրաքանչյուր գործընթացի տեխնոլոգիական կանոնակարգը.

ժ) բնապահպանական միջոցառումների ծրագիրը՝ ուղղված թափոնների գոյացման ծավալների նվազեցմանը:

 

III. ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

12. Լիազոր մարմինը սույն կարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ծանուցում է դիմումատուին՝ նշելով փաստաթղթերի ընդունման ժամկետը և գրանցման համարը:

13. Լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և ընդունում որոշում նախագծերը հաստատելու, իսկ սույն կարգի 11-րդ կետով սահմանված փաստաթղթերը լիակազմ չլինելու դեպքում՝ լրամշակման վերադարձնելու մասին:

14. Կրկնակի ներկայացված նյութերը լիազոր մարմնի կողմից ուսումնասիրվում են և ընդունվում է որոշում սույն կարգով հաստատված ընթացակարգով:

15. Նախագծերը հաստատվում են մեկ տարի ժամկետով:

16. Հաստատված նախագծերն անմիջականորեն տրվում են դիմումատուին կամ նրա ներկայացուցչին կամ ուղարկվում են փոստով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան