Համարը 
N 654-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.06.25/15(435)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
21.06.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.06.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.06.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՀ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ (ՎՆԱՍՎԱԾՔ) ՍՏԱՑԱԾ՝ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՀ-ՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՈՒ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունիսի 2021թ.

N 654-Ն

ք. Ստեփանակերտ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ

ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ (ՎՆԱՍՎԱԾՔ)

ՍՏԱՑԱԾ՝ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

ՍՏԱՑԱԾ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՄԻԱՆՎԱԳ

ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

 ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՈՒ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների (այսուհետ՝ պատերազմական գործողություններ) հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած՝ ամբուլատոր պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվում է միանվագ դրամական օգնություն՝ 500 000 ՀՀ դրամի չափով:

2. Հաստատել պատերազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած՝ ամբուլատոր պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց միանվագ դրամական օգնություն նշանակելու ու վճարելու կարգը՝ համաձայն հավելվածի։

3. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ստեղծել մասնագիտացված հանձնաժողով` հանձնաժողովի կազմում ընդգրկելով Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության առնվազն մեկ ներկայացուցիչ, և հաստատել մասնագիտացված հանձնաժողովի աշխատակարգը։

4. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի N 90-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում միանվագ դրամական օգնություն ստացած զինծառայողների և պատերազմական գործողությունների հետևանքով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց տվյալները։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

     

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2021 թվականի հունիսի 21-ի N 654-Ն որոշման

 

ԿԱՐԳ

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ

ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ՎԻՐԱՎՈՐՈՒՄ (ՎՆԱՍՎԱԾՔ) ՍՏԱՑԱԾ՝ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՐՑԱԽԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՈՒ ՎՃԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների (այսուհետ՝ պատերազմական գործողություններ) հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած՝ ամբուլատոր պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց միանվագ դրամական օգնություն (այսուհետ՝ դրամական օգնություն) նշանակելու և վճարելու հետ կապված հարաբերությունները։

2. Դրամական օգնության իրավունք ունեն պատերազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած՝ Արցախի Հանրապետությունում հաշվառված այն անձինք, ովքեր մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը բժշկական հաստատություններում (անկախ ենթակայությունից) ամբուլատոր պայմաններում ստացել են բժշկական օգնություն կամ սպասարկում (այսուհետ՝ շահառու)՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի N 90-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում միանվագ դրամական օգնություն ստացած զինծառայողների և պատերազմական գործողությունների հետևանքով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց։

3. Ամբուլատոր պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած անձանց են հավասարեցվում նաև սույն կարգի 2-րդ կետում նշված պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորում (վնասվածք) ստացած այն անձինք, ովքեր տարաբնույթ պատճառներով չեն դիմել բժշկական օգնություն ստանալու համար, կամ դիմել և տարաբնույթ պատճառներով չեն ստացել այն:

4. Դրամական օգնություն ստանալու համար շահառուն դիմում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտացված հանձնաժողովին (այսուհետ՝ հանձնաժողով)՝ ներկայացնելով.

1) դիմում.

2) անձը հաստատող փաստաթուղթ.

3) հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք.

4) բժշկական հաստատությունում ամբուլատոր պայմաններում բժշկական օգնություն կամ սպասարկում ստանալու մասին բժշկական փաստաթուղթ, իսկ սույն կարգի 3-րդ կետում նշված անձինք՝ վիրավորում (վնասվածք) ստացած լինելը հավաստող ապացույցներ.

5) հանձնաժողովի պահանջով՝ այլ փաստաթղթեր։

5. Հանձնաժողովը տասնհինգ օրվա ընթացքում ուսումնասիրում ու քննարկում է շահառուի կողմից ներկայացված փաստաթղթերը և ապացույցները, որի արդյունքում կազմում է եզրակացություն՝ դրամական օգնություն նշանակելու կամ դրամական օգնության նշանակումը մերժելու մասին:

6. Հանձնաժողովի կողմից երկու աշխատանքային օրվա ընթացքում եզրակացությունը ներկայացվում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարին՝ համաձայնեցման նպատակով:

7. Դրամական օգնության նշանակումը մերժելու դեպքում հանձնաժողովը հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է շահառուին՝ նշելով մերժման պատճառները։

8. Դրամական օգնություն նշանակելու դեպքում հանձնաժողովը հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է շահառուին:

9. Ֆինանսավորման ենթակա, համաձայնեցված եզրակացությունը հանձնաժողովի կողմից ներկայացվում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժին՝ (այսուհետ՝ ֆինանսատնտեսագիտական բաժին) ֆինանսավորումն ապահովելու նպատակով։

10. Ֆինանսատնտեսագիտական բաժինը դրամական միջոցները փոխանցելուց հետո, այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է շահառուին:

11. Դրամական օգնությունը վճարվում է «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերի միջոցով՝ կանխիկ եղանակով։

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ