Համարը 
N 221-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.08.24/16(380)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվը 
09.08.2019
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
09.08.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.09.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԱՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ

ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

2019 թվականի օգոստոսի 9-ի

 

N 221-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

 ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՐԱՄԱՆ

 

«Կրթության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները՝ համաձայն հավելվածի:

2. Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնին՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն իրականացնել՝ հիմք ընդունելով սույն հրամանով հաստատված օրինակելի ուսումնական պլանները:

3. Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի կրթության և գիտության վարչությանը և կրթության պետական տեսչությանը՝ ապահովել ուսումնական հաստատությունների գործունեությունը՝ օրինակելի ուսումնական պլանների պահանջներին համապատասխան:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ Մ.Համբարձումյանին:

 

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ

ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

Ն. ԱՂԱԲԱԼՅԱՆ

      

2019 թվականի օգոստոսի 9

 ք. Ստեփանակերտ

   

 

     

Հավելված

Արցախի Հանրապետության

կրթության, գիտության և սպորտի նախարարի

2019 թվականի օգոստոսի 9-ի N 221-Ն հրամանի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ

 

1. ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ Հաստատություն) 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները (այսուհետ` Ուսումնական պլան), բացառությամբ 7-րդ և 8-րդ աղյուսակների, ունեն երկու` պետական և դպրոցական բաղադրիչ։ Պետական և դպրոցական բաղադրիչները պարտադիր են և պետական ուսումնական հաստատություններում ֆինանսավորվում են պետական բյուջեից: Հաստատությունը Ուսումնական պլանի հիման վրա դպրոցական բաղադրիչով սահմանված ժամաքանակի տնօրինմամբ հաստատում է տվյալ ուսումնական տարվա իր ուսումնական պլան(ներ)ը։

1. Հաստատության Ուսումնական պլանը սահմանում է միջնակարգ կրթության բովանդակության կառուցվածքը, հանրակրթական ուսումնական առարկաներին հատկացվող շաբաթական ժամաքանակները` ըստ բաղադրիչների, և հանրակրթական պետական ծրագրի նորմատիվային ծավալը (սովորողների շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն չափը)` ըստ դասարանների:

2. Պետական բաղադրիչով սահմանված ժամաքանակում փոփոխություն կարող է կատարվել միայն Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն) համաձայնությամբ`

1) արտակարգ ընդունակություններ ունեցող սովորողների ուսուցումն առավել բարենպաստ պայմաններում կազմակերպելու համար,

2) բազմահամակազմ կամ թերբեռնված դասարանների առկայության դեպքում,

3) Նախարարության կողմից տվյալ Հաստատության համար երաշխավորված այլընտրանքային ծրագրերով ու մեթոդներով ուսուցում իրականացնելու դեպքում:

3. Ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի տնօրինման կարգը սահմանված է`

1) «Հաստատության ուսումնական պլանների ընդհանրական պարզաբանումներ»-ում,

2) օտար լեզվի ընտրությունը` «Օտար լեզվի ընտրության կարգ»-ում։

4. Ուսումնական պարապմունքները Հաստատությունում սկսվում են 2019թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2020թ. մայիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 26-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար։

5. ՈՒսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպվում է «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» հիման վրա` յուրաքանչյուր սովորողի համար, ըստ անհրաժեշտության կազմելով անհատական ուսուցման պլան (ԱՈՒՊ):

6. Ուսումնական պլանի պետական պարտադիր և դպրոցական բաղադրիչներն ուղղված են հանրակրթության պետական չափորոշչով, առարկայական չափորոշիչներով և ծրագրերով ամրագրված գիտելիքների, կարողությունների ու հմտությունների յուրացման ապահովմանը։

7. Հաստատությունում (2-12-րդ դասարաններ) գործում է սովորողների գնահատման տաս միավորային սանդղակ։

8. Գիտելիքների ստուգումների, հիմնական և միջնակարգ կրթության ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակ կիրառվող գնահատման այլ սանդղակները բերվում են գնահատման տասը կամ 20 միավորային գրանցման։

9. Ուսումնական տարին բաժանվում է կիսամյակների: Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա ձևավորվում են կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների (գնահատականի) հիման վրա` տարեկան գնահատականները` բացառությամբ սույն հավելվածի 10-րդ կետով նախատեսված դեպքի:

10. Առաջին դասարանում սովորողներին ընթացիկ և ամփոփիչ գնահատականներ չեն նշանակվում. ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով: Տարեկան ամփոփիչ գնահատման նպատակով կազմվում է յուրաքանչյուր սովորողի կրթական զարգացման բնութագիրը` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 846-Ն հրամանով հաստատված կարգի:

11. Հաստատությունում խմբային ուսուցման կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի (մեկ ակադեմիական դասաժամի) տևողությունը 45 րոպե է:

12. Տարրական դպրոցում յուրաքանչյուր դասաժամի միջնամասում որոշակի ժամանակ հատկացվում է լիցքաթափող և վերականգնող վարժություններին ու խաղերին` Նախարարության մեթոդական ցուցումների համաձայն:

13. Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2019 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, ձմեռային՝ 2019 թվականի դեկտեմբերի 23-ից 2020 թվականի հունվարի 7-ը ներառյալ, գարնանային՝ 2020 թվականի մարտի 23-29-ը ներառյալ:

14. Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2019 թվականի հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2019 թվականի դեկտեմբերի 23-ից 2020 թվականի հունվարի 19-ը ներառյալ, գարնանայինը՝ 2020 թվականի մարտի 16-29-ը ներառյալ:

15. Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2019 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2019 թվականի դեկտեմբերի 23-ից 2020 թվականի հունվարի 19-ը ներառյալ և գարնանայինը՝ 2020 թվականի մարտի 23-ից 29-ը ներառյալ:

16. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման լիազորված մարմնի՝ շրջանների վարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) (այսուհետ՝ Լիազոր մարմին) ենթակայության հաստատությունների համար սույն հավելվածի 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերով սահմանված արձակուրդների ժամկետներում Հաստատության նախաձեռնության դեպքում Լիազոր մարմնի կողմից կարող են կատարվել փոփոխություններ: Լիազոր մարմինը փոփոխությունները առնվազը հինգ աշխատանքային օր առաջ համաձայնեցնում է Նախարարության հետ:

17. Նախարարությունը անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետներ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ բաց թողնված ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու և ըստ Հաստատության ենթակայության՝ Լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով: Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում Հաստատության դիմումի հիման վրա Լիազոր մարմինը կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ այդ մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով Նախարարությանը:

Նախարարության ենթակայության հաստատություններում սույն հավելվածի 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերով սահմանված արձակուրդների ժամկետների փոփոխությունները, ինչպես նաև Հաստատության կողմից լրացուցիչ արձակուրդի նախատեսումը կատարվում է Հաստատության նախաձեռնությամբ, Նախարարության համաձայնությամբ:

18. Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների տևողությունը և ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը` այդ մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահելով Նախարարությանը:

 

2. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

19. Դպրոցական բաղադրիչի տնօրինման կարգ.

1) Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է Ուսումնական պլանի պետական բաղադրիչով տվյալ դասարանի պետական պարտադիր առարկայացանկում նախատեսված և (կամ) Նախարարության կողմից երաշխավորված լրացուցիչ առարկայացանկում ընդգրկված առարկաներին, հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցման ծրագրերի իրականացմանը և (կամ) սովորողների նախասիրություններին, Հաստատության առանձնահատկություններին, համայնքի կարիքներին համապատասխան կրթություն կազմակերպելու նպատակով,

2) Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը պետական պարտադիր առարկաներին բաշխելու դեպքում ուսուցումն իրականացվում է սույն Ուսումնական պլանի միջնակարգ դպրոցի ինչպես նաև ավագ դպրոցի հոսքերի ուսումնական պլանների ընդհանուր հանրակրթական առարկաների համար նախատեսված ծրագրերով,

3) Նախարարության կողմից հաստատված ծրագրերով երաշխավորվում է «Կիրառական տնտեսագիտություն» (9-րդ դասարան), «Տնտեսագիտություն» (10-11-րդ դասարաններ), «Կյանքի հմտություններ» (2-8-րդ դասարաններ), «Բնապահպանություն» (7-8-րդ կամ 8-9-րդ դասարաններ), «Էկոլոգիա» (8-9-րդ դասարաններ), «Էներգիայի և ռեսուրսների օգտագործում» (7-րդ կամ 8-րդ դասարան), «Ֆերմերային գործ» (11-12-րդ դասարաններ), «Տրամաբանություն» (11-րդ դասարան), «Գրաբար» (7-րդ կամ 8-րդ և 11-րդ դասարաններ), «Հայոց եկեղեցու պատմություն» (2-4-րդ դասարաններ), «Հայկական հարցի պատմություն» (11-րդ դասարան)», «Հոգեբանություն» (7-8-րդ դասարաններ), «Մշակույթի պատմություն» (7-9-րդ դասարաններ), «Ձեռնարկատիրական կրթություն» (10-11-րդ դասարաններ) առարկաների ուսուցումը: Նշված առարկաների ուսուցումը այլ դասարաններում Հաստատության կողմից կարող է իրականացվել դրանց առարկայական ծրագրերը սահմանված կարգով Նախարարության կողմից հաստատվելուց հետո,

4) Հաստատությունը կարող է ներդնել նաև նոր առարկաներ (դասընթացներ)՝ դրանց ծրագրերը սահմանված կարգով Նախարարության կողմից հաստատվելուց հետո,

5) Հաստատության ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը կատարվում է մանկավարժական խորհրդի որոշմամբ՝ ելնելով Հաստատության, դասարանի պատրաստվածությունից, մանկավարժներով, ծրագրերով, դասագրքերով և երաշխավորված լրացուցիչ առարկայացանկի որևէ առարկայի լիարժեք ուսուցման կազմակերպման նպատակով Նախարարության կողմից հանրակրթական ուսումնական հաստատությունների համար երաշխավորված այլ ուսումնական գրականությամբ ապահովվածությունից և ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ այլ պայմաններից, ինչպես նաև Նախարարության հանձնարարականներից.

6) Դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը պարտադիր է,

7) Դպրոցական բաղադրիչով սահմանված ժամաքանակի շրջանակում դասավանդվող առարկայացանկը ամրագրվում է Հաստատության ուսումնական պլանում և դասացուցակում։

20. Ուսումնական գործընթացի կազմակերպումը 12-րդ դասարանում.

1) 12-րդ դասարանի առաջին կիսամյակում ուսումնասիրվող հանրակրթական պետական ծրագրի Ուսումնական պլանի նորմատիվային ծավալը սահմանվում է շաբաթական 34 դասաժամ` ապահովելով 12-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաների ուսումնասիրությունը,

 2) Հաստատության 12-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված առարկաների ուսումնասիրությունն ավարտվում է 12-րդ դասարանի առաջին կիսամյակի վերջում՝ կիսամյակային (տարեկան) գնահատականով և (կամ) ամփոփիչ ատեստավորմամբ (պետական ավարտական քննությամբ), բացառությամբ «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) և սովորողի կողմից երկրորդ կիսամյակում ուսումնասիրության համար ընտրված առարկաների,

3) 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի շաբաթական ուսումնական բեռնվածությունը ձևավորվում է պարտադիր ուսումնասիրության «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) (1 ժամ) առարկայի և սովորողի ընտրությամբ առնվազն երեք առարկայի ուսումնառության համար հատկացված ժամաքանակից` ապահովելով առնվազն 31 դասաժամ,

4) Նորմատիվային 34 դասաժամի և սովորողի ուսումնական պարտադիր բեռնվածության 31 դասաժամի տարբերությունից մնացած 3 դասաժամը տնօրինում է սովորողը,

5) 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի կողմից ընտրված առարկաներին Հաստատության ուսումնական պլանով հատկացված ժամաքանակը տրվում է այդ առարկաների ուսումնական նյութի կրկնությանը,

 6) «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) և սովորողի կողմից ընտրված առարկաների ուսումնասիրությունը (կրկնությունը) ավարտվում է 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի վերջում՝ կիսամյակային (տարեկան) գնահատականով և (կամ) պետական ավարտական քննությամբ,

7) 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում ուսումնասիրության համար իրենց կողմից ընտրված ուսումնական առարկաների ցանկը Հաստատության սովորողները ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակում, մինչև դեկտեմբերի 1-ը գրավոր հայտնում են Հաստատության տնօրենին: Միասնական քննություններ հանձնող սովորողները ցանկում ներառում են նաև միասնական քննական առարկաները,

8) Եթե Հաստատության ուսումնական պլանով նախատեսված որևէ առարկա(ներ) դասարանի սովորողներից ոչ մեկը չի ընտրել, ապա այդ առարկային(ներին) ոււսումնական պլանով հատկացված ժամաքանակը վերաբաշխվում է տվյալ դասարանի սովորողների կողմից ընտրված ուսումնական առարկաներին, և կազմվում է տվյալ դասարանի 2-րդ կիսամյակի ուսումնական պլանը,

9) Դասարանի ուսումնական պլանին համապատասխան` կազմվում է տվյալ դասարանի դասացուցակը,

10) Մեկից ավելի դասարանների առկայության դեպքում կարող են ձևավորվել միևնույն առարկան ուսումնասիրող զուգահեռ դասարանների սովորողներից կազմված ուսումնական խմբեր: Այդ դեպքում տվյալ ուսումնական առարկայից անհրաժեշտ գրանցումները կատարվում են առարկայական դասամատյանում: Կիսամյակային և տարեկան գնահատականներն այնուհետև փոխանցվում են դասարանի հիմնական դասամատյան,

11) 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի կողմից ընտրված առարկաների ուսումնական նյութի կրկնությունը սույն կետի 5-րդ ենթակետի պահանջներին համապատասխան կազմակերպվում է դասարանային (դասացուցակին համապատասխան) և արտադասարանային ինքնուրույն ուսումնական գործունեության տեսակներով,

12) Սովորողը մասնակցում է միայն իր ընտրած առարկաների դասարանային ուսումնական պարապմունքներին,

13) Սովորողը մասնակցում է արտադասարանային ուսումնական պարապմունքներին այն դեպքում, երբ դասացուցակով նրա շաբաթական բեռնվածությունը պակաս է 31 դասաժամից, 

 14) Սովորողի արտադասարանային պարապմունքներին մասնակցության տևողությունը որոշվում է 31 ժամի և սովորողի դասացուցակային բեռնվածության տարբերությամբ,

15) Արտադասարանային պարապմունքներին սովորողի(ների) մասնակցությունը հաշվառվում է և գրանցվում համապատասխան մատյանում,

16) Արտադասարանային ինքնուրույն ուսումնական գործունեության տեսակներ են՝ ուսուցիչների կողմից տրված հանձնարարությունների կատարումը, լրացուցիչ ուսումնական գրականության և այլ աղբյուրների ուսումնասիրումը, գործնական և փորձնական աշխատանքների կատարումը, հիմնահարցերի հետազոտումը, ստեղծագործական աշխատանքը, տեխնիկական սարքերով և գործիքներով աշխատանքների կատարումը, գրավոր աշխատանքները, նոր տեխնոլոգիաների, համակարգչային ծրագրերի կիրառումը, անհատական և խմբային, ինքնուրույն և համագործակցային աշխատանքների կատարումը, ուսումնական էքսկուրսիաների անցկացումը և այլն,

17) Սովորողն իր տնօրինմանը հատկացված 3 ժամը կարող է օգտագործել կրթական այլ ծառայություններ ստանալու նպատակով` տվյալ Հաստատությունում կամ այլ հաստատություններում:

21. Օտար լեզվի ընտրության կարգ.

1) Հաստատություններում դասավանդվում է երկու օտար լեզու, որոնցից մեկը ռուսերենն է, մյուսը` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներից որևէ մեկը,

2) Հաստատության ընտրությամբ երրորդ օտար լեզու (բացի ռուսերենից և մյուս օտար լեզվից) կարելի է դասավանդել դպրոցական բաղադրիչի ժամաքանակի հաշվին՝ 5-9-րդ դասարաններում (շաբաթական 2 ժամ) և 11-12-րդ դասարաններում (շաբաթական 2 ժամ)՝ Նախարարության կողմից հաստատված չափորոշիչների և ծրագրերի, ուսումնական գրականության հիման վրա, ուսուցման համար անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում: 5-րդ դասարանում 3-րդ, 4-րդ և 6-րդ դասարանում 5-րդ, 6-րդ դասարանների ծրագրերը լրիվությամբ ուսուցանելու համար լրացուցիչ հատկացվում են մեկական ժամ՝ խմբակային պարապմունքների համար նախատեսված ժամերից. 10-րդ դասարանում հատկացվում է շաբաթական 2 ժամ՝ խմբակային պարապմունքների համար նախատեսված ժամերից,

3) Նախարարության կողմից՝ Հաստատության մանկավարժական խորհրդի և ըստ Հաստատության ենթակայության լիազոր մարմնի առաջարկությունների հիման վրա, կարող է փոխարինվել Հաստատությունում դասավանդվող երկրորդ օտար լեզուն (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլն) այլ օտար լեզվով, ինչպես նաև որոշվել նոր հիմնադրված Հաստատությունում դասավանդվող երկրորդ օտար լեզուն:

 

3. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

22. Հանրակրթական դպրոցի դասարանը կազմավորվում է տվյալ դասարան փոխադրված և ընդունված սովորողների ընդհանուր թվի միջին թվաբանականի հաշվարկով: Տարրական և միջին դպրոցների դասարաններում սովորողների թիվը սահմանվում է 25-30, իսկ ավագ դպրոցում՝ 20-25 սովորող: Դասարանում սովորողների առավելագույն թիվը տարրական և միջին դպրոցում չի կարող գերազանցել 35-ը, ավագ դպրոցում՝ 30-ը: Հիմնադրի կողմից սահմանված խտությունից ավելի պակաս խտությամբ դասարան կարող է բացվել Հաստատության ֆինանսական միջոցների առկայության դեպքում՝ Հաստատության խորհրդի որոշմամբ:

 23. Տարրական դպրոցում «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» և «Շախմատ», միջին դպրոցում և ավագ դասարաններում «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա» (համակարգչային դասարանի առկայության դեպքում) առարկաների պարապմունքներին դասարանը կարելի է բաժանել երկու խմբի, եթե սովորողների թիվը 26 և ավելի է:

24. Դասարանը նույն կարգով կարող է կիսվել երկու խմբի նաև Նախարարության երաշխավորած «Գրաբար» (7-րդ կամ 8-րդ, 11-րդ դասարաններ) առարկայի պարապմունքների ժամանակ՝ դպրոցական բաղադրիչի ժամաքանակը այդ առարկային տրամադրելու դեպքում։

25. «Տեխնոլոգիա» առարկայի (5-7-րդ դասարաններ) պարապմունքներին դասարանը կիսվում է երկու խմբի՝ տղաների և աղջիկների, եթե տվյալ դասարանի ընդհանուր աշակերտների թիվը 12 և ավելի է (ուսուցումը կազմակերպվում է յուրաքանչյուր խմբի համար հաստատված համապատասխան առարկայական ծրագրով):

26. Անհրաժեշտության դեպքում Հաստատությունն իրավասու է վերաբաշխելու առարկաների ուսուցմանը Ուսումնական պլանով հատկացված ժամերը` պահպանելով տվյալ առարկայի տարեկան ընդհանուր ժամաքանակը:

27. 8-11-րդ դասարաններում Նախարարության կողմից երաշխավորված ծրագրի և ուսումնական նյութերի հիման վրա դասավանդվում է «Առողջ ապրելակերպ» դասընթացը, որին յուրաքանչյուր դասարանում տարեկան տրամադրվում է 14 դասաժամ.

1) «Առողջ ապրելակերպ» դասընթացին տրամադրված ժամաքանակը ձևավորվում է «Ֆիզկուլտուրա» առարկայի տարեկան ժամաքանակից առանձնացված 14 դասաժամի հաշվին,

2) «Ֆիզկուլտուրա» առարկայի ծրագրով նախատեսված ուսումնական նյութերը ենթարկվում են թեմատիկ վերաբաշխման` պահպանելով տվյալ դասարանի համար Նախարարության հաստատած ծրագրային ամբողջ ծավալը,

3) «Առողջ ապրելակերպ» դասընթացը դասավանդվում է ուսումնական պարապմունքների ընթացքում,

4) «Առողջ ապրելակերպ» դասընթացի ընթացիկ գնահատում չի կատարվում: Դասամատյանում դասընթացի գրանցումները կատարվում են առանձին էջում:

28. 6-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Հայոց պատմություն» և այլ առարկաների ծրագրերով ամսական առնվազն 1 (մեկ) ժամ ուսուցումը կազմակերպվում է համակարգչային կաբինետում (դրա առկայության դեպքում)` ելնելով յուրաքանչյուր առարկայից մատուցվող ուսումնական նյութի բովանդակային և դասավանդման մեթոդական պահանջներից: Այն առավել արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է օգտագործել ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի կայքում (http://www.aniedu.am/),Կրթության ազգային ինստիտուտի կրթական ալիքում (https://www.youtube.com/user/Ruzaniko), http://informatika.am/ կայքում և «Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում» (http://lib.armedu.am) տեղադրված էլեկտրոնային ուսումնական նյութերը:

29. 6-7-րդ դասարաններում «Կերպարվեստ» և «Երաժշտություն» առարկաներից մեկը Հաստատության ընտրությամբ դասավանդվում է առաջին, մյուսը` երկրորդ կիսամյակում՝ ապահովելով սույն հավելվածով սահմանված՝ տվյալ առարկայի տարեկան ընդհանուր ժամաքանակի պահպանման պահանջը:

30. «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների համաժամանակյա թեմաների ուսուցումն ապահովելու նպատակով ուսուցիչներին իրավունք է տրվում մասնակի փոփոխություններ կատարելու նշված առարկաների դասացանկում՝ պահպանելով յուրաքանչյուր առարկային հատկացված տարեկան ընդհանուր ժամաքանակը:

31. Հաստատությունում, ըստ կրթական ծրագրերի աստիճանների, տարրական, միջին և ավագ դպրոցներում հատուկ բժշկական խմբերում ընդգրկված սովորողների համար «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ուսուցումը կարող է իրականացվել «Հանրակրթական դպրոցի հատուկ բժշկական խմբերի «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի 1-12-րդ դասարանների ծրագրով», Հաստատության խմբակների համար նախատեսված ժամաքանակի շրջանակում կամ տվյալ դասարանի «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասաժամերին՝ անհատական ծրագրով: Հաստատությունում հատուկ բժշկական խմբերում ընդգրկված սովորողների գնահատում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայից չի կատարվում:

 

4. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾՈՂ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ

ՀՈՍՔԱՅԻՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՎԱԳ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ 2019-2020

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ:

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

32. Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող առանձին գործող ավագ դպրոցի (այսուհետ` Ավագ դպրոց) ՈՒսումնական պլանները սահմանում են հոսքային ուսուցման ծրագրեր իրականացնող Ավագ դպրոցում միջնակարգ կրթության բովանդակության կառուցվածքը՝ ըստ տարբերակված հոսքերի, հանրակրթական ուսումնական առարկաներին հատկացվող շաբաթական ժամաքանակները` ըստ բաղադրիչների և սովորողների շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն չափը` ըստ դասարանների:

33. Ավագ դպրոցում երաշխավորվում են հոսքերի հետևյալ խմբերը`

1) հիմնական - հումանիտար, բնագիտամաթեմատիկական, արհեստագործական,

2) ընդհանուր:

34. Ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների ՈՒսումնական պլանները ըստ հոսքերի տրված են՝

1) ընդհանուր հոսքը` «Հաստատության ուսումնական պլան»-ում (համաձայն աղյուսակ 1-ի),

2) հումանիտար հոսքը` «Հանրակրթական ավագ դպրոցի հումանիտար հոսքի X-XII դասարանների ուսումնական պլան»-ում (համաձայն աղյուսակ 2-ի),

3) բնագիտամաթեմատիկական հոսքը` «Հանրակրթական ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի X-XII դասարանների ուսումնական պլան»-ում (համաձայն աղյուսակ 3-ի),

4) արհեստագործական հոսքը` «Հանրակրթական ավագ դպրոցի արհեստագործական հոսքի X-XII դասարանների ուսումնական պլան»-ում (համաձայն աղյուսակ 4-ի):

35. Ուսումնական պարապմունքները Ավագ դպրոցում սկսվում են 2019թ. սեպտեմբերի 1-ին և ավարտվում 2020 թվականի մայիսի 22-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 23-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով ոչ պակաս, քան 34 ուսումնական շաբաթ Ավագ դպրոցի յուրաքանչյուր դասարանի համար:

36. Ուսումնական պլանի ընդհանուր հանրակրթական, հոսքային, դպրոցական բաղադրիչներն ուղղված են հանրակրթության պետական չափորոշչով, առարկայական չափորոշիչներով և ծրագրերով ամրագրված գիտելիքների, կարողությունների ու հմտությունների ապահովմանը։

37. Ավագ դպրոցում գործում է գնահատման տաս միավորային սանդղակ։ Ընթացիկ գնահատման ժամանակ կարող է կիրառվել նաև գնահատման այլ սանդղակ, որը բերվում է տաս միավորային գրանցման: Պետական ավարտական քննությունների ժամանակ կիրառվող գնահատման սանդղակները բերվում են տաս կամ 20 միավորային գրանցման։

38. Ավագ դպրոցում խմբային ուսուցման կազմակերպման հիմնական ձևը դասն է:

39. Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա ձևավորվում են կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների միջինացմամբ տարեկան գնահատականները: 12-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից տարեկան գնահատականները նշանակվում են առաջին կիսամյակի վերջում, բացառությամբ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի և սովորողի ընտրությամբ 2-րդ կիսամյակում ուսումնասիրվող /կրկնվող/ առարկաների:

40. Ուսումնական պարապմունքների ընթացքում 10-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ՝ 2019 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, ձմեռային՝ 2019 թվականի դեկտեմբերի 23-ից 2020 թվականի հունվարի 7-ը ներառյալ, գարնանային՝ 2020 թվականի մարտի 23-ից 29-ը ներառյալ:

41. Հոսքային ուսուցման առարկաների դասերին դասարանի միջին խտությունը կարող է սահմանվել 12-15 սովորող` ոլորտը կարգավորող նորմերի պահպանմամբ:

 42. Ավագ դպրոցի Ուսումնական պլանների ընդհանուր հանրակրթական բաղադրիչի «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու», «Ինֆորմատիկա» (համակարգչային դասարանի առկայության դեպքում) առարկաների և արհեստագործական մասնագիտական դասընթացների դասաժամերին դասարանը կարող է բաժանվել երկու խմբի, եթե տվյալ դասարանի սովորողների թիվը 20 և ավելի է:

43. Ավագ դպրոցի միևնույն դասարանի(ների) սովորողները ընդհանուր հանրակրթական բաղադրիչի շրջանակում ուսումնասիրվող երկրորդ օտար լեզվի (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ որևէ այլ լեզու) դասաժամին խմբավորվում են ըստ իրենց կողմից հիմնական դպրոցում ուսումնասիրված օտար լեզվի` անկախ սովորողների թվից, բայց ոչ ավելի, քան երեք օտար լեզվի (բացի ռուսերենից) համար:

44. 12-րդ դասարանում ուսումնական գործընթացը իրականացվում է սույն Հավելվածի 20-րդ կետի պահանջներին համապատասխան:

45. Օրինակելի ուսումնական պլանների կառուցվածքը.

Հոսքային (խորացված) ուսուցման Ուսումնական պլանները կազմված են ընդհանուր հանրակրթական, հոսքային (արհեստագործական հոսքում` մասնագիտական) և դպրոցական բաղադրիչներից.

1) Ընդհանուր հանրակրթական բաղադրիչը ներառում է հանրակրթական ուսումնական առարկան(երը) և յուրաքանչյուր առարկայի համար նախատեսված շաբաթական ժամաքանակները՝ ըստ դասարանների: Ընդհանուր հանրակրթական առարկաները պարտադիր են տվյալ հոսքի (ենթահոսքի) համար,

2) Հոսքային բաղադրիչով սահմանված ժամաքանակը տրամադրվում է խորացված ուսուցմամբ առարկաների դասավանդմանը, իսկ արհեստագործական հոսքում` մասնագիտական դասընթացներին: Հոսքային բաղադրիչում ընդգրկված առարկաները (դասընթացները) ուղղված են սովորողի հետագա մասնագիտական կրթության հիմքերի ստեղծմանը և հանրակրթությունից մասնագիտական կրթության անցման շարունակականության ապահովմանը, իսկ արհեստագործական հոսքի պարագայում` նախնական մասնագիտական կրթության որոշակի որակավորումների շրջանակում համապատասխան հմտությունների ձեռքբերմանը,

3) Նախարարությունը, հաշվի առնելով տվյալ Ավագ դպրոցի առանձնահատկությունները, խորացված ուսուցմամբ առարկաների ցանկում կատարում է փոփոխություներ՝ տվյալ հոսքի խորացված ուսուցման առարկաներին ավելացնելով նոր առարկա(ներ)՝ Ավագ դպրոցի առաջարկության և սահմանված կարգով հաստատված առարկայական ծրագրի(երի) առկայության դեպքում,

4) Դպրոցական բաղադրիչն ընդգրկում է հոսքային ուսուցման բովանդակությունը լրացնող ընտրովի (լրացուցիչ) առարկաները, դասընթացները և դրանց ուսուցման համար ըստ դասարանների նախատեսված ժամաքանակները: Այս բաղադրիչը տնօրինում է դպրոցը` ղեկավարվելով Նախարարության կողմից հաստատված լրացուցիչ առարկայացանկով,

5) Ավագ դպրոցը Ուսումնական պլանների հիման վրա ընդհանուր հանրակրթական, հոսքային և դպրոցական բաղադրիչների տնօրինմամբ մշակում է յուրաքանչյուր հոսքի` տվյալ ուստարվա ենթահոսքերի իր ուսումնական պլանները: Ենթահոսքերի ուսումնական պլանները կազմելիս դպրոցն ընդհանուր հանրակրթական և հոսքային բաղադրիչներով նախատեսված ժամաքանակի բաշխումից հետո մնացած ժամաքանակը հատկացնում է դպրոցական բաղադրիչին,

6) Ընդհանուր հանրակրթական, հոսքային և դպրոցական բաղադրիչները ֆինանսավորվում են պետական բյուջեից,

7) 10-11-րդ դասարաններում և 12-րդ դասարանի առաջին կիսամյակում շաբաթական ուսումնական պարտադիր բեռնվածությունը բոլոր հոսքերում սահմանվում է 34 դասաժամ:

46. Դպրոցական բաղադրիչի տնօրինման կարգը հոսքային ուսուցմամբ դասարաններում.

1) Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը տրամադրվում է Նախարարության կողմից հաստատված լրացուցիչ առարկայացանկի, ինչպես նաև տվյալ հոսքային ուսուցմամբ դասարանի ընդհանուր հանրակրթական և հոսքային ուսուցման բաղադրիչների առարկաներին,

2) Ավագ դպրոցի խորացված ուսուցմամբ հոսքերի համար կարող են երաշխավորվել լրացուցիչ հետևյալ՝ «Գրաբար» (11-րդ դասարան), «Արտասահմանյան գրականություն» (11-րդ դասարան), «Բանահյուսություն» (հին և միջնադարյան շրջան, 11-րդ դասարան), «Ճարտասանություն» (11-րդ դասարան), «Արևմտահայերեն» (10-րդ կամ 11-րդ դասարան), «Պետության և իրավունքի հիմունքներ» (11-րդ դասարան), «Հայկական հարցի պատմություն» (11-րդ դասարան), «Հնագիտություն» (10-րդ դասարան), «Ազգագրություն» (10-րդ դասարան), «Հայաստանի հարակից երկրների պատմություն» (11-րդ դասարան), «Կրոնի պատմություն» (11-րդ դասարան), «Արվեստի պատմություն» (10-11-րդ դասարաններ), «Հայոց եկեղեցու պատմություն» (բնագիտամաթեմատիկական հոսք, 10-11-րդ դասարաններ), «Քրիստոնեական բարոյագիտություն» (12-րդ դասարան), «Տնտեսագիտություն» (10-11-րդ դասարան), «Բարոյագիտություն» (10-րդ դասարան), «Տրամաբանություն» (11-րդ դասարան), «Թվային համակարգեր» (10-րդ դասարան), «Երկրաչափության հիմունքներ» (12-րդ դասարան), «Դիսկրետ մաթեմատիկայի տարրեր» (11-րդ դասարան), «Աստղագիտություն» (10-11-րդ դասարաններ), «Ռադիոէլեկտրոնիկա» (11-րդ դասարան), «Բնօգտագործման և բնապահպանության հիմունքներ» (10-11-րդ դասարաններ), «Էկոլոգիայի և կայուն զարգացման հիմունքներ» (10-11-րդ դասարաններ), «Կիրառական քիմիա» (11-րդ դասարան), «Գիտական ճանաչողության հիմունքներ» (11-րդ դասարան), «Բնական գիտությունները և մաթեմատիկան» (10-րդ դասարան), «Բնագիտական մտքի պատմություն» (11-րդ դասարան), «Երկրագիտություն» (ուսումնասիրվող օտար լեզվով), «Քերականություն և բառագիտություն» (ուսումնասիրվող օտար լեզվով), «Գրականություն» (ուսումնասիրվող օտար լեզվով), «Մասնագիտական կողմնորոշում» (10-րդ կամ 11-րդ դասարան), «Ձեռնարկատիրական կրթություն» (10-11-րդ դասարաններ) առարկաների ուսուցումը՝ դրանց առարկայական ծրագրերը Նախարարության կողմից հաստատվելուց հետո,

3) Հաստատությունը կարող է ներդնել նաև նոր առարկաներ (դասընթացներ)՝ դրանց ծրագրերը սահմանված կարգով Նախարարության կողմից հաստատվելուց հետո:

47. 10-11-րդ դասարաններում Նախարարության կողմից երաշխավորված ծրագրի և ուսումնական նյութերի հիման վրա դասավանդվում է «Առողջ ապրելակերպ» դասընթացը, որին յուրաքանչյուր դասարանում տարեկան տրամադրվում է 14 դասաժամ.

1) «Առողջ ապրելակերպ» դասընթացին տրամադրված ժամաքանակը ձևավորվում է «Ֆիզկուլտուրա» առարկայի տարեկան ժամաքանակից առանձնացված 14 դասաժամի հաշվին,

2) «Ֆիզկուլտուրա» առարկայի ծրագրով նախատեսված ուսումնական նյութերը ենթարկվում են թեմատիկ վերաբաշխման` պահպանելով տվյալ դասարանի համար Նախարարության հաստատած ծրագրային ամբողջ ծավալը,

3) «Առողջ ապրելակերպ» դասընթացը դասավանդվում է ուսումնական պարապմունքների ընթացքում,

4) «Առողջ ապրելակերպ» դասընթացի ընթացիկ գնահատում չի կատարվում: Դասամատյանում դասընթացի գրանցումները կատարվում են առանձին էջում:

48. Օտար լեզվի ընտրության կարգ.

1) Ավագ դպրոցում դասավանդվում է առնվազն երկու օտար լեզու, որոնցից մեկը ռուսերենն է, մյուսը` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ որևէ այլ լեզու,

2) Հաստատության ընտրությամբ երրորդ (հիմնական և մյուս օտար լեզվից բացի) օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլն) կարելի է դասավանդել Նախարարության կողմից հաստատված համապատասխան առարկայական չափորոշիչներով և ծրագրերով (շաբաթական երկու ժամ), ուսումնական գրականության հիման վրա, ուսուցման համար անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում,

3) Ավագ դպրոցը դասավանդվող օտար լեզուն կարող է փոխարինել այլ օտար լեզվով` Նախարարության որոշմամբ։ Նախարարությունը քննարկում է Ավագ դպրոցի մանկավարժական խորհրդի առաջարկությունը օտար լեզվի փոխարինման վերաբերյալ և կայացնում համապատասխան որոշում,

4) Նոր հիմնադրված Ավագ դպրոցում դասավանդվող երկրորդ օտար լեզուն Հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ որոշում է Նախարարությունը:

49. Սույն հավելվածի աղյուսակների պարզաբանումներ.

1) Սույն հավելվածի Աղյուսակ 2-ում՝

ա. «1» նշագրումը նշանակում է, որ որպես խորացված ուսուցման առարկաներ՝ սովորողն ընտրում է բերված ցանկից մինչև չորս առարկա,

բ. «2» նշագրումը նշանակում է, որ բնագիտական առարկաներ են համարվում «Ֆիզիկան», «Քիմիան», «Կենսաբանությունը» և «Աշխարհագրությունը»,

 գ. «Օտար լեզու-1» և «Ռուսաց լեզու-1» առարկաներն ընտրելու դեպքում սովորողը չի ուսումնասիրում «Օտար լեզու-2» և «Ռուսաց լեզու-2» առարկաները:

2) Սովորողը խորացված ուսուցմամբ առարկայացանկից (հոսքային բաղադրիչ) ընտրում է որոշակի թվով առարկաներ՝ համաձայն սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության պարզաբանման: Այդ դեպքում սովորողը չի ուսումնասիրում Ուսումնական պլանի ընդհանուր հանրակրթական բաղադրիչում ընդգրկված միևնույն առարկաները,

3) Հումանիտար հոսքի որևէ ենթահոսքի առարկաների` հոսքային և ընդհանուր հանրակրթական բաղադրիչներով սահմանված ժամաքանակի բաշխումից հետո մնացած ժամաքանակը տրվում է Ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչին: Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը բաշխվում է սույն հավելվածի 19-րդ կետի համաձայն պահպանելով տվյալ դասարանի համար Ուսումնական պլանով սահմանված շաբաթական ժամաքանակը: Ուսուցումը կազմակերպվում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարի կողմից հաստատված հոսքային և/կամ ընդհանուր հանրակրթական առարկաների ծրագրերով՝ ուսուցչի ընտրությամբ,

 4) Ավագ դպրոցի հումանիտար հոսքի Ուսումնական պլանով (համաձայն սույն հավելվածի Աղյուսակ 2-ի)՝ 11-րդ դասարանում դպրոցական բաղադրիչում ձևավորված ժամաքանակից 0.5 ժամ կարող է հատկացվել «Հասարակագիտություն» առարկային` հանրակրթական դպրոցի ընդհանուր հոսքի համար նախատեսված ծրագրով ուսուցում կազմակերպելու նպատակով (համաձայն սույն հավելվածի Աղյուսակ 1-ի),

5) Ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի Ուսումնական պլանով (համաձայն սույն հավելվածի Աղյուսակ 3-ի)՝

ա. «1» նշագրումը նշանակում է, որ որպես խորացված ուսուցման առարկաներ՝ սովորողն ընտրում է բերված ցանկից մինչև երեք առարկա,

բ. «2» նշագրումը նշանակում է, որ բնագիտական առարկաներ են համարվում «Ֆիզիկան», «Քիմիան», «Կենսաբանությունը» և «Աշխարհագրությունը»,

գ. «Օտար լեզու-1» առարկան ընտրելու դեպքում սովորողը չի ուսումնասիրում «Օտար լեզու-2» առարկան:

6) Սույն հավելվածի Աղյուսակ 3-ում՝

ա. Սովորողը խորացված ուսուցմամբ առարկայացանկից (հոսքային բաղադրիչ) առարկա(ներ) ընտրելու դեպքում չի ուսումնասիրում Ուսումնական պլանի Ընդհանուր հանրակրթական բաղադրիչում ընդգրկված միևնույն առարկան(երը),

բ. Բնագիտամաթեմատիկական հոսքի որևէ ենթահոսքի առարկաների` հոսքային և ընդհանուր հանրակրթական բաղադրիչներով սահմանված ժամաքանակի բաշխումից հետո մնացած ժամաքանակը տրվում է Ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչին,

գ. Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը բաշխվում է սույն հավելվածի 19-րդ կետի համաձայն «Դպրոցական բաղադրիչի տնօրինման կարգի» համաձայն՝ պահպանելով տվյալ դասարանի համար Ուսումնական պլանով սահմանված շաբաթական ժամաքանակը: Ուսուցումը կազմակերպվում է հոսքային և ընդհանուր հանրակրթական առարկաների՝ Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարի կողմից հաստատված առարկայական ծրագրերով՝ ուսուցչի ընտրությամբ,

դ. 11-12-րդ դասարաններում «Հասարակագիտություն» առարկան ուսումնասիրվում է հանրակրթական դպրոցի հումանիտար և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված ծրագրով,

ե. Եթե սովորողը 12-րդ դասարանում չի ուսումնասիրում «Օտար լեզու-1» առարկան, ապա շարունակում է ընդհանուր հանրակրթական բաղադրիչում ընդգրկված «Օտար լեզու-2» և «Ռուսաց լեզու» առարկաների համապատասխան ծրագրերի ուսումնասիրությունը,

զ. «Համաշխարհային պատմություն» առարկան ավագ դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ կարող է ընդգրկվել սույն հավելվածի Աղյուսակ 3-ի ընդհանուր հանրակրթական բաղադրիչի առարկայացանկում և ուսումնասիրվել առարկայի` ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար երաշխավորված ծրագրով,

7) Սույն հավելվածի Աղյուսակ 4-ում,

ա. «1» նշագրումը նշանակում է, որ մասնագիտական դասընթացներ (առարկաներ) են համարվում դպրոցի կողմից իրականացվող նախամասնագիտական ուսումնական ծրագրերը,

բ. «2» նշագրումը նշանակում է, որ բնագիտական առարկաներ են համարվում «Ֆիզիկան», «Քիմիան», «Կենսաբանությունը» և «Աշխարհագրությունը»,

 8) Ավագ դպրոցի արհեստագործական հոսքի Ուսումնական պլանով (համաձայն սույն հավելվածի Աղյուսակ 4-ի),

ա. Մասնագիտական դասընթացների (առարկաների) ժամաքանակը ներառում է նաև պրակտիկ ուսուցման ժամերը,

բ. Ուսումնական պլանով 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի ժամաքանակը տնօրինվում է սույն հավելվածի 20-րդ կետով սահմանված կարգով՝ ներառյալ ուսումնական պրակտիկայի կազմակերպումը: Ուսուցումը կազմակերպվում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարի կողմից հաստատված հոսքային և/կամ ընդհանուր հանրակրթական առարկաների ծրագրերով՝ ուսուցչի ընտրությամբ,

 գ. «Համաշխարհային պատմություն» առարկան դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ կարող է ընդգրկվել ընդհանուր հանրակրթական բաղադրիչի առարկայացանկում և ուսումնասիրվել առարկայի` ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար երաշխավորված ծրագրով (համաձայն սույն հավելվածի Աղյուսակ 4-ի),

9) Ռուսերենով ուսուցմամբ միջնակարգ հանրակրթական դպրոցի (դասարանի) Ուսումնական պլանի (համաձայն սույն հավելվածի Աղյուսակ 6-ի)՝ «Մայրենի» (հայերեն) առարկայի դասաժամերը 1-ին դասարանի 1-ին կիսամյակում հատկացվում են բանավոր խոսքի զարգացմանը, 2-րդ կիսամյակում՝ տառուսուցմանը,

10) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների Ուսումնական պլանով (համաձայն սույն հավելվածի Աղյուսակ 6-ի)՝ 6-9-րդ դասարաններում «Հայոց եկեղեցու պատմությանը» լրացուցիչ դասաժամեր չեն հատկացվում,

11) Տնային և հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժվող երեխաների անհատական ուսուցման Ուսումնական պլանով (համաձայն Աղյուսակ 7-ի)՝ և տնային ու հիվանդանոցային պայմաններում երևակարատև բուժվող չափավոր և ծանր հետամնացություն ունեցող երեխաների անհատական ուսուցման ուսումնական պլանով (համաձայն Աղյուսակ 8-ի),

ա. Ռուսերենով ուսուցման դեպքում ռուսաց լեզվին տրվում են հայերենի (տարրական դպրոցում՝ «Մայրենի», միջին և ավագ դպրոցում՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկաների) համար հատկացված դասաժամերը` ապահովելով նույն ժամաքանակի սահմաններում նաև ռուս գրականության ուսուցումը, իսկ ռուսերենի համար նախատեսված ժամաքանակը տրվում է հայոց լեզվի ուսուցմանը: 1-ին դասարանում ռուսաց լեզվին հատկացված ժամաքանակից 2 ժամը տրվում է հայերենի (Մայրենի) ուսուցմանը,

բ. Տնային պայմաններում ուսուցում կազմակերպվում է բնակավայրը սպասարկող բուժհիմնարկի փաստաթղթերի հիման վրա (եթե բուժման ընթացքը տնային պայմաններում շարունակվելու է մեկ ամսից ավելի)` ըստ Հաստատության ենթակայության՝ համապատասխան Լիազորված մարմնի գիտությամբ: Տնային ուսուցում կազմակերպվում է վնասվածքների և հիվանդությունների դեպքում, որոնք հանգեցնում են տեղաշարժման սահմանափակման կամ տնային պայմաններում խնամքի կամ մեկուսացման կազմակերպված անհրաժեշտության՝ հիվանդության սկզբից 22 և ավելի օր տևողությամբ,

գ. Տնային պայմաններում ուսուցման կազմակերպումն իրականացնում է այն Հաստատությունը, որտեղ հաշվառված է սովորողը,

դ. Տնային պայմաններում ուսուցում կազմակերպող ուսուցիչները վճարվում են դրույքաչափով, եթե ուսուցումը նախատեսվում է ամբողջ ուստարվա համար, մնացած դեպքերում՝ ժամավճարով,

ե. Հիվանդանոցներում երկարատև բուժվող երեխաների ուսուցումը կազմակերպվում է` ըստ դասարանների՝ վերոնշյալ կարգի պահպանմամբ, տվյալ բուժհաստատությունը սպասարկող ուսումնական Հաստատության կողմից (համաձայն Աղյուսակ 7-ի):

 

     

Աղյուսակ 1

 

Հաստատության ուսումնական պլան

 

Ուսումնական առարկաներ

Շաբաթական ժամերի քանակը

 

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

Մայրենի

7

8

8

8

7

6

-

-

-

-

-

-

Հայոց լեզու

-

-

-

-

-

-

3

2

2

2

2

2

Գրականություն

-

-

-

-

-

-

2

3

3

-

-

-

Հայ գրականություն

-

-

-

-

-

-

-

-

-

2

3

3

Ռուսաց լեզու

-

2

2

3

3

3

3

3

3

2

2

2

Օտար լեզու

-

-

2

2

2

2

2

2

2

2

2

2

Մաթեմատիկա

4

4

4

4

5

5

-

-

-

-

-

-

Երաժշտություն

2

1

1

1

1

0.5

0.5

-

-

-

-

-

Կերպարվեստ

2

1

1

1

1

0.5

0.5

-

-

-

-

-

Ես և շրջակա աշխարհը

-

1

1

2

-

-

-

-

-

-

-

-

Հայրենագիտություն

-

-

-

-

1

-

-

-

-

-

-

-

Բնագիտություն

-

-

-

-

2

2

-

-

-

-

-

-

Աշխարհագրություն

-

-

-

-

-

1

1

2

-

2

1

1

Հայաստանի աշխարհագրություն

-

-

-

-

-

-

-

-

2

-

-

-

Հայոց պատմություն

-

-

-

-

-

1.5

1.5

1.5

1.5

2

2

2

Համաշխարհային պատմ.

-

-

-

-

-

1

1

1

1

1

1

1

Հայոց եկեղեցու պատմ.

-

-

-

-

1

1

1

1

1

1

1

-

Հասարակագիտություն

-

-

-

-

-

-

-

1

1

2

2

2

Հանրահաշիվ

-

-

-

-

-

-

3

3

3

2.5

2.5

2.5

Երկրաչափություն

-

-

-

-

-

-

2

2

2

1.5

1.5

1.5

Ինֆորմատիկա

-

-

-

-

-

1

1

1

1

1

1

1

Ֆիզիկա

-

-

-

-

-

-

2

2

2

3

3

3

Քիմիա

-

-

-

-

-

-

1

2

2

2

2

2

Կենսաբանություն

-

-

-

-

-

-

2

2

2

2

2

2

Տեխնոլոգիա

2

2

1

1

1

1

2

-

-

-

-

-

ՆԶՊ

-

-

-

-

-

-

-

1

1

1

1

1

Ֆիզկուլտուրա

3

2

2

2

3

3

3

3

3

3

3

1.5

Շախմատ

-

2

2

2

-

-

-

-

-

-

-

-

Դպրոցական բաղադրիչ

-

1

2

2

2

2.5

2.5

2.5

2.5

2

2

4,5

 Ընդամենը

20

24

26

28

29

31

34

35

35

34

34

34

 

     

Աղյուսակ 2

 

Ավագ դպրոցի հումանիտար հոսքի ուսումնական պլան

X-XII դասարաններ

 

Առարկայախումբ

Առարկա

Շաբաթական ժամերի քանակը

 X

 XI

 XII

Հոսքային բաղադրիչ

 

Խորացված ուսուցմամբ

առարկաներ1

Հայոց լեզու-1

2

2

3

Հայ գրականություն-1

3

4

5

Հայոց պատմություն-1

3

5

8

Համաշխ. պատմություն-1

3

5

8

Օտար լեզու-1

3

5

8

Ռուսաց լեզու-1 (Ռուսաց լեզու, Ռուս գրականություն)

3

5

8

 

Ընդհանուր հանրակրթական բաղադրիչ

 

Ընդհանուր հանրակրթական

առարկաներ

Հայոց լեզու

2

2

2

Հայ գրականություն

2

3

3

Հայոց պատմություն

2

2

2

Համաշխ. պատմություն

2

1

1

Հասարակագիտություն

2

1.5

1

Օտար լեզու-2

2

2

2

Ռուսաց լեզու-2

2

2

2

Հայոց եկեղեցու պատմություն

1

1

-

Մաթեմատիկա (Հանրահաշիվ և մաթ. անալիզի տարրեր, Երկրաչափություն)

3

3

3

Բնագիտական առարկա2

2

1

1

Բնագիտական առարկա2

1

1

-

Բնագիտական առարկա2

1

-

-

Բնագիտական առարկա2

1

-

-

Ին‎‎‎‎‎‎‎‎‎ֆորմատիկա

1

1

-

Ֆիզկուլտուրա

3

3

1

ՆԶՊ

1

1

1

 

Դպրոցական բաղադրիչ

 

 

 

 Ընդամենը

 

34

34

34

 

     

Աղյուսակ 3

 

Ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի ուսումնական պլան

X-XII դասարաններ

 

Առարկայախումբ

Առարկա

Շաբաթական ժամերի քանակը

X

XI

XII

Հոսքային բաղադրիչ

 

Խորացված

ուսուցմամբ

առարկաներ1

Մաթեմատիկա (Հանրահաշիվ և մաթ. անալիզի տարրեր, Երկրաչափություն) -1

7

8

8

Ֆիզիկա - 1

4

5

8

Քիմիա - 1

4

5

8

Կենսաբանություն -1

4

5

8

Աշխարհագրություն -1

3

5

8

Ռուսաց լեզու-1 (Ռուսաց լեզու, Ռուս գրականություն)

3

5

8

Օտար լեզու -13

3

5

8

 

Ընդհանուր հանրակրթական բաղադրիչ

 

Ընդհանուր հանրակրթական

առարկաներ

Հայոց լեզու

2

2

2

Հայ գրականություն

2

2

2

Հայոց պատմություն

2

2

2

Հասարակագիտություն

2

1,5

1

Մաթեմատիկա (Հանրահաշիվ և մաթ. անալիզի տարրեր, Երկրաչափություն)

5

5

5

Բնագիտական առարկա2

2

1

1

Բնագիտական առարկա2

1

1

-

Բնագիտական առարկա2

1

1

-

Բնագիտական առարկա2

1

-

-

Ին‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ֆորմատիկա

1

2

1

Օտար լեզու-2

2

2

2

Ռուսաց լեզու

1

1

1

Ֆիզկուլտուրա

3

3

1

ՆԶՊ

1

1

1

 

Դպրոցական բաղադրիչ

 

 

 

Ընդամենը

 

34

34

34

 

     

Աղյուսակ 4

 

Ավագ դպրոցի արհեստագործական հոսքի ուսումնական պլան

X-XII դասարաններ

 

Առարկայախումբ

Ուսումնական առարկաներ

Շաբաթական ժամերի քանակը

X

XI

 XII

Հոսքային բաղադրիչ

 

Մասնագիտական դասընթացներ (առարկաներ)1

 

9

13

15.5

 

Ընդհանուր հանրակրթական բաղադրիչ

 

Ընդհանուր հանրակրթական առարկաներ

Հայոց լեզու

2

2

2

 

Հայ գրականություն

2

2

2

Հայոց պատմություն

2

2

2

Օտար լեզու

2

2

2

Ռուսաց լեզու

2

2

2

Հասարակագիտություն

2

1

1

Մաթեմատիկա (Հանրահաշիվ և մաթ. անալիզի տարրեր, Երկրաչափություն)

3

3

3

Բնագիտական առարկա2

2

1

1

Բնագիտական առարկա2

1

1

-

Բնագիտական առարկա2

1

-

-

Բնագիտական առարկա2

1

-

-

Ինֆորմատիկա և ՏՀՏ

1

1

1

Ֆիզկուլտուրա

3

3

1.5

ՆԶՊ

1

1

1

 

Դպրոցական բաղադրիչ

   

 

Ընդամենը

 

34

34

34

 

     

Աղյուսակ 5

 

Ռուսերենի խորացված ուսուցմամբ I-IX դասարանների

ուսումնական պլան

 

Ուսումնական առարկաներ

Շաբաթական ժամերի քանակը

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

Մայրենի

7

8

8

8

7

6

-

-

-

Հայոց լեզու

-

-

-

-

-

-

3

2

2

Գրականություն

-

-

-

-

-

-

2

3

3

Ռուսաց լեզու

-

3

4

4

4

4

4

4

4

Օտար լեզու

-

-

2

2

2

2

2

2

2

Մաթեմատիկա

4

4

4

4

5

5

-

-

-

Երաժշտություն

2

1

1

1

1

0.5

0.5

-

-

Կերպարվեստ

2

1

1

1

1

0.5

0.5

-

-

Ես և շրջակա աշխարհը

-

1

1

2

-

-

-

-

-

Բնագիտություն

-

-

-

-

2

2

-

-

-

Աշխարհագրություն

-

-

-

-

-

1

1

2

-

Հայաստանի աշխարհագրություն

-

-

-

-

-

-

-

-

2

Համաշխարհային պատմություն

-

-

-

-

-

1

1

1

1

Հայոց պատմություն

-

-

-

-

-

1.5

1.5

1.5

1.5

Հայոց եկեղեցու պատմություն

-

-

-

-

1

1

1

1

1

Հայրենագիտություն

-

-

-

-

1

-

-

-

-

Հասարակագիտություն

-

-

-

-

-

-

-

1

1

Հանրահաշիվ

-

-

-

-

-

-

3

3

3

Երկրաչափություն

-

-

-

-

-

-

2

2

2

Ինֆորմատիկա

-

-

-

-

-

1

1

1

1

Ֆիզիկա

-

-

-

-

-

-

2

2

2

Քիմիա

-

-

-

-

-

-

1

2

2

Կենսաբանություն

-

-

-

-

-

-

2

2

2

Տեխնոլոգիա

2

2

1

1

1

1

2

-

-

ՆԶՊ

-

-

-

-

-

-

-

1

1

Ֆիզկուլտուրա

3

2

2

2

3

3

3

3

3

Շախմատ

-

2

2

2

-

-

-

-

-

Դպրոցական բաղադրիչ

-

-

-

1

1

1.5

1.5

1.5

1.5

Ընդամենը

20

24

26

28

29

31

34

35

35

 

     

Աղյուսակ 6

 

Ռուսերենով ուսուցմամբ միջնակարգ հանրակրթական

դպրոցի (դասարանի) ուսումնական պլան

 

Ուսումնական առարկաներ

Շաբաթական ժամերի քանակը

I

II

 III

 IV

 V

VI

 VII

 VIII

 IX

X

XI

 XII

Ռուսաց լեզու

4

8

6

8

6

3

3

3

2.5

3

3

3

Ռուս գրականություն

-

-

-

-

-

2

2

2

2

3

3

3

Մայրենի

3

3

5

4

6

5

-

-

-

-

-

-

Հայոց լեզու

-

-

-

-

-

-

3

2

2

2

2

2

Գրականություն

-

-

-

-

-

-

2

3

3

-

-

-

Հայ գրականություն

-

-

-

-

-

-

-

-

-

2

2

2

Օտար լեզու

-

-

2

2

2

2

2

2

2

2

2

2

Մաթեմատիկա

4

4

5

4

5

5

-

-

-

-

-

-

Հանրահաշիվ

-

-

-

-

-

-

3

3

3

2.5

2.5

2.5

Երկրաչափություն

-

-

-

-

-

-

2

2

2

1.5

1.5

1.5

Ես և շրջակա աշխարհը

-

1

1

2

-

-

-

-

-

-

-

-

Բնագիտություն

-

-

-

-

2

2

-

-

-

-

-

-

Երաժշտություն

2

1

1

1

1

0.5

0.5

-

-

-

-

-

Տեխնոլոգիա

2

1

1

1

1

1

2

-

-

-

-

-

Կերպարվեստ

2

1

1

1

1

0.5

0.5

-

-

-

-

-

Հայաստանի աշխարհ.

-

-

-

-

-

-

-

-

2

-

-

-

Աշխարհագրություն

-

-

-

-

-

1

1

2

-

1.5

1

1

Հայրենագիտություն

-

-

-

-

1

-

-

-

-

-

-

-

Հայոց պատմություն

-

-

-

-

-

1.5

1.5

1.5

1.5

2

2

2

Համաշխարհային պատմություն

-

-

-

-

-

1

1

1

1

1.5

1

1

Հայոց եկեղեցու պատմ.

-

-

-

-

1

1

1

1

1

-

-

-

Հասարակագիտություն

-

-

-

-

-

-

-

1

1

1

1.5

2

Ֆիզիկա

-

-

-

-

-

-

2

2

2

3

3

3

Քիմիա

-

-

-

-

-

-

1

2

2

2

2

1

Կենսաբանություն

-

-

-

-

-

-

2

2

2

2

2

2

Ինֆորմատիկա

-

-

-

-

-

1

1

1

1

1

1

1

ՆԶՊ

-

-

-

-

-

-

-

1

1

1

1

1

Ֆիզկուլտուրա

3

2

2

2

3

3

3

3

3

3

3

1.5

Շախմատ

-

2

2

2

-

-

-

-

-

-

-

-

Դպրոցական բաղադրիչ

-

1

-

1

-

1.5

0.5

0.5

1

-

0.5

2.5

Ընդամենը

20

24

26

28

29

31

34

35

35

34

34

34

 

     

Աղյուսակ 7

 

Տնային և հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժվող

երեխաների անհատական ուսուցման ուսումնական պլան

 

Ուսումնական առարկաներ

Շաբաթական ժամերի քանակը

Տարրական դպրոց

Միջին դպրոց

Ավագ դպրոց

I

II

III

IV

V

 VI

 VII

VIII

IX

X

XI

XII

Մայրենի

5

4.5

4.5

4.5

4.5

4

-

-

-

-

-

-

Հայոց լեզու և գրակ.

-

-

-

-

-

-

3.5

2.5

3

2.5

2

2

Ռուսաց լեզու

-

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

Օտար լեզու

-

-

1

1

1

1

1

1

1

1

1

1

Ես և շրջակա աշխարհը

-

0.5

0.5

0.5

-

-

-

-

-

-

-

-

Մաթեմատիկա

2

3

2

2

2

2

2

3

2.5

2.5

2

2

Հայոց պատմություն

-

-

-

-

-

0.5

1

0.5

0.5

0.5

0.5

0.5

Համաշխարհային պատմություն

-

-

-

-

-

0.5

0.5

0.5

0.5

0.5

0.5

0.5

Հասարակագիտություն

-

-

-

-

-

-

-

0,5

0,5

0.5

0.5

0.5

Ֆիզիկա

-

-

-

-

-

-

0.5

0.5

0.5

1

1

1

Քիմիա

-

-

-

-

-

-

0.5

0,5

0.5

0.5

0.5

0.5

Բնագիտություն

-

-

-

-

0.5

0.5

-

-

-

-

-

-

Կենսաբանություն

-

-

-

-

-

-

0.5

0,5

0.5

0.5

0.5

0.5

Աշխարհագրություն

-

-

-

-

-

0.5

0.5

0.5

0.5

0.5

0.5

0.5

Ընդամենը

7

9

9

9

9

10

11

11

11

11

10

10

 

     

Աղյուսակ 8

 

Տնային և հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժվող

չափավոր և ծանր մտավոր հետամնացություն ունեցող երեխաների

անհատական ուսուցման ուսումնական պլան

 

Ուսումնական առարկաներ

Շաբաթական ժամերի քանակը

I

II

III

IV

 V

 VI

 VII

 VIII

 IX

Լեզու և ընթերցանություն

3

3

3

3

3

3

3

3

3

Մաթեմատիկա

2

2

2

2

2

2

2

2

2

Ես և շրջակա աշխարհը

1

2

2

2

1

1

1

1

1

Տեխնոլոգիա (Ձեռքի աշխատանք)

1

2

2

2

1

2

2

2

2

Բնագիտություն

-

-

-

-

1

1

1

1

1

Հայրենագիտություն

-

-

-

-

1

1

2

2

2

Ընդամենը

7

9

9

9

9

10

11

11

11