ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
2020 թվականի փետրվարի 17-ի
ՌՈՅԱԼԹԻԻ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ
ԿՆՔՎԱԾ, ՓՈՓՈԽՎԱԾ ԵՎ ԼՈՒԾՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 60-Ն
ՀՐԱՄԱՆ
Հիմք ընդունելով «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքի 13.7-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`
1. Սահմանել`
1) ռոյալթիի հաշվարկ-հաշվետվության ձևը ու դրա լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի,
2) հաշվետու տարում կնքված, փոփոխված և լուծված պայմանագրերի վերաբերյալ տեղեկությունների ձևը` համաձայն N 2 հավելվածի:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2020 թվականի փետրվարի 17
ք. Ստեփանակերտ |
|
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության
ֆինանսների նախարարի 2020 թվականի
փետրվարի 17-ի N 60-Ն հրամանի |
|
ՌՈՅԱԼԹԻԻ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Փաստաթղթի հերթական համարը
________________________ (լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|
ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ |
[1] |
|
|
|
|
Վճարողի գտնվելու վայրը |
[1.2] | |
|
|
Հարկ վճարողի հաշվառման համարը |
[1.3] | |
|
|
|
|
|
|
|
|
|
Հաշվետու ժամանակաշրջանը (տարի) |
[1.4] | |
|
|
|
|
|
ՌՈՅԱԼԹԻԻ ՀԱՇՎԱՐԿԸ |
[2] |
|
Ռոյալթիի հաշվարկման բազան |
[2.1] | |
|
|
«Շահութահարկի մասին» օրենքով սահմանված նվազեցումների(բացառությամբ ֆինանսական գործունեության գծով ծախսերի և նախորդ տարիների հարկային վնասների) հանրագումարը |
[2.2] | |
|
|
Շահույթը նախքան հարկումը |
[2.3] | |
|
|
Ռոյալթիի դրույքաչափը (%) |
[2.4] | |
|
|
Հաշվարկված ռոյալթին |
[2.5] | |
|
|
Ռոյալթիի գծով արտոնությունները, այդ թվում` |
[2.6] | |
|
|
|
իրավական ակտի անվանումը, հոդվածը և մասը |
[2.6.1] | |
|
Արտոնության գումարը |
[2.6.2] | |
| |
|
| |
|
|
Հաշվարկված ռոյալթին՝ հաշվի առնելով ռոյալթիի գծով արտոնությունները |
[2.7] | |
|
|
Հաշվարկված ռոյալթիի կանխավճարների հանրագումարը |
[2.8] | |
|
|
Վճարման ենթակա ռոյալթին |
[2.9] | |
|
|
Հաշվարկված ռոյալթիի և ռոյալթիի կանխավճարների հանրագումարի բացասական տարբերությունը |
[2.10] | |
|
|
ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԽՏԱՆՅՈՒԹԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ |
[3] |
|
Խտանյութի
յուրաքանչյուր
տեսակի անվանումը |
Վճարվող յուրաքանչյուր
տեսակի մետաղի անվանումը |
Խտանյութի
ֆիզիկական ծավալը |
Չափման միավորը |
Իրացման շրջանա-ռությունը |
|
[3.1] |
[3.2] |
[3.3] |
[3.4] |
[3.5] |
|
Պղնձի խտանյութ |
Պղինձ |
|
|
|
|
Ոսկի |
|
|
|
|
Արծաթ |
|
|
|
|
Այլ վճարվող մետաղներ |
|
|
|
|
Մոլիբդենի խտանյութ |
Մոլիբդեն |
|
|
|
|
Այլ վճարվող մետաղներ |
|
|
|
|
Ցինկի խտանյութ |
Ցինկ |
|
|
|
|
Ոսկի |
|
|
|
|
Արծաթ |
|
|
|
|
Այլ վճարվող մետաղներ |
|
|
|
|
Այլ խտանյութեր |
Վճարվող մետաղներ |
|
|
|
|
Իրացման շրջանառությունը |
[3.6] | |
|
|
Ռոյալթիի հաշվարկման բազայի ճշտումները |
[3.7] | |
|
|
Ռոյալթիի հաշվարկման բազան |
[3.8] | |
|
|
ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ՁՈՒԼՎԱԾՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ |
[4] |
|
Ձուլվածքի անվանումը (մեկից ավելի
մետաղների դեպքում՝
մետաղների առանձին անվանումները) |
Ձուլվածքի կշիռը(մեկից ավելի մետաղների դեպքում՝ մետաղների առանձին կշիռները) |
Չափման միավորը |
Ձուլվածքի (մետաղի) կշռի մեկ միավորի համար օգտագործված խտանյութի հաշվարկային մեծությունը |
Ձուլվածքին (մետաղին) հա-մապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալը |
Իրացման շրջանա-ռությունը |
|
Տեսակը |
Մետաղի անվանումը |
|
[4.1] |
[4.2] |
[4.3] |
[4.4] |
[4.5] |
[4.6] |
[4.7] |
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
Ռոյալթիի հաշվարկման բազան |
[4.8] | |
|
|
ԽՏԱՆՅՈՒԹԻ, ՁՈՒԼՎԱԾՔԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ |
[5] |
|
Մատակարարված արտադրանքի արտադրության համար ծախսված յուրաքանչյուր մետաղի անվանումը |
Համապա-տասխան մետաղի կշիռը |
Չափման միավորը |
Մատակարարված արտադրանքում պարունակվող մետաղի կշռի մեկ միավորի համար օգտագործված խտանյութի հաշվարկային մեծությունը |
Մատակարարված արտադրանքում պարունակվող մետաղին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալը |
Իրացման շրջանա-ռությունը |
|
[5.1] |
[5.2] |
[5.3] |
[5.4] |
[5.5] |
[5.6] |
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
Ռոյալթիի հաշվարկման բազան |
[5.7] | |
|
|
ԱՌԱՆՑ ԽՏԱՆՅՈՒԹԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՆՔԱՔԱՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎՈՂ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ |
[6] |
|
Մատակարարված արտադրանքի կամ դրանում պարունակվող մետաղի անվանումը |
Արտադրանքում պարունակվող համապատասխան
մետաղի կշիռը |
Չափման միավորը |
Իրացման շրջանա-ռությունը |
|
Տեսակը |
Մետաղի անվանումը |
|
[6.1] |
[6.2] |
[6.3] |
[6.4] |
[6.5] |
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
|
Ռոյալթիի հաշվարկման բազան |
[6.6] | |
|
|
Սույն հաշվարկ-հաշվետվությանը կցվում են թվով ______________ գնորդների հետ կնքված հաշվետու տարվան հաջորդող տարում իրականացվելիք՝ արտադրանքի մատակարարումներին վերաբերող` թվով ________ արտադրանքի մատակարարման պայմանագրերի պատճենները (հայերեն բովանդակությամբ կամ դրանց հայերեն թարգմանությամբ):
Ընդամենը՝ _____________ էջ: |
|
Կազմակերպության տնօրեն |
______________________
(ստորագրությունը) |
________________________________
(անունը, ազգանունը) |
|
Կ.Տ. |
|
|
|
Հաշվապահ |
______________________
(ստորագրությունը) |
________________________________
(անունը, ազգանունը |
Կ Ա Ր Գ
ՌՈՅԱԼԹԻԻ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Ռոյալթիի հաշվարկ-հաշվետվության ձևը (այսուհետ` հաշվարկ-հաշվետվություն) «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 13.2-րդ հոդվածով սահմանված ռոյալթի վճարողների կողմից լրացվում և ներկայացվում է օրենքի 13.7-րդ հոդվածին համապատասխան:
2. Հաշվարկ-հաշվետվությունում արժեքային ցուցանիշներն արտացոլվում են դրամներով (առանց լումաների), իսկ բնեղեն ցուցանիշները` համապատասխան չափման միավորներով (ստորակետից հետո վեց նիշի ճշտությամբ):
3. Հաշվարկ-հաշվետվության [1] բաժնում լրացվում են հաշվարկ-հաշվետվություն ներկայացնողի տվյալները: Հաշվարկ-հաշվետվության [1] բաժնում լրացվում են`
1) [1.1] տողում` հաշվարկ-հաշվետվություն ներկայացնող կազմակերպության լրիվ անվանումը.
2) [1.2] տողում` կազմակերպության գտնվելու վայրը.
3) [1.3] տողում` կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը.
4) [1.4] տողում` հաշվետու տարին, որի համար ներկայացվում է հաշվարկ- հաշվետվությունը կամ ճշտված հաշվարկ-հաշվետվությունը:
4. Հաշվարկ-հաշվետվության [2] բաժնում լրացվում է ռոյալթիի հաշվարկը: Հաշվարկ-հաշվետվության [2] բաժնում լրացվում են՝
1) [2.1] տողում՝ ռոյալթիի հաշվարկման բազան` հաշվետու տարում մատակարարված խտանյութի, խտանյութի փոխարեն կամ առանց խտանյութի ստացման ձուլվածքի կամ ընդերքօգտագործման թափոնների, հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքի իրացման շրջանառությունը ([3.8], [4.8], [5.7] և [6.6] տողերի մեծությունների հանրագումարը).
2) [2.2] տողում՝ հաշվետու տարում համախառն եկամտից կատարված` «Շահութահարկի մասին» օրենքով սահմանված նվազեցումների (բացառությամբ ֆինանսական գործունեության գծով ծախսերի և նախորդ տարիների հարկային վնասների) հանրագումարը.
3) [2.3] տողում՝ շահույթը նախքան հարկումը ([2.1] և [2.2] տողերի մեծությունների տարբերությունը): Բացասական տարբերություն ստացվելու դեպքում [2.3] տողում լրացվում է «0».
4) [2.4] տողում` հաշվարկման բազայի նկատմամբ կիրառվող՝ օրենքի 13.4-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող ռոյալթիի դրույքաչափը (4+[[2.3]/([2.1]X8)] X 100).
5) [2.5] տողում` [2.1] տողի նկատմամբ [2.4] տողում նշված դրույքաչափով (տոկոսով) հաշվետու տարվա համար հաշվարկված ռոյալթիի գումարը.
6) [2.6] տողում` վճարողին օրենքով վերապահված ռոյալթիի արտոնությունների հանրագումարը ([2.6.2] սյունակների մեծությունների հանրագումարը): Ընդ որում, [2.6.1] սյունակներում ըստ առանձին տողերի լրացվում են համապատասխան իրավական ակտի անվանումը, հոդվածը, մասը, իսկ [2.6.2] վանդակում՝ արտոնության համապատասխան գումարը: Արտոնություններ սահմանված չլինելու դեպքում [2.6] տողում լրացվում է «0».
7) [2.7] տողում՝ հաշվետու տարվա համար հաշվարկված ռոյալթիի գումարը՝ հաշվի առնելով ռոյալթիի արտոնությունները ([2.5] տողի և [2.6] տողի մեծությունների դրական տարբերությունը), որի հիման վրա օրենքի 13.8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան՝ հաշվետու տարվան հաջորդող տարվա համար հաշվարկվում և վճարվում են ռոյալթիի կանխավճարների գումարները: Դրական տարբերություն չառաջանալու դեպքում [2.7] տողում լրացվում է «0».
8) [2.8] տողում` օրենքի 13.8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան՝ հաշվետու տարվա համար հաշվարկված (հաշվետու տարվան նախորդող տարվա ռոյալթիի գումարի մեկ քառորդի չափով) ռոյալթիի կանխավճարների հանրագումարը.
9) [2.9] տողում` հաշվետու տարվա համար վճարման ենթակա ռոյալթիի գումարը ([2.7] և [2.8] տողերի մեծությունների դրական տարբերությունը): Տարբերություն չառաջանալու դեպքում [2.9] տողում լրացվում է «0», իսկ բացասական տարբերությունը լրացվում է [2.10] տողում:
5. Հաշվարկ-հաշվետվության [3] բաժնում, օրենքի 13.3-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, լրացվում է խտանյութի իրացման շրջանառության հաշվարկը: Հաշվարկ-հաշվետվության [3] բաժնում լրացվում են՝
1) հաշվետու տարվա ընթացքում մատակարարված խտանյութերը՝ խմբավորելով ըստ [3.1] սյունակում նշված խտանյութերի տեսակների (պղնձի խտանյութ, մոլիբդենի խտանյութ, ցինկի խտանյութ, այլ խտանյութ): Այլ խտանյութերը, խմբավորված ըստ խտանյութերի նույն տեսակների, լրացվում են առանձին տողով.
2) հաշվետու տարվա ընթացքում մատակարարված խտանյութերում պարունակվող մետաղները՝ խմբավորելով ըստ [3.2] սյունակում նշված՝ վճարվող համարվող յուրաքանչյուր մետաղի տեսակի և [3.1] սյունակում նշված՝ խտանյութի համապատասխան տեսակի (պղնձի խտանյութերի դեպքում՝ պղինձ, ոսկի, արծաթ, ինչպես նաև խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող այլ մետաղներ, մոլիբդենի խտանյութի դեպքում՝ մոլիբդեն, ինչպես նաև խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող այլ մետաղներ, ցինկի խտանյութի դեպքում՝ ցինկ, ոսկի, արծաթ, ինչպես նաև խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող այլ մետաղներ, այլ խտանյութերի դեպքում՝ խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող մետաղներ): Վճարվող համարվող այլ մետաղները, խմբավորված ըստ մետաղների և խտանյութերի նույն տեսակների, լրացվում են առանձին տողով.
3) [3.3] սյունակում՝ ըստ [3.2] սյունակում նշված՝ վճարվող համարվող յուրաքանչյուր մետաղի տեսակի մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալը՝ մատակարարման պայմանագրին համապատասխան (կատարվող վերջնահաշվարկի արդյունքներով) որոշված՝ մատակարարված խտանյութում վճարվող համարվող մետաղների վերջնական պարունակությունը՝ արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով): Եթե մատակարարման պայմանագրին համապատասխան խտանյութի մատակարարումը և վերջնահաշվարկը կատարվում են տարբեր հաշվետու տարիներում, ապա մատակարարման հաշվետու տարում իրացման շրջանառության հաշվարկման համար որպես ֆիզիկական ծավալ հիմք է ընդունվում մատակարարման պահին պայմանագրով գործող պայմաններով (ըստ մատակարարի կողմից տրվող որակի նախնական հավաստագրերի և հաշվարկային փաստաթղթերի) վճարվող համարվող մետաղների պարունակությունը՝ արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով).
4) [3.4] սյունակում՝ համապատասխան չափման միավորը.
5) [3.5] սյունակում` օրենքի 13.3-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին համապատասխան հաշվարկված իրացման շրջանառության համապատասխան գումարները՝ ըստ [3.2] սյունակում նշված՝ վճարվող համարվող յուրաքանչյուր մետաղի տեսակի: Եթե հաշվետու տարին ներառող յուրաքանչյուր ամսվա արդյունքներով ռոյալթիի իրացման շրջանառությունը 20 տոկոս կամ ավելի չափով ցածր է նույն ամսվա ընթացքում մատակարարված խտանյութում՝ օրենքով կամ մատակարարման պայմանագրով վճարվող հանդիսացող մետաղների վերջնական պարունակության և նույն մետաղների՝ տվյալ ամսվա միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ապա այդ ամսվա համար իրացման շրջանառություն է համարվում մատակարարված խտանյութում՝ օրենքով կամ մատակարարման պայմանագրով վճարվող հանդիսացող մետաղների վերջնական պարունակության և նույն մետաղների՝ տվյալ ամսվա միջազգային միջին գների 80 տոկոսի արտադրյալը.
6) [3.6] տողում` [3.5] սյունակի տողերի մեծությունների հանրագումարը.
7) [3.7] տողում` հաշվետու տարվան նախորդող տարվա մատակարարման պայմանագրերով նախատեսված (եթե պայմանագրին համապատասխան՝ վերջնահաշվարկը կատարվել է հաշվետու տարում) ռոյալթիի հաշվարկման բազայի վերջնահաշվարկների արդյունքում ճշտումները` որպես նախորդ տարվա հաշվարկ-հաշվետվությունում արտացոլված իրացման շրջանառության և հաշվետու տարում կատարված վերջնահաշվարկի արդյունքում ճշտված իրացման շրջանառության տարբերություն: Բացասական մեծությունը [3.7] տողում լրացվում է փակագծերի մեջ, իսկ [3.8] տողում լրացվում է հաշվետու տարվա ռոյալթիի հաշվարկման բազան ([3.6] և [3.7] տողերի մեծությունների հանրագումարը): Դրական տարբերություն չառաջանալու դեպքում [3.8] տողում լրացվում է «0»:
6. Հաշվարկ-հաշվետվության [4] բաժնում, օրենքի 13.3-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան, լրացվում է մատակարարված ձուլվածքի իրացման շրջանառության հաշվարկը: Հաշվարկ-հաշվետվության [4] բաժնում լրացվում են`
1) [4.1] սյունակում՝ հաշվետու տարում մատակարարման պայմանագրերին համապատասխան մատակարարված ձուլվածքի տեսակները (ձուլվածք կամ համաձուլվածք).
2) [4.2] սյունակում` ձուլվածքում պարունակվող յուրաքանչյուր տեսակի մետաղի անվանումն՝ առանձին տողով.
3) [4.3] սյունակում՝ մատակարարված ձուլվածքի (մեկից ավելի մետաղների դեպքում՝ [4.2] սյունակի յուրաքանչյուր տեսակի մետաղի) կշիռը՝ արտահայտված գրամներով կամ տոննաներով.
4) [4.4] սյունակում` համապատասխան չափման միավորը.
5) [4.5] սյունակում` մատակարարված ձուլվածքի (համապատասխան մետաղի) համար օգտագործված խտանյութի հաշվարկային մեծությունը (խտանյութի ֆիզիկական ծավալը)` ձուլվածքի (համապատասխան մետաղի) կշռի միավորի արտադրության համար փաստացի օգտագործված՝ տեխնոլոգիապես հիմնավորված խտանյութի ֆիզիկական ծավալը՝ խտանյութում պարունակվող մետաղի (մետաղների) վերջնական պարունակությունը՝ արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով).
6) [4.6] սյունակում` մատակարարված ձուլվածքի (մետաղի) կշռին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալը ([4.3] և [4.5] տողերի մեծությունների արտադրյալը).
7) [4.7] սյունակում` իրացման շրջանառության գումարները, որոնք հաշվարկվում են՝ ելնելով մատակարարված ձուլվածքի կշռին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալից, կիրառելով խտանյութում պարունակվող մետաղների միջազգային միջին գները.
8) [4.8] տողում` [4.7] սյունակի տողերի մեծությունների հանրագումարը:
7. Հաշվարկ-հաշվետվության [5] բաժնում, օրենքի 13.3-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան, լրացվում է խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքի իրացման շրջանառության հաշվարկը: Հաշվարկ-հաշվետվության [5] բաժնում լրացվում են`
1) [5.1] սյունակում՝ հաշվետու տարում մատակարարման պայմանագրին համապատասխան մատակարարված արտադրանքի արտադրության համար ծախսված յուրաքանչյուր տեսակի մետաղի անվանումը.
2) [5.2] սյունակում՝ ըստ [5.1] սյունակի յուրաքանչյուր մետաղի տեսակի մատակարարված արտադրանքի արտադրության համար ծախսված յուրաքանչյուր մետաղի կշիռը՝ արտահայտված գրամներով կամ տոննաներով.
3) [5.3] սյունակում` համապատասխան չափման միավորը.
4) [5.4] սյունակում` մատակարարված վերջնական արտադրանքում պարունակվող յուրաքանչյուր մետաղի համար օգտագործված խտանյութի հաշվարկային մեծությունը (խտանյութի ֆիզիկական ծավալը)` համապատասխան մետաղի կշռի միավորի արտադրության համար փաստացի օգտագործված՝ տեխնոլոգիապես հիմնավորված խտանյութի ֆիզիկական ծավալը՝ խտանյութում պարունակվող մետաղի (մետաղների) վերջնական պարունակությունը՝ արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով).
5) [5.5] սյունակում` մատակարարված արտադրանքում պարունակվող մետաղին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալը (գրամներով կամ տոննաներով) ([5.2] և [5.4] սյունակների մեծությունների արտադրյալը).
6) [5.6] սյունակում` իրացման շրջանառության գումարները, որոնք հաշվարկվում են՝ ելնելով մատակարարված վերջնական արտադրանքին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալից, կիրառելով խտանյութում պարունակվող մետաղների միջազգային միջին գները.
7) [5.7] տողում` [5.6] սյունակի տողերի մեծությունների հանրագումարը:
8. Հաշվարկ-հաշվետվության [6] բաժնում, օրենքի 13.3-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան, լրացվում է առանց խտանյութի ստացման հանքաքարի վերամշակումից հետո ստացվող ցանկացած արտադրանքի իրացման շրջանառության հաշվարկը: Հաշվարկ-հաշվետվության [6] բաժնում լրացվում են`
1) [6.1] սյունակում՝ հաշվետու տարում մատակարարման պայմանագրերին համապատասխան մատակարարված արտադրանքի անվանումը.
2) [6.2] սյունակում՝ մատակարարված արտադրանքում պարունակվող յուրաքանչյուր մետաղի անվանումը.
3) [6.3] սյունակում՝ մատակարարված արտադրանքում պարունակվող յուրաքանչյուր մետաղի փաստացի վերջնական քանակությունը՝ գրամներով կամ տոննաներով.
4) [6.4] սյունակում՝ համապատասխան չափման միավորը.
5) [6.5] սյունակում՝ իրացման շրջանառության գումարները, որոնք հաշվարկվում են՝ ելնելով մետաղների փաստացի վերջնական պարունակությունից (գրամներով կամ տոննաներով), կիրառելով մետաղների միջազգային միջին գները.
6) [6.6] տողում՝ [6.5] սյունակի տողերի մեծությունների հանրագումարը:
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության
ֆինանսների նախարարի 2020 թվականի
փետրվարի 17-ի N 60-Ն հրամանի |
|
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ԿՆՔՎԱԾ, ՓՈՓՈԽՎԱԾ ԵՎ ԼՈՒԾՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
Փաստաթղթի հերթական համարը
_____________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ |
|
Վճարողը |
|
|
Վճարողի գտնվելու վայրը |
|
|
Հարկ վճարողի հաշվառման համարը |
|
|
Տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
______________________ թ. |
|
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
|
Հ/Հ |
Հաշվետու տարում
լուծված կամ ռոյալթիի հաշվարկհաշվետվության ներկայացման ժամկետից հետո կնքված կամ
այդ ժամկետից հետո փոփոխություն կրած պայմանագրի անվանումը
և համարը |
Գնորդ կազ-մակերպության անվանումը, կազմակերպա-իրավական ձևը |
Պայմանագրի լուծման ամսաթիվը, ամիսը
տարեթիվը |
Պայմանագրի կնքման ամսաթիվը, ամիսը
տարեթիվը |
Պայմանագրի փոփոխման
ամսաթիվը, ամիսը տարեթիվը |
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
Սույն տեղեկությանը կցվում են հաշվետու տարում իրականացվելիք արտադրանքի մատակարարումներին վերաբերող, ռոյալթիի հաշվարկ-հաշվետվության ներկայացման ժամկետից հետո կնքված կամ այդ ժամկետից հետո փոփոխություն կրած թվով _________________________ արտադրանքի մատակարարման պայմանագրերի (համաձայնագրերի) պատճենները (հայերեն բովանդակությամբ կամ դրանց հայերեն թարգմանությամբ):
Ընդամենը _________________________ էջ:
|
Կազմակերպության տնօրեն |
______________________
(ստորագրությունը) |
___________________________________
(անունը, ազգանունը) |
|
Կ.Տ. |
|
|
|
Հաշվապահ |
______________________
(ստորագրությունը) |
___________________________________
(անունը, ազգանունը |