Համարը 
N 34-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.09.18/18(382)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
14.08.2019
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.08.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.09.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ» ՁԵՎ N 29-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 105-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2019 թվականի օգոստոսի 14-ի

N 34-Ն

ք.Ստեփանակերտ

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԲԱԶՄԱՄՅԱ

ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ»

ՁԵՎ N 29-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ

ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի

N 105-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածով՝ Արցախի Հանրապետության Վիճակագրության պետական խորհուրդը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները, բազմամյա տնկարկների տարածությունները, համախառն բերքը և միջին բերքատվությունը» Ձև N 29-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն hավելված 1-ի:

2. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները, բազմամյա տնկարկների տարածությունները, համախառն բերքը և միջին բերքատվությունը» Ձև N 29-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն hավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 30-ի ««Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները, բազմամյա տնկարկների տարածությունները, համախառն բերքը և միջին բերքատվությունը» Ձև թիվ 29-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի 2011 թվականի մայիսի 25-ի N 13-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 105-Ն որոշումը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

Մ. ՄԻՆԱՍՅԱՆ

              

2019 թվականի օգոստոսի 14

ք. Ստեփանակերտ

   

 

     

Հավելված 1

Արցախի Հանրապետության Վիճակագրության պետական

խորհրդի 2019 թվականի օգոստոսի 14-ի N 34-Ն որոշման

 

     

ՁԵՎ N 29-ԳՏ

(տարեկան)

 

Ավելացվել է արտաքին խմբագրման ժամանակ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ,

ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՄԱԽԱՌՆ

ԲԵՐՔԸ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

20  թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» 2002 թվականի ապրիլի

30-ի ՀՕ-205 օրենքի

Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 15-ը:

Ներկայացնում է

______________________________________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը

___________________________________________

(գործունեության իրականացման վայրը)

I___I___I___I___I (փոստային դասիչ)

Շրջանը _______________________համայնքը______________________________________ Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________________________________

____________________________________________

I____I____I____I____ I____I

(լրացվում է ԱՀ ԱՎԾ կողմից)

Պետական ռեգիստրում գրանցման (հաշվառման) համարը I____I____I____I____I____I Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I____I____I____I____I____I____I____I

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I____I____I____I____I____I____I____I____I Հեռախոսահամար(ներ) _________________________________________________________ Էլեկտրոնային փոստ ___________________________________@______________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ

ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին ԱՀ օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

Տողի N

Գյուղատնտեսական մշակաբույսեր

Ցանքային տարածությունը, հեկտար

Ընդհանուր բերքահավաքի տարածությունը, հեկտար

Հավաքված է բերք, ընդամենը, ցենտներ

Բերք հավաքված, ցենտներ

Միջին բերքը մեկ հեկտարից, ց/հա(սյ3/սյ2)

կրկնակի

ցանքերից

այգիների և խաղողանոցների

միջշարքային տարածություններից

   

1

2

3

4

5

6

1

 

Հացահատիկային մշակաբույսեր,

ընդամենը (3+…+13)

 

 

 

 

 

 

2

Աշնանացանից լրիվ ոչնչացել է մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը

 

X

X

X

X

X

3

Աշնանացան ցորեն

 

 

 

 

 

 

4

Աշնանացան տարեկան

 

 

 

 

 

 

5

Աշնանացան գարի

 

 

 

 

 

 

6

Այլ աշնանացան հացահատիկային մշակաբույսեր

 

 

 

 

 

 

7

Գարնանացան ցորեն

 

 

 

 

 

 

8

Գարնանացան տարեկան

 

 

 

 

 

 

9

Գարնանացան գարի

 

 

 

 

 

 

10

Վարսակ

 

 

 

 

 

 

11

Հաճար

 

 

 

 

 

 

12

Եգիպտացորեն` լրիվ հասունացած, հատիկի համար

 

 

 

 

 

 

13

Այլ գարնանացան հացահատիկային մշակաբույսեր

 

 

 

 

 

 

14

Հատիկաընդեղենային մշակաբույսեր,

ընդամենը (15+…+19)

 

 

 

 

 

 

15

Ոլոռ, հատիկի համար

 

 

 

 

 

 

16

Լոբի

 

 

 

 

 

 

17

Սիսեռ

 

 

 

 

 

 

18

Ոսպ

 

 

 

 

 

 

19

Այլ

 

 

 

 

 

 

20

Տեխնիկական մշակաբույսեր,

ընդամենը (21+…+25)

 

 

 

 

 

 

21

Ծխախոտ (հաշվարկային քաշով)

 

 

 

 

 

 

22

Կտավատ

 

 

 

 

 

 

23

Արևածաղիկ (յուղատու և հրուշակեղենի)

 

 

 

 

 

 

24

Շաքարի ճակնդեղ

 

 

 

 

 

 

25

Այլ

 

 

 

X

X

 

26

Կարտոֆիլ

 

 

 

 

 

 

27

Բոստանային մշակաբույսեր, ընդամենը (28+…+31)

 

 

 

 

 

 

28

Ձմերուկ

 

 

 

 

 

 

29

Սեխ

 

 

 

 

 

 

30

Այլ

 

 

 

 

 

 

31

Սերմադաշտեր

 

 

 

X

X

 

32

Բանջարանոցային մշակաբույսեր,

ընդամենը (33+35+…+46)

 

 

 

 

 

 

33

Կաղամբ

 

 

 

 

 

 

34

որից՝ ծաղկակաղամբ

 

 

 

 

 

 

35

Վարունգ

 

 

 

 

 

 

36

Լոլիկ

 

 

 

 

 

 

37

Սմբուկ (բադրիջան)

 

 

 

 

 

 

38

Տաքդեղ (բիբար)

 

 

 

 

 

 

39

Սեղանի ճակնդեղ

 

 

 

 

 

 

40

Գազար

 

 

 

 

 

 

41

Սոխ

 

 

 

 

 

 

42

Սխտոր (ներառյալ աշնանը ցանվածը)

 

 

 

 

 

 

43

Կանաչ ոլոռ

 

 

 

 

 

 

44

Կանաչ լոբի

 

 

 

 

 

 

45

Այլ

 

 

 

 

 

 

46

Սերմադաշտեր

 

 

 

X

X

 

47

Բանջարաբոստանային մշակաբույսեր,

ընդամենը (27+32)

 

 

 

 

 

 

48

Մշակաբույսեր ջերմատներում և ջերմոցներում, ընդամենը

 

 

X

X

X

X

49

այդ թվում՝ ջերմատներում

 

 

X

X

X

X

50

 ջերմոցներում

 

 

X

X

X

X

51

որից  (տող 48-ից)՝

Բանջարեղեն ջերմատներում և ջերմոցներում, ընդամենը

 

 

 

X

X

 

52

որից՝ ջերմատներում

 

 

 

X

X

 

53

Ծաղիկ ջերմատներում և ջերմոցներում, ընդամենը (հատ)

 

 

 

X

X

X

54

որից՝ ջերմատներում (հատ)

 

 

 

X

X

X

55

Սունկ ջերմատներում և ջերմոցներում, ընդամենը

 

 

 

X

X

X

56

որից՝ ջերմատներում

 

 

 

X

X

X

57

Սնկանոց առանց ջերմատան և ջերմոցի, ընդամենը (մ2)

 

 

 

X

X

X

58

Ծաղիկ առանց ջերմատան և ջերմոցի, ընդամենը (հատ)

 

 

 

X

X

X

59

Կերային մշակաբույսեր, ընդամենը (60+62+63+

65+66+69+72)

 

 

X

X

X

X

60

Կերի արմատապտուղներ` ներառյալ շաքարի ճակնդեղ անասնակերի համար

 

 

 

 

 

 

61

որից՝ սերմադաշտեր

 

 

 

X

X

 

62

Բոստանային մշակաբույսեր անասնակերի համար

 

 

 

 

 

 

63

Եգիպտացորեն` սիլոսի, կանաչ կերի և սենաժի համար (կանաչ զանգված), ընդամենը

 

 

 

 

 

 

64

որից՝ սիլոսի համար

X

 

 

 

 

 

65

Սիլոսային մշակաբույսեր (առանց եգիպտացորենի)

 

 

 

 

 

 

66

Միամյա խոտեր, ընդամենը

 

X

X

X

X

X

67

որից՝ օգտագործված են խոտի համար

X

 

 

 

 

 

68

օգտագործված են կանաչ կերի, սենաժի և այլի համար (կանաչ զանգված)

X

 

 

 

 

 

69

Բազմամյա խոտերի ընթացիկ տարվա ցանք (ներառյալ անցած տարվա

աշնան ցանածը)

 

X

X

X

X

X

70

որից՝ օգտագործված են խոտի համար

X

 

 

 

 

 

71

օգտագործված են կանաչ կերի, սենաժի և այլի համար (կանաչ զանգված)

X

 

 

 

 

 

72

Բազմամյա խոտերի անցյալ տարիների ցանք, ընդամենը

 

X

X

X

X

X

73

որից՝ օգտագործված են խոտի համար

X

 

 

 

 

 

74

օգտագործված են կանաչ կերի, սենաժի և այլի համար

(կանաչ զանգված)

X

 

 

 

 

 

75

Բազմամյա խոտեր սերմերի համար, ընդամենը

X

 

 

X

X

 

76

որից՝ առվույտ

X

 

 

X

X

 

77

կորնգան

X

 

 

X

X

 

78

Ընդամենը ցանքային տարածություն 20 թ.

բերքի տակ (1+14+20+26+47+48+58+59)

 

X

X

X

X

X

79

որից՝ ցանված է այգիների և խաղողանոցների միջշարքային տարածություններում

 

X

X

X

X

X

80

Կատարվել է կրկնակի ցանք

 

X

X

X

X

X

81

Կատարվել է ենթացանք, ներառյալ աշնանը կատարվածը

 

X

X

X

X

X

82

որից՝ բազմամյա խոտերի

 

 

 

X

X

 

83

Բնական խոտհարքներ, ընդամենը

X

 

 

X

X

 

84

որից՝ օգտագործված են խոտի համար

X

 

 

X

X

 

85

Հավաքված է խոտ չօգտագործված վարելահողերից

X

 

 

X

X

 

86

Ցելերի տարածությունը (ներառյալ սիդերալ և կուլիսային, ինչպես նաև

սև ցելեր)

 

X

X

X

X

X

Տողի N

Բազմամյա տնկարկներ

Ընդամենը

տնկարկներ,

հեկտար

որից` տնկարկներ պտղատու հասակի, հեկտար

Փաստացի հավաքված բերքը, ցենտներ

Միջին բերքը մեկ

հեկտարից, ց/հա

(սյ 4/սյ 2)

ընդա-մենը

որից`

պտղատու հասակի տնկարկներից

 

 

1

2

3

4

5

87

Պտուղ և հատապտուղ, ընդամենը (88+92+99+102+106+107+108)

         

88

այդ թվում՝

հնդավոր, ընդամենը

         

89

որից՝

խնձոր

         

90

տանձ

         

91

սերկևիլ

         

92

կորիզավոր, ընդամենը

         

93

որից՝

ծիրան

         

94

դեղձ

         

95

կեռաս

         

96

սալոր

         

97

բալ

         

98

հոն

         

99

ընկուզապտուղ, ընդամենը

         

100

որից՝

ընկույզ

         

101

տխիլ (պնդուկ)

         

102

մերձարևադարձային, ընդամենը

         

103

որից՝

թուզ

         

104

նուռ

         

105

արքայանարինջ (կարալյոկ)

         

106

այլ, ընդամենը

         

107

պտղի տնկարան

 

X

 

X

X

108

հատապտուղ, ներառյալ պտղատու տնկարկների միջշարքային տարածություններում տնկվածը

և տնկարանները, ընդամենը

         

109

որից՝

թութ

         

110

այլ (գետնամորի, ելակ,

հաղարջ և այլ)

         

111

հատապտղի տնկարան

 

X

 

X

X

112

Խաղող (ներառյալ տնկարանները), ընդամենը

         

113

որից՝

խաղողի տնկարան

 

X

 

X

X

 

Ղեկավար

____________________________

(Ազգանուն, անուն)

______________________

(Ստորագրություն)

Կ.Տ

Լրացնող (գլխավոր հաշվապահ

    

կամ այլ լիազորված անձ)

____________________________

(Ազգանուն, անուն)

______________________

(Ստորագրություն)

 

«______» _______________________ 20 թ.

 

 

     

Հավելված 2

Արցախի Հանրապետության Վիճակագրության

պետական խորհրդի 2019 թվականի

օգոստոսի 14-ի N 34-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԲԱԶՄԱՄՅԱ

ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ»

ՁԵՎ N 29-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները, բազմամյա տնկարկների տարածությունները, համախառն բերքը և միջին բերքատվությունը» Ձև N 29-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ, աճողական՝ տարվա սկզբից:

3. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես իրազեկվում են:

4. Հաշվետվությունը ներկայացվում է Ազգային վիճակագրական ծառայության Ստեփանակերտ քաղաքի և շրջանային բաժիններ` հաշվետվության ձևում նշված ժամկետում:

5. Տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ:

6. Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Հաշվետվության «Ցանքային տարածությունը» 1-ին սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ճշտված (ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ) տվյալները: Ցուցանիշն իր մեջ ներառում է այգիների և խաղողանոցների միջշարքային տարածություններում կատարված ցանքերի տարածությունները:

8. Հաշվետվության «Ընդհանուր բերքահավաքի տարածությունը» 2-րդ սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են գյուղատնտեսական մշակաբույսերի այն տարածությունների վերաբերյալ տվյալներ, որոնցից հաշվետու ժամանակահատվածում բերք է հավաքվել: Ցուցանիշն իր մեջ չի ներառում այգիների և խաղողանոցների միջշարքային տարածություններում կատարված ցանքերի տարածությունները:

9. Հաշվետվության «Հավաքված է բերք, ընդամենը» 3-րդ սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են բերքահավաքի ամբողջ տարածությունից հավաքված բերքի վերաբերյալ տվյալներ (համախառն բերքը): Ցուցանիշը չի ներառում կրկնակի ցանքերից և այգիների ու խաղողանոցների միջշարքային տարածություններից հավաքված բերքը:

10. Հաշվետվության «Բերք հավաքված կրկնակի ցանքերից» 4-րդ սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են կրկնակի ցանքերից (կրկնակի ցանքը հիմնական մշակաբույսի բերքահավաքից հետո միևնույն տարածության վրա մեկ այլ մշակաբույսի ցանքն է, որի նպատակն է միևնույն տարածությունից մեկից ավելի անգամ ստանալ բերք), իսկ «Բերք հավաքված այգիների և խաղողանոցների միջշարքային տարածություններից» 5-րդ սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են այգիների և խաղողանոցների միջշարքային տարածություններից հավաքված բերքի վերաբերյալ տվյալներ:

11. Հաշվետվության «Միջին բերքը մեկ հեկտարից» 6-րդ սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են մշակաբույսերի միջին բերքատվության (ընդամենը հավաքված բերքը (սյունակ 3) հարաբերած բերքահավաքի տարածությանը (սյունակ 2)) վերաբերյալ տվյալներ:

12. «Հացահատիկային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ) և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն հատիկի համար և այլ) վերաբերյալ տվյալներ:

13. «Աշնանացանից լրիվ ոչնչացել է մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում է բոլոր տեսակի աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ) և այլ աշնանացան մշակաբույսերի այն տարածությունների հանրագումարը, որոնց վրա անցած աշնանը կատարված ցանքերը լրիվ ոչնչացել են:

14. «Հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված հատիկաընդեղենային (ոլոռ հատիկի համար, լոբի, սիսեռ, ոսպ և այլ) մշակաբույսերի վերաբերյալ տվյալներ:

15. «Տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված տեխնիկական (ծխախոտ, կտավատ, արևածաղիկ, շաքարի ճակնդեղ և այլ) մշակաբույսերի վերաբերյալ տվյալներ:

16. «Կարտոֆիլ» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում է կարտոֆիլի վաղահաս, միջահաս և ուշահաս տեսակների վերաբերյալ տվյալներ:

17. «Բոստանային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված բոստանային (ձմերուկ, սեխ, այլ և սերմադաշտեր) մշակաբույսերի վերաբերյալ տվյալներ:

18. «Բանջարանոցային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված բանջարանոցային (կաղամբ, ծաղկակաղամբ, վարունգ, լոլիկ, սմբուկ (բադրիջան), տաքդեղ (բիբար), սեղանի ճակընդեղ, գազար, սոխ, սխտոր, կանաչ ոլոռ, կանաչ լոբի, այլ և սերմադաշտեր) մշակաբույսերի վերաբերյալ տվյալներ:

19. «Մշակաբույսեր ջերմատներում և ջերմոցներում, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են ջերմատներում (ջերմատները տարբեր չափերի կառույցներ են, որոնք հագեցած են ջերմատնային կոնստրուկցիաներով, սարքավորումներով, ջեռուցվում են և հնարավորություն են տալիս ողջ տարվա ընթացքում զբաղվել բուսաբուծական մթերքի արտադրությամբ (մշակել բանջարանոցային մշակաբույսեր, աճեցնել ծաղիկներ, սածիլներ, սունկ և այլն) և ջերմոցներում (ջերմոցները փոքրածավալ կառույցներ են, որոնք ունեն շարժական ծածկոցներ (շրջանակներ` ապակեպատ կամ թաղանթապատ): Դրանք տաքացվող գրունտից և ջերմատներից տարբերվում են նրանով, որ չեն ջեռուցվում: Ջերմոցները շահագործում են գարնանը, ամռանը և աշնանը, և այն հնարավորություն է տալիս աճեցնել սածիլներ, ծաղիկներ և մշակել վաղահաս բանջարեղեն, սունկ)) աճեցված բանջարեղենի, ծաղկի և սնկի վերաբերյալ տվյալներ:

20. «Կերային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված կերային մշակաբույսերի վերաբերյալ տվյալներ:

21. Ենթացանքը միևնույն հողակտորում միաժամանակ մեկից ավելի գյուղատնտեսական մշակաբույսերի խառը ցանքն է:

22. Ցելեր բոլոր տեսակի (սև ցելեր համարվում են այն հողատարածությունները, որոնք հերկվել են նախորդ տարվա աշնանը և ցանքերի եզրափակիչ հաշվառում կատարելու պահին զբաղեցրած չեն գարնանացան մշակաբույսերի ցանքերով: Մաքուր ցելեր համարվում են այն հողատարածությունները, որոնք հերկվել են գարնանը և մինչև աշնանացան պահպանվել են մաքուր վիճակում: Սիդերալ ցելեր համարվում են այն հողատարածությունները, որոնց վրա ցանվել է հատիկաընդեղեն մշակաբույսեր, որը կանաչ վիճակում հերկվում է, որպեսզի հողը հարստացվի օրգանական նյութերով: Կուլիսային ցելեր համարվում են այն հողատարածությունները, որոնց վրա կատարվել է բարձրացողուն մշակաբույսերի ցանք` նպատակ ունենալով դաշտում ձմռանը ձյուն կուտակել):

23. «Պտուղ և հատապտուղ, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված հնդավոր (խնձոր, տանձ, սերկևիլ և այլ), կորիզավոր (ծիրան, դեղձ, կեռաս, սալոր, բալ, հոն և այլ), ընկուզապտուղ (ընկույզ, տխիլ և այլ), մերձարևադարձային (թուզ, նուռ, արքայանարինջ և այլ), այլ (վերը նշված պտղաընտանիքներում չներառված պտղատեսակներ) պտղաընտանիքների, պտղի տնկարանների և հատապտուղների ու դրանց տնկարանների վերաբերյալ տվյալներ:

24. «Խաղող, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված խաղողի տեխնիկական, սեղանի, ունիվերսալ սորտերի և խաղողի տնկարանների վերաբերյալ տվյալներ: