Համարը 
N 9-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.02.06/03(394)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
23.01.2020
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.01.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.02.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԳԻՏՈՒԹՅՈՒՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 34 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ
ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2020 թվականի հունվարի 23-ի

 

«ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

(ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ

ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի

N 34 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 9-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածով՝ Արցախի Հանրապետության Վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գիտատեխնիկական աշխատանքների կատարման մասին» Ձև N 1-գիտություն (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Գիտատեխնիկական աշխատանքների կատարման մասին» Ձև N 1-գիտություն (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի ապրիլի 15-ի ««Գիտատեխնիկական աշխատանքների կատարման մասին» ձև N 1-գիտություն (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» N 34 որոշումը:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

 

 

Մ. ՄԻՆԱՍՅԱՆ

        

2021 թվականի հունվարի 23

ք. Ստեփանակերտ

    

 

 

Հավելված 1

Արցախի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի 2020 թվականի

հունվարի 23-ի N 9-Ն որոշման

 

     

ՁԵՎ N 1-գիտություն

(տարեկան)

 

Ավելացվել է արտաքին խմբագրման ժամանակ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

20_____թվական

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» 2002 թվականի ապրիլի 30-ի

ՀՕ-205 օրենքի

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 20-ը

Ներկայացնում է

______________________________________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը

___________________________________________

(գործունեության իրականացման վայրը)

I___I___I___I___I (փոստային դասիչ)

Շրջանը _______________________համայնքը______________________________________ Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________________________________

____________________________________________

I____I____I____I____ I____I

(լրացվում է ԱՀ ԱՎԾ կողմից)

Պետական ռեգիստրում գրանցման (հաշվառման) համարը  I____I____I____I____I____I Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը  I____I____I____I____I____I____I____I

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)  I____I____I____I____I____I____I____I____I Հեռախոսահամար(ներ) _________________________________________________________ Էլեկտրոնային փոստ ___________________________________@______________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ

ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին ԱՀ օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

Բաժին 1. Գիտատեխնիկական աշխատանքների կատարումը

 

(հազար ՀՀ դրամ)

Տողի համարը

 

Ըստ փաստացի գործող (պայմանագրային) գների

Ըստ ինքնարժեքի (փաստացի ծախսերով)

ընդամենը

այդ թվում` կատարվել է սեփական ուժերով

ընդամենը

այդ թվում` կատարվել է սեփական ուժերով

Ա

Բ

1

2

3

4

101

Ավարտված և պատվիրատուի կողմից ընդունված աշխատանքների  Փաստացի ծավալը

 

X

 

X

102

այդ թվում` գիտատեխնիկական աշխատանքների (արտադրանքի) ծավալը

       

103

Տարեսկզբից կատարված աշխատանքների

ծավալը (104+112)

       

104

այդ թվում` գիտատեխնիկական աշխատանքների (արտադրանքի) ծավալը (105+107+109+110+111)

       

105

դրանցից` գիտահետազոտական

       

106

այդ թվում` հիմնարար

       

107

նախագծակոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքներ

       

108

այդ թվում` ծրագրատեխնոլոգիական կոմպլեքսների ծրագրային արտադրանքի ստեղծման գծով

X

X

   

109

փորձնական նմուշների (արտադրանքի) խմբերի պատրաստումը

       

110

շինարարության համար նախագծային աշխատանքներ

       

111

գիտատեխնիկական ծառայություններ

       

112

այլ աշխատանքներ (ծառայություններ)

       

 

Տեղեկանք 1. Գիտահետազոտական գործունեության հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը (հազար ՀՀ դրամ)__________ 113 այդ թվում` մեքենաների և սարքավորումների արժեքը ____________114

 

2. Հետազոտությունների և մշակումների վրա կատարված համախառն ծախսեր

(հազար ՀՀ դրամ)

Տողի հա-մարը

 

ընդա-մենը

այդ թվում` ըստ գիտության ճյուղերի

բնական

տեխնի-կական

բժշկա-կան

գյուղատնտե-սական

հասարա-կական

հումանի-տար

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

201

Հետազոտությունների և մշակումների

վրա կատարված համախառն

ծախսեր (202+213)

             

202

այդ թվում` գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին

ծախսեր (203+208)

             

203

այդ թվում` գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին ընթացիկ ծախսեր (առանց ամորտիզացիոն մասհանումների) (204+206+207)

              

204

դրանցից՝ աշխատանքի վարձատրման ծախսեր

             

205

այդ թվում՝ գիտական հետազոտություններ և մշակումներ կատարողներ (առանց համատեղողների)

             

206

սարքավորումների վրա կատարվող ծախսեր

                   

207

այլ ընթացիկ ծախսեր

             

208

գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված կապիտալ ծախսեր /209+210+211+212/

             

209

դրանցից՝ շենքեր

             

210

սարքավորումներ

             

211

հողային տարածքներ

             

212

այլ կապիտալ ծախսեր

             

213

գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված արտաքին ծախսեր (ներառյալ դրամաշնորհները)

             

 

Տեղեկանք 2. Հաշվետու տարում հիմնական միջոցների ամորտիզացիան /հազար ՀՀ դրամ/ __________ 214

 

Բաժին 3. Գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված

ներքին ընթացիկ ծախսերն ըստ աշխատանքների տեսակների

(հազար ՀՀ դրամ)

Տողի համարը

 

Ընդամենը

այդ թվում՝ ըստ գիտության ճյուղերի

բնական

տեխնի-կական

բժշկա-կան

գյուղատն-տեսական

հասարա-կական

հումանիտար

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

301

Հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին ծախսեր /առանց ամորտիզացիոն մասհանումների/

                  

302

այդ թվում՝ հիմնարար /ֆունդամենտալ/

             

303

կիրառական

             

304

գիտատեխնիկական մշակումներ

             

 

Բաժին 4. Հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին

ծախսերի ֆինանսավորման աղբյուրները

(հազար ՀՀ դրամ)

 

Հետազոտությունների և մշակումների

 վրա կատարված ներքին ծախսերը

այդ թվում՝

բյուջետային միջոցներ

բյուջետային 

մասհանումներ

ԲՈՒՀ-ին

սեփական միջոցներ

պատվիրատուի

միջոցներ

արտա-սահմանյան միջոցներ

այլ միջոցներ

ընդա-մենը

դրանցից

պետական բյուջեից

համայնքային 

բյուջեից

Ա

1

2

3

4

5

6

7

8

9

Տողի համարը

                 
 

Ընդամենը

               

 

Բաժին 5. Գիտական հետազոտություններ և մշակումներ կատարող աշխատողների

թվաքանակը հաշվետու տարվա վերջին

 

(մարդ)

Տողի համարը

 

Գիտահետազոտական

 աշխատանքներ

և մշակումներ 

կատարող աշխատողների 

թվաքանակը (առանց

 համատեղողների և քաղաքացիա-իրավական բնույթի պայմանագրով աշխատողների)

Այդ թվում`

Գիտամանկա-

վարժական աշխատողների թվաքանակը, որոնք մանկավարժական գործունեությանը զուգընթաց կատարում

են գիտատեխնիկական աշխատանքներ

/լրացնում են բուհերը/

մասնագետ-հետազոտող

տեխնիկ

օժանդակ անձնակազմ

այլ

ընդա-մենը

նրանցից կանայք

ընդամենը

նրանցից կանայք

ընդա-մենը

նրանցից կանայք

ընդա-մենը

նրանցից կանայք

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

8

9

10

501

Ընդամենը /502+505+506/

                   

502

այդ թվում ունեն կրթություն` բարձրագույն

                   

503

նրանցից ` գիտության

դոկտոր

                   

504

գիտության թեկնածու

                   

505

միջին մասնագիտական

                   

506

այլ

                   

 

Տեղեկանք 3. Գիտատեխնիկական, նախագծակոնստրուկտորական, տեխնոլոգիական աշխատանքներ կատարող մասնագետների միջին ցուցակային թվաքանակը (առանց համատեղողների և պայմանագրային հիմունքներով աշխատողների)__________________507

 

Բաժին 6. Գիտահետազոտական աշխատանքներ և մշակումներ կատարող աշխատողների

որակավորման տարիքային կազմն ու շարժը

 

(մարդ)

Տողի

հա-մարը

 

Գիտական հետազոտություններ և մշակումներ կատարող աշխատողների թվաքանակը

այդ թվում` ըստ տարիքի

մինչև 30 տարեկան

31 – 39

տարեկան

40 – 49

տարեկան

50 - 59

տարեկան

60 և բարձր տարեկան

ընդա-մենը

նրանցից՝

կանայք

ընդա-մենը

նրանցից՝

կանայք

ընդա-մենը

նրանցից՝

կանայք

ընդա-մենը

նրանցից՝

կանայք

ընդա-մենը

նրանցից՝

կանայք

ընդա-մենը

նրանցից՝

կանայք

Ա

Բ

1

2

3

4

3

 

4

 

5

 

6

 

601

Գիտական հետազոտություններ և մշակումներ կատարող աշխատողների թվաքանակը հաշվետու տարվա սկզբին (առանց համատեղողների)

                       

602

նրանցից՝ մասնագետ-հետազոտողներ

   

 

                 
 

նրանցից ունեն գիտական աստիճան

                       

603

գիտության դոկտոր

                       

604

գիտության թեկնածու

                       

605

Ընդունվել են աշխատանքի տարվա ընթացքում

                       

606

նրանցից՝ մասնագետ-հետազոտողներ

                       
 

նրանցից ունեն գիտական աստիճան

                       

607

գիտության դոկտոր

                       

608

գիտության թեկնածու

                       

609

Ազատվել են աշխատանքից տարվա ընթացքում

                       

610

նրանցից՝ մասնագետհետազոտողներ

նրանցից ունեն գիտական աստիճան

                       

611

գիտության դոկտոր

                       

612

գիտության թեկնածու

                       

613

609 տողից՝ հաստիքների կրճատման հետևանքով

                       

614

նրանցից՝ մասնագետ-հետազոտողներ

                       
 

նրանցից ունեն գիտական աստիճան

                       

615

գիտության դոկտոր

                       

616

գիտության թեկնածու

                       

617

Գիտական հետազոտություններ և մշակումներ կատարող աշխատողների թվաքանակը հաշվետու տարվա վերջին

                       

618

նրանցից՝ մասնագետ-հետազոտողներ

նրանցից ունեն գիտական աստիճան

                       

619

գիտության դոկտոր

                       

620

գիտության թեկնածու

                       

 

Բաժին 7. Մասնագետ-հետազոտողների բաշխումն ըստ գիտության ճյուղեր

Տողի համարը

 

Մասնագետ-հետազոտողների թվաքանակը

այդ թվում`

գիտության դոկտորներ

գիտության թեկնածուներ

ընդամենը

նրանցից՝ կանայք

ընդամենը

նրանցից՝ կանայք

ընդամենը

նրանցից՝ կանայք

Ա

Բ

1

2

3

4

5

6

701

Ընդամենը  (702+709+710+711+712+720)

           

702

այդ թվում՝ ըստ գիտության ճյուղերի բնական գիտություններ

           

703

մաթեմատիկա, մեխանիկա

           

704

ֆիզիկա, աստղագիտություն

           

705

քիմիա, դեղագործական քիմիա

           

706

կենսաբանություն, հոգեբանության ֆիզիոլոգիա

           

707

երկրաբանական, հանքաբանական

           

708

աշխարհագրություն (բացի տնտեսական, սոցիալական, քաղաքական)

           

709

տեխնիկական գիտություններ

           

710

բժշկական գիտություններ

           

711

գյուղատնտեսական գիտություններ

           

712

հասարակական գիտություններ

           

713

էկոնոմիկա (բացի գյուղատնտեսության էկոնոմիկայից)

           

714

իրավաբանական

           

715

մանկավարժական

           

716

հոգեբանություն (բացի հոգեբանության ֆիզիոլոգիայից)

           

717

սոցիոլոգիա

           

718

քաղաքական

           

719

այլ

           

720

հումանիտար գիտություններ

           

721

պատմություն

           

722

փիլիսոփայություն

           

723

բանասիրություն

           

724

արվեստագիտություն, ճարտարապետության

տեսություն և պատմություն

           

 

Ղեկավար

____________________________

(ազգանուն, անուն)

______________________

(ստորագրություն)

Կ.Տ

        

Լրացնող (գլխավոր հաշվապահ

    

կամ այլ լիազորված անձ)

____________________________

(ազգանուն, անուն)

______________________

(ստորագրություն)

 

«______» _______________________ 20   թ.

(լրացման ամսաթիվ)

 

 

Հավելված 2

Արցախի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի 2020 թվականի

հունվարի 23-ի N 9-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

(ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը կարգավորում է «Գիտատեխնիկական աշխատանքների կատարման մասին» Ձև N 1-գիտություն (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են գիտատեխնիկական կազմակերպությունները (միավորումներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ, նախագծակոնստրուկտորական, տեխնոլոգիական, նախագծահետախուզական կազմակերպություններ), որոնք հաշվետու տարում զբաղվել են կամ ունեցել են գիտատեխնիկական աշխատանքներով զբաղվող ստորաբաժանումներ, որոնք այդ մասին նախապես իրազեկվում են Արցախի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի 2020 թվականի հունվարի 8-ի N 1-Ն որոշմամբ սահմանված կարգի համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության տարածքային բաժին` Հաշվետվությունում նշված ժամկետում:

4. Հրահանգի իմաստով գիտատեխնիկական աշխատանքներ են համարվում գիտական հետազոտությունները և մշակումները, նախագծակոնստրուկտորական, տեխնոլոգիական, շինարարության համար նախագծային աշխատանքները, արտադրանքի փորձանմուշների պատրաստումը և գիտատեխնիկական ծառայությունները:

5. Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

6. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Բաժին 1. Գիտատեխնիկական աշխատանքների կատարումը

 

7. Տող 101-ում բերվում է հաշվետու տարում ավարտված և պատվիրատուի կողմից ընդունված աշխատանքների փաստացի ծավալը, իսկ տող 102-ում` գիտատեխնիկական աշխատանքների ծավալը:

8. Տող 103-ում բերվում է հաշվետու տարվա սկզբից փաստացի կատարված աշխատանքների ընդհանուր ծավալը, որից տող 104-ում` գիտատեխնիկական աշխատանքների ընդհանուր ծավալը, որն իր հերթին ըստ տեսակների բերվում է տողեր 105 -111-ում: Ընդ որում տողեր 105 -110-ում ցույց է տրվում կատարված գիտական հետազոտությունների և մշակումների ծավալը: Գիտական հետազոտություններ և մշակումներ համարվում է գիտական գործունեությունը, որը իրականացվում է գիտական գիտելիքների հարստացման և նրանց փորձնական կիրառության նոր ոլորտների որոնման նպատակով: Ընդ որում գիտական հետազոտությունների և մշակումների մեջ չեն բերվում`

1) կադրերի ուսուցումն ու պատրաստումը,

2) գիտատեխնիկական գործունեության և ծառայությունների այլ ձևեր (գիտատեխնիկական ծառայություններ, այդ թվում` մարկետինգ, որևէ կոնկրետ գործունեության չվերաբերող, ընդհանուր նշանակության տվյալների հավաքում և մշակում, փորձարկումներ և չափորոշումներ, մինչնախագծային աշխատանքներ, մասնագիտացված բժշկական ծառայություններ, գոյություն ունեցող ծրագրային ապահովման աջակցություն և ուղեկցում),

3) արտադրական գործունեություն (ներառյալ նորույթների ներդրումը),

4) կառավարում և այլ օժանդակ գործունեություն (հետազոտությունների և մշակումների կառավարման օրգանների գործունեության, նրանց ֆինանսավորման և այլն):

9. Մշակումներ համարվում են հետազոտությունների և փորձի միջոցով ստացված` գոյություն ունեցող գիտելիքները, որոնք ուղղված են նոր նյութերի, արտադրանքի, պրոցեսների, հարմարանքների, ծառայությունների, համակարգի կամ մեթոդի ստեղծման աշխատանքներին: Նշված խմբին են վերաբերում նաև գործունեության հետևյալ տեսակները.

1) ինժեներական օբյեկտի կամ տեխնիկական համակարգի որոշակի կոնստրուկցիայի մշակում (կոնստրուկտորական աշխատանք),

2) նոր օբյեկտի գաղափարների կամ տարբերակների մշակում, այդ թվում ոչ տեխնիկական, գծագրերի կամ այլ նշանային միջոցների մակարդակով (նախագծային աշխատանքներ),

3) տեխնոլոգիական պրոցեսների մշակում` որոշակի օգտակար արդյունք ստանալու նպատակով ֆիզիկական, քիմիական, տեխնոլոգիական և այլ պրոցեսների միացումը աշխատանքայինի հետ (տեխնոլոգիական աշխատանք):

10. Փորձանմուշների պատրաստումը (տող 109) ներառում է.

1) նորույթը բնորոշող առանձնահատկություններով օժտված իսկական մոդելների պատրաստումը,

2) նրանց փորձարկումը ժամանակի ընթացքում, որն անհրաժեշտ է տվյալների ստացման ու փորձի կուտակման համար և անպայման պետք է արտացոլվի տեխնիկական փաստաթղթերում,

3) աշխատանքային հրահանգների, ուղեցույցների պատրաստումը:

11. 109-րդ տողում չեն ներառվում.

1) արտադրության համար դետալային գծագրերի (պատճենների) նախապատրաստումը,

2) նախաարտադրական պլանավորումը,

3) ընթացիկ արտադրության ինժեներական սպասարկումը,

4) փորձնական արտադրությունում արտադրանքի խմբաքանակի թողարկումը,

5) կողմնակի արտադրանք թողարկելու նպատակով փորձարարական հարմարանքների օգտագործումը:

12. Գիտատեխնիկական մշակումներ են համարվում նաև շինարարության համար որոշակի տիպի նախագծային աշխատանքները (տող 110), որոնք նախատեսում են նախորդ հետազոտությունների արդյունքների օգտագործում: Դրա մեջ մտնում են տնտեսության և արդյունաբերության զարգացման ու տեղաբաշխման սխեմաների ու նյութերի պատրաստումը: Այստեղ չեն բերվում արտադրող կազմակերպությունների պատվերով ոչ ստանդարտ սարքավորումների նախագծային աշխատանքները, շենքերի և շինությունների շինարարության ու հիմնավերանորոգման փաստաթղթերի պատրաստումը, արտադրամասերի վերակառուցման նախագծերը:

13. Տող 111-ում բերվում է գիտատեխնիկական ծառայությունները, դրանք համարվում են գիտատեխնիկական տեղեկատվության, արտոնագրերի, հավաստագրերի, չափորոշման (ստանդարտացման), որակի վերահսկման, գիտատեխնիկական խորհրդատվության և ներդրումների, ինչպես նաև գիտական գիտելիքների տարածման ու կիրառման գործունեությունը:

14. Տող 112-ում բերվում է վերը նշված տողերում չներառված աշխատանքների և ծառայությունների ծավալը:

15. Տեղեկանք 1-ում բերվում է հաշվետու տարում գիտատեխնիկական աշխատանքների կատարման համար գոյություն ունեցող բոլոր հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը (տող 113), որից առանձնացվում է մեքենաների ու սարքավորումների արժեքը (տող 114):

 

Բաժին 2. Հետազոտությունների և մշակումների վրա

կատարված համախառն ծախսեր

 

16. Այս բաժնում բերվում են տվյալներ գիտական հետազոտությունների և մշակումների փաստացի ծախսերի մասին (ըստ ինքնարժեքի), անկախ ֆինանսավորման աղբյուրներից: Հաշվետու տարում իրականացված աշխատանքների (թեմաների) դասակարգումը կատարվում է ըստ գիտության ճյուղերի (հրահանգին կից բերվում է նշված ճյուղերի կոդերը): Ներքին ընթացիկ ծախսերից հանվում է հիմնական միջոցների լրիվ վերականգնման համար կատարված ամորտիզացիոն հատկացումների գումարը: Դա կատարվում է ամորտիզացիոն հատկացումների մեծության որոշման ժամանակ կրկնակի հաշվարկից խուսափելու նպատակով: Հաշվետու տարում հիմնական միջոցների լրիվ վերականգնման ամորտիզացիոն հատկացումների չափերի մասին տվյալները բերված են տեղեկանք 2-ում:

17. Տող 201-ում բերվում են համախառն ծախսերը` գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված ծախսերի ընդհանուր գումարը, ներառյալ նաև համակատարող կազմակերպությունների կատարած աշխատանքների (արտաքին և ներքին) ընթացիկ և կապիտալ ծախսերը:

18. Տող 202-ում բերվում է հաշվետու կազմակերպությունների գիտական հետազոտությունների և մշակումների համար սեփական ուժերով կատարած ներքին ծախսերը: Այստեղ չեն բերվում այն գիտական հետազոտությունների և մշակումների արժեքը, որոնք կատարել են այլ կազմակերպություններ` հաշվետու կազմակերպության հետ պայմանագրով (այն բերվում է տող 213-ում):

19. Տող 203-ում բերվում է հաշվետու կազմակերպությունների սեփական ուժերով գիտական հետազոտությունների մշակումների կատարման համար ներքին ընթացիկ ծախսերը (առանց կապիտալ ներդրումների):

20. Տող 204-ում բերվում է աշխատողների ցուցակային կազմի աշխատանքի վարձատրման ծախսերը (ներառյալ հաշվապահության, կադրային ծառայության, նյութատեխնիկական մատակարարման ստորաբաժանումների աշխատողների), բոլոր տիպի պարգևատրումները (այդ թվում` նպատակային և հատուկ նշանակության մուտքերը), բոլոր փոխհատուցումները, հավելավճարումները, արձակուրդային լրավճարումները, սոցիալական զեղչերը, ինչպես նաև համատեղողների աշխատանքի վճարումը, բերվում է սոցիալական, բժշկական, կենսաթոշակային ապահովության, զբաղվածության ֆոնդի պարտադիր մասհանումները (բացի վճարման այն տեսակներից, որոնց համար ապահովագրական անդամավճար չի սահմանված): Մասհանումները ոչ պետական կենսաթոշակային ֆոնդերին, կամավոր բժշկական ապահովագրությանը, կազմակերպության աշխատողների այլ կամավոր ապահովագրության ձևերի համար արտադրանքի (աշխատանքի, ծառայության) ինքնարժեքի մեջ չի մտնում և այս տողում ցույց չի տրվում: Աշխատավարձի ֆոնդի, սոցիալական զեղչերի և նյութական օգնության հարցերում առաջնորդվել գործող համապատասխան օրենքներով:

21. Տող 205-ում բերվում են գիտական հետազոտություններ, մշակումներ կատարող և բաժին 5-ի տող 501-ի սյունակ 1-ում նշված (առանց համատեղողների և քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրով աշխատողների) անձանց աշխատանքի վարձատրման ծախսերը:

22. Տող 206-ում բերվում է կոնկրետ թեմայի իրականացման համար անհրաժեշտ հատուկ գործիքների, հարմարանքների, սարքերի, պլակատների, ապարատների, մեխանիզմների ձեռք բերման և պատրաստման ծախսերը, ներառյալ նրանց նախագծման, տեղադրման, մոնտաժման ծախսերը: Նման ծախսերն իրականացվում են ի հաշիվ պայմանագրով կատարված աշխատանքի ինքնարժեքի, իսկ ավարտից հետո մնացած փորձնական նմուշները, մակետները, այլ արտադրանքը, պետք է վերադարձվեն պատվիրատուին: Չվերադարձնելու դեպքում, թեմայի ավարտից հետո դրանք գույքագրվում են և, կախված արժեքից, մտցվում կանոնադրական հիմնական ֆոնդի կամ շրջանառու միջոցների մեջ` որպես անհատույց ստացված:

23. Տող 207-ում բերվում է ընթացիկ այլ ծախսերը, որոնք կապված չեն գիտական հետազոտությունների և մշակումների կատարման հետ և ցույց չեն տրված 204, 206, 208 տողերում: Օրինակ, գիտական կազմակերպությունների կողմից վարձակալությամբ զբաղեցրած տարածության (շենքի, շինության) ծախսերը:

24. Տող 208-ում բերվում է գիտական հետազոտությունների և մշակումների համար կատարված կապիտալ ծախսերը, որի մեջ մտնում են.

1) գիտական հետազոտությունների և մշակումների համար անհրաժեշտ շենքի շինարարության և առքի, խոշորամասշտաբ վերակառուցման, արդիականացման, վերանորոգման ծախսերը (տող 209),

2) հիմնական միջոցներում ներառվող սարքավորումների ձեռք բերման ծախսերը (տող 210),

3) հետազոտությունների և մշակումների համար անհրաժեշտ հողային տարածքների ձեռք բերման ծախսերը (տող 211),

4) այլ կապիտալ ծախսեր, որոնք կապված են գիտական հետազոտությունների և մշակումների հետ (տող 212):

25. Տող 208-ում չեն բերվում գիտահետազոտական գործունեության հետ կապ չունեցող սոցիալական ու կենցաղային նշանակության օբյեկտների, բնակարանների շինարարության կապիտալ ծախսերը:

26. Տող 213-ում բերվում է կազմակերպության գիտական հետազոտությունների և մշակումների արտաքին ծախսերը, ներառյալ դրամաշնորհները: Դրանց մեջ բերվում են այն հետազոտությունների և մշակումների արժեքները, որոնք իրականացվել են կողմնակի համակատարող կազմակերպությունների կողմից` հաշվետու կազմակերպությունների հետ պայմանագրերի համաձայն:

27. Սյունակ 3-ում բերվում է հաշվետու տարվա սկզբից հետազոտությունների վրա կատարված ծախսերը, իսկ սյունակներ 2-7-ում դրանց բաշխումն ըստ գիտության ճյուղերի:

28. Տեղեկանք 2-ի տող 214-ում բերվում է հաշվետու տարում հիմնական միջոցների լրիվ վերականգնման ամորտիզացիոն հատկացումները: Այն կազմակերպությունները, որոնք իրենց գործունեությունն իրականացրել են վարձակալական հիմունքներով, ամորտիզացիոն հատկացումները ցույց են տալիս և սեփական, և վարձակալման հիմնական միջոցներում: Բյուջետային կազմակերպությունները 214 տողը չեն լրացնում:

 

Բաժին 3. Գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված

ներքին ընթացիկ ծախսերն ըստ աշխատանքների տեսակների

 

29. Տող 301-ում բերվում է հետազոտությունների և մշակումների ներքին ընթացիկ ծախսերը, որը պետք է հավասար լինի բաժին 2-ի տող 203-ին` ըստ սյունակների:

 

Բաժին 4. Հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին

ծախսերի ֆինանսավորման աղբյուրները

 

30. Գիտական հետազոտությունների և մշակումների ներքին ծախսերի ընդհանուր գումարը, ներառյալ ընթացիկ և կապիտալ ծախսերը բերվում է սյունակ 1-ում: Ընդ որում սյունակ 1-ի տվյալները պետք է հավասար լինեն բաժին 2-ի տող 202-ի սյունակ 1-ին:

31. Սյունակ 1-ում բերվում է բյուջեից ստացված միջոցները, այդ թվում պետական բյուջեից (սյունակ 2) և համայնքային բյուջեից (սյունակ 3):

32. Սյունակ 5-ում բերվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին ծախսերը: Այս սյունակում ցույց չեն տրվում բարձրագույն ուսումնական հաստատությունների` գիտական հետազոտություններ և մշակումներ կատարելու նպատակով պետական բյուջեից ստացած միջոցներից կատարված ծախսերը:

33. Սյունակ 6-ում բերվում են հաշվետու կազմակերպության սեփական միջոցներից գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված ծախսերը, այդ թվում` արտադրական ու սոցիալական զարգացման ֆոնդի, թողարկած արտադրանքի, աշխատանքի, ծառայության ինքնարժեքի հաշվին:

34. Սյունակ 7-ում բերվում են պատվիրատուի միջոցներից գիտական հետազոտությունների ու մշակումների վրա կատարված ծախսերը: Պատվիրատու կարող են լինել և պետական, և ոչ պետական կազմակերպությունները:

35. Սյունակ 8-ում բերվում է գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված ծախսերի այն մասը, որ ստացվել է այլ պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանցից, միջազգային կազմակերպություններից ու ֆոնդերից:

36. Սյունակ 9-ում բերվում է գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված ծախսերի այն մասը, որը ներառված չէ վերը նշված սյունակներում:

 

Բաժին 5. Գիտական հետազոտություններ և մշակումներ կատարող

աշխատողների թվաքանակը հաշվետու տարվա վերջին

 

37. Այստեղ բերվում է աշխատողների ցուցակային կազմն առանց համատեղողների և քաղաքացիական իրավական հիմունքներով պայմանագրային աշխատողների:

38. Սյունակ 1-ում բերվում է գիտահետազոտական աշխատանքներ և մշակումներ կատարողների թվաքանակն ըստ կրթական մակարդակի և գիտական կոչման (տողեր 502-506): Ընդ որում այստեղ չեն ընդգրկվում այն համատեղողները, որոնք ընդունվել են այլ կազմակերպություններից և աշխատում են քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրերով:

39. Սյունակ 2-ում բերվում է մասնագետ-հետազոտողների թվաքանակը: Մասնագետ-հետազոտողներ համարվում են նրանք, ովքեր զբաղվում են գիտական հետազոտություններով և մշակումներով, անմիջականորեն ստեղծում են նոր գիտելիքներ, արտադրանք, գործընթաց, մեթոդներ, ինչպես նաև ղեկավարում են նշված աշխատանքները: Այստեղ մտնում է նաև վարչական անձնակազմը, որն անմիջականորեն ղեկավարում է հետազոտական գործընթացը (այդ թվում` գիտական հետազոտություններ և մշակումներ կատարող գիտական կազմակերպությունների և ստորաբաժանումների ղեկավարները), ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքներին մասնակցող ասպիրանտները:

40. Սյունակ 4-ում բերվում է տեխնիկների թվաքանակը: Տեխնիկները գիտական հետազոտություններին մասնակցող այն աշխատողներն են, որոնք կատարում են գիտական սարքավորումների, հաշվիչ տեխնիկայի շահագործում և սպասարկում, նյութերի, գծագրերի նախապատրաստում, փորձերի, փորձարկումների և վերլուծությունների կատարում և այլն:

41. Սյունակ 6-ում բերվում է օժանդակ անձնակազմը, որը կատարում է տնտեսագիտական ստորաբաժանումների, ֆինանսական, գիտատեխնիկական տեղեկատվության ու գրադարանի, արտոնագրային ծառայության, ինչպես նաև գիտական սարքերի ու սարքավորումների մոնտաժման ու տեղակայման, փորձարարական արտադրության, լաբորատոր և այլ աշխատանքներ:

42. Սյունակ 8-ում բերվում է տնտեսական սպասարկման և ընդհանուր բնույթի աշխատողների թվաքանակը (հաշվապահության, կադրերի, ընդհանուր, նյութատեխնիկական ապահովման, մարկետինգի բաժինների աշխատողները, մեքենագրուհիները և այլն):

43. Սյունակ 10-ում բերվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների այն գիտամանկավարժական աշխատանք կատարողների թվաքանակը, որոնք գիտահետազոտական ստորաբաժանման հաստիքում չեն, բայց գիտահետազոտական աշխատանք են կատարում բարձրագույն ուսումնական հաստատության ամբիոններում` հաստատված պլանով կամ պայմանագրով (գիտամանկավարժական գործունեությանը զուգահեռ):

44. Տեղեկանք 3-ում բերվում է գիտատեխնիկական աշխատանքներ և մշակումներ կատարող աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (տող 507):

 

Բաժին 6. Գիտահետազոտական աշխատանքներ և մշակումներ կատարող

աշխատողների որակավորման տարիքային կազմն ու շարժը

 

45. Տող 601-ում բերվում է գիտական հետազոտություններ և մշակումներ կատարող աշխատողների թվաքանակը հաշվետու տարվա սկզբին (առանց համատեղողների), որից առանձնացվում է մասնագետ-հետազոտողներն (տող 602) ըստ գիտական աստիճանի (տողեր 603, 604):

46. Տողեր 605-608-ը լրացվում են կետ 45-ին համապատասխան` հաշվետու տարվա ընթացքում աշխատանքի ընդունվածների համար:

47. Տողեր 609-612-ը լրացվում են կետ 45-ին համապատասխան` հաշվետու տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների համար:

48. Տող 613-ում բերվում է հաստիքների կրճատման հետևանքով աշխատանքից ազատվածների թվաքանակը:

49. Տողեր 617-620-ը լրացվում են կետ 45-ին համապատասխան` հաշվետու տարվա վերջին աշխատողների թվաքանակի համար:

50. Գիտահետազոտական աշխատանքներ և մշակումներ կատարող աշխատողների թվաքանակը տարեվերջին` (տող 617, սյունակ 1) պետք է հավասար լինի բաժին 5-ի տող 501-ի սյունակ 1-ին: 618, 619, 620 տողերի սյունակ 1-ի տվյալները պետք է հավասար լինեն բաժին 5-ի 501, 503, 504 տողերի սյունակ 2-ին:

 

Բաժին 7. Մասնագետ-հետազոտողների բաշխումն ըստ գիտության ճյուղերի

 

51. Մասնագետ-հետազոտողների բաշխումը որոշվում է ըստ նրանց կատարած աշխատանքների կամ թեմաների:

52. Մասնագետ-հետազոտողների ընդհանուր թվաքանակն ըստ գիտության ճյուղերի (տողեր 702-724) բերվում է սյունակ 1-ում, որից առանձնացվում են գիտության դոկտորները (սյունակ 3) և գիտության թեկնածուները (սյունակ 5):

53. Տող 701-ի սյունակ 1-ի տվյալները պետք է հավասար լինեն բաժին 6-ի տող 618-ի սյունակ 1-ին: