ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
2019 թվականի հոկտեմբերի 30-ի
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ՏՆՏԵՍԱԿԱՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉԸ» ԿԻՐԱՌՄԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ
ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 1-2/80-Ն ՀՐԱՄԱՆՆ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 10-Ն
ՀՐԱՄԱՆ
Ղեկավարվելով «Ստանդարտացման մասին» Արցախի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 15-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արցախի Հանրապետությունում կիրառման մեջ դնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբեր 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը»:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության 2008 թվականի հուլիսի 3-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության տնտեսական գործունեության դասակարգիչը կիրառման մեջ դնելու մասին» N 1-2/80-Ն հրամանը։
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Տ. Թորոսյանին։
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
|
|
«30» հոկտեմբերի 2019 թվական
ք. Ստեփանակերտ |
|