Համարը 
N 1243-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.11.23/30(450)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
17.11.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.11.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.11.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես 3-րդ կետը


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ (ԿԱՄ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ
ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

17 նոյեմբերի 2021թ.

N 1243-Ն

ք. Ստեփանակերտ

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ (ԿԱՄ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՄԱՏՈՒՑՈՒՄՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ

ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 43-րդ կետը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին ապրանքների մատակարարումը և (կամ) ծառայությունների մատուցումն ավելացված արժեքի հարկից ազատելու արտոնության կիրառման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 43-րդ կետին համապատասխան` «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին իրականացված ապրանքների մատակարարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքների մասով տեղեկանքները Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմ են ներկայացվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2021 թվականի

նոյեմբերի 17-ի N 1243–Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ (ԿԱՄ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՄԱՏՈՒՑՈՒՄՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ

ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգը կարգավորում է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 43-րդ կետին համապատասխան` «Հայաստան» համահայկական հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) միջոցների հաշվին ապրանքների մատակարարումը և (կամ) ծառայությունների մատուցումն ավելացված արժեքի հարկից (այսուհետ՝ ԱԱՀ) ազատելու արտոնության կիրառման հարցերը:

2. Սույն կարգի դրույթները չեն տարածվում Հիմնադրամի միջոցների հաշվին ապրանքների մատակարարման և (կամ) ծառայությունների մատուցման այն գործարքների վրա, որոնք Օրենքի 15-րդ հոդվածի 29-րդ կետին համապատասխան որակվել են որպես մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրեր:

3. Հիմնադրամի միջոցների հաշվին ապրանքների մատակարարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքների նկատմամբ Օրենքի 15-րդ հոդվածի 43-րդ կետով սահմանված հարկային արտոնության կիրառման համար հիմք են ընդունվում սույն կարգով սահմանված ձևի տեղեկանքը` տրված Հիմնադրամի կողմից և համապատասխան հաշվարկային ու վճարային փաստաթղթերը:

4. Տեղեկանքը կազմվում է չորս օրինակից, որոնցից մեկ օրինակը պահվում է Հիմնադրամում, մեկ օրինակը տրվում է ապրանքների մատակարարում և (կամ) ծառայությունների մատուցում իրականացնող անձին, իսկ երկու օրինակները Հիմնադրամի կողմից հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմ:

5. Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմը սույն կարգի 3-րդ կետով սահմանված տեղեկանքը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հաշվառում է և դրա մեկ օրինակն ուղարկում Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

Ձև

 

Կազմված է 4 օրինակից

Օրինակ N____

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«____» _________________ 20    թ.

N _____

 

Սույնով հաստատվում է, որ 20____թվականի_________________ ___ ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի և

___________________________________________________________________________________

(ապրանքներ մատակարարողի և (կամ) ծառայություններ մատուցողի անվանումը (անունը, ազգանունը)),

___________________________________________________________________________________

(ՀՎՀՀ-ն, գործունեության (բնակության) վայրի հասցեն)

միջև կնքված պայմանագրին վերաբերող

___________________________________________________________________________________

(գործարքի անվանումը կամ համառոտ բովանդակությունը)

______________________________________________________________________շրջանակներում,

___________________________________________________________________________________

(ապրանքներ մատակարարողի և (կամ) ծառայություններ մատուցողի անվանումը (անունը, ազգանունը)),

___________________________________________________________________________________

(ՀՎՀՀ-ն, գործունեության (բնակության) վայրի հասցեն)

ձեռք է բերվում

___________________________________________________________________________________

(մատակարարվող ապրանքների և (կամ) մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը)

___________________________________________________________________________________

(մատակարարվող ապրանքների քանակը և (կամ) մատուցվող ծառայությունների ծավալը, դրանց

ընդհանուր արժեքը, ապրանքների մատակարարման և (կամ) ծառայությունների մատուցման ժամկետը)

 

Մատակարարված ապրանքների և (կամ) մատուցված ծառայությունների դիմաց վճարումը կատարվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին:

 

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի

լիազորված պաշտոնատար անձ

________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

Կ.Տ.