Համարը 
N 716-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.07.09/17(437)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
05.07.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
05.07.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.07.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ից ծագած հարաբերությունների վրա
Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սույն որոշման 1-ին կետով նախատեսված դեպքերում քաղաքացիների կողմից վճարված պետական տուրքերը ենթակա են վերադարձման


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հուլիսի 2021թ.

N 716-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ

ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել, որ 2020 թվականին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների արդյունքում տեղահանման պատճառով գյուղատնտեսական տեխնիկան, կցանքները, ճանապարհաշինարարական, շինարարական ու այլ մեքենամեխանիզմները և (կամ) դրանց վերաբերյալ փաստաթղթերը կորցրած քաղաքացիների փոխարեն մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվում են հետևյալ ծառայությունների համար սահմանված պետական տուրքերի վճարումները՝

1) գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների վարման իրավունքի վկայականի կրկնօրինակը տալու համար.

2) ոչ ինքնագնաց գյուղատնտեսական մելիորատիվ, հիդրոմելիորատիվ մեքենաների և սարքավորումների կորցրած տեխնիկական վկայագրի կրկնօրինակը տալու համար.

3) գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների, ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների կորցրած պետական համարանիշները վերականգնելու համար.

4) գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների, ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների կորցրած տեխնիկական անձնագրերի (գրանցման վկայականների) կրկնօրինակը տալու համար.

5) տրակտորային կցանքների, ինքնագնաց ճանապարհաշինարարական և այլ մեքենամեխանիզմների կցորդների և կիսակցորդների պետական համարանիշները վերականգնելու համար.

6) գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաները, ոչ ինքնագնաց գյուղատնտեսական մելիորատիվ, հիդրոմելիորատիվ մեքենաները, սարքավորումները, ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմները գրանցելու, վերագրանցելու, հաշվառումից հանելու, ինչպես նաև դրանց գրանցման տվյալների փոփոխության հետ կապված որևէ գործողություն կատարելու համար:

2. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարին ու Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ն Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել հաշվետվություն սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքերի չափերի վերաբերյալ:

3. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված հաշվետվությունն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Արցախի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրք վճարողների փոխարեն Արցախի Հանրապետության կառավարության կողմից վճարման ենթակա պետական տուրքերի վճարումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ից ծագած հարաբերությունների վրա:

5. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սույն որոշման 1-ին կետով նախատեսված դեպքերում քաղաքացիների կողմից վճարված պետական տուրքերը ենթակա են վերադարձման:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ