ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''26'' ապրիլի 2006թ. |
N 235 |
ք.Ստեփանակերտ
ԶԵՆՔԻ, ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ, ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել զենքի, փամփուշտների, պայթուցիկ նյութերի վաճառքի առանձնահատկությունները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«26» ապրիլի 2006թ.
թիվ 235 որոշման |
ԶԵՆՔԻ, ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ, ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Սույնով կանոնակարգվում են քաղաքացիական զենքի, փամփուշտների, պայթուցիկ նյութերի (այսուհետ` ապրանք) վաճառքի առանձնահատկությունները:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վաճառքի թույլատրված ապրանքները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին և օտարերկրյա անձանց վաճառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և սույն առանձնահատկություններին համապատասխան:
3. Ապրանքների մասին տեղեկատվությունն սպառողին է հասցվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Վաճառքի առաջարկվող զենքի յուրաքանչյուր միավոր (բացառությամբ մեխանիկական փոշեցրիչների, արցունքաբեր ու գրգռիչ նյութերով լիցքավորված աերոզոլային և այլ սարքերի, էլեկտրահարող սարքերի, կայծային պարպիչների, ոչ ավելի, քան 7,5 ջոուլ փողային էներգիայով և մինչև 4,5 մմ տրամաչափով օդաճնշիչ զենքի տեսակների) պետք է ունենա տեխնիկական կանոնակարգերով սահմանված չափանիշներ, այդ թվում` անհատական համար, ինչպես նաև, ելնելով շահագործման անվտանգության պահանջներից, ենթարկվի պարտադիր փորձարկման:
Փամփուշտների առաջնային փաթեթների վրա պարտադիր պետք է լինի համապատասխանության նշանի մակնիշը, կամ այդ ապրանքները պետք է ուղեկցվեն սերտիֆիկատով կամ գրանցված հայտարարագրով:
5. Զենքի և փամփուշտների վաճառքի նախապատրաստական աշխատանքները ներառում են`
ա) փաթեթների բացումը,
բ) զենքի մաքրումը և յուղումը,
գ) փամփուշտների հերմետիկ փաթեթների բացումը,
դ) զենքի և փամփուշտների արտաքին զննումը, զենքի վրա անհատական համարի, պատրաստողի դրոշմի առկայության, համապատասխանության սերտիֆիկատին կադաստրով հաստատված նմուշներին և անձնագրային տվյալներին դրանց համապատասխանության ստուգումը,
ե) ակոսափող հրազենից ստուգման նպատակով կրակված պարկուճների ու գնդակների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված կարգով պետական գնդակապարկուճային քարտադարանում հաշվառման առկայության ստուգումը.
զ) զենքի լրակազմության, տեխնիկական վիճակի, ապրանքի և այն պատրաստողի մասին անհրաժեշտ տեղեկատվության առկայության ստուգումը,
է) անհրաժեշտության դեպքում` զենքի հավաքումը և կարգավորումը:
6. Գնորդն իր պահանջով պետք է տեղեկացվի զենքի մեխանիզմի կառուցվածքի մասին, և զենքը պետք է ցուցադրվի հավաքված և տեխնիկապես սարքին վիճակում:
7. Զենքն ստանալիս գնորդն ստուգում է օրենքով սահմանված լիցենզիայում զենքի ճիշտ գրանցումը:
8. Պայթուցիկ նյութերի (բացառությամբ հրագործական արտադրատեսակների և ռազմական նշանակության պայթուցիկ նյութերի, որոնց հետ կապված գործառնությունները կարգավորվում են այլ իրավական ակտերով) վաճառքն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Պայթուցիկ նյութերի առևտրի իրականացման և (կամ) պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիա չունեցող իրավաբանական ու ֆիզիկական անձինք չեն կարող հանդիսանալ առուվաճառքի պայմանագրի` գնորդ համարվող կողմ:
10. Ապրանքները փոխարինվում կամ վերադարձվում են օրենքով սահմանված կարգով:
11. Ոչ պատշաճ որակի զենքի և փամփուշտների վերադարձման ժամանակ գնորդը պարտավոր է վաճառողին ներկայացնել իր անձը հաստատող փաստաթուղթը և իրեն պատկանող զենքը ձեռք բերելու (կրելու, կրելու և պահելու) լիցենզիան կամ որսորդությամբ զբաղվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը: Ոչ պատշաճ որակի զենքը և փամփուշտները փոխարինվում են գնորդի զենք ու փամփուշտներ ձեռք բերելու (կրելու, կրելու և պահելու) լիցենզիայում նշված զենքի և փամփուշտների մոդելներին համապատասխան տեսակով ու տիպով կամ որսորդության իրավունքը հաստատող փաստաթղթում նշված մոդելով:
Ոչ պատշաճ որակի զենքը և փամփուշտները փոխարինվում, ինչպես նաև պայմանագրի լուծման ժամանակ դրանք վերադարձվում են օրենքով սահմանված կարգով:
Փոխարինված զենքը ենթակա է սահմանված կարգով հաշվառման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունում:
12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ապրանքների վաճառքը` կոմիսիայի պայմանագրով իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ապրանքների առևտրի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով` համապատասխան մարմինների կողմից:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |