Համարը 
N 213-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.08.24/16(380)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվը 
05.08.2019
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
05.08.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.09.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

2019 թվականի օգոստոսի 5-ի

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ

ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ

ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 213-Ն

 

ՀՐԱՄԱՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ`

 

1. Սահմանել կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա կենսաթոշակային հաշիվ բացելու մասին հարկային մարմնի կողմից գործատուներին տեղեկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

      

2019 թվականի օգոստոսի 5

ք. Ստեփանակերտ

   

 

     

Հավելված

Արցախի Հանրապետության ֆինանսների

նախարարի 2019 թվականի օգոստոսի 5-ի

N 213-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ

ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված, մասնակիցների ռեեստրը վարողի ինտերնետային կայքէջի կամ հաշվի օպերատորի միջոցով մասնակիցների ռեեստրը վարողի մոտ` կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա կենսաթոշակային հաշիվ բացած մասնակիցների մասին հարկային մարմնի կողմից հարկային գործակալ հանդիսացող գործատուներին տեղեկացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված իմաստը:

3. Սույն կարգի իմաստով մասնակիցների ռեեստրը վարողի մոտ կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա կենսաթոշակային հաշիվ բացած մասնակիցներն (այդ թվում` օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձինք) են`

1) մինչև 1974 թվականը ծնված`

ա. վարձու աշխատողները (այդ թվում` պայմանագրային եկամուտ ստացողները),

բ. անհատ ձեռնարկատերերը,

2) ինքնազբաղված անձինք` անկախ տարիքից:

4. Հարկային մարմինը կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա կենսաթոշակային հաշիվ բացած մասնակիցների մասին գործատուներին տեղեկացնում է մասնակիցների ռեեստր վարողից տեղեկատվությունն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում` էլեկտրոնային ծանուցման եղանակով` http://tax.nk.am կայքէջին կից գործող https://online.tax.nk.am հաշվետվությունները ներկայացնելու էլեկտրոնային համակարգի միջոցով կամ փոստային առաքման կամ ըստ պատկանելիության հանձնման միջոցով (հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգում տվյալ ֆիզիկական անձանց վերաբերյալ տվյալների առկայության դեպքում):

5. Հարկային մարմինը գործատուներին տեղեկացնում է կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա կենսաթոշակային հաշիվ բացած` վարձու աշխատող մասնակիցների մասին, եթե աշխատավարձը (պայմանագրային եկամուտը) հաշվարկվել (վճարվել) է գործատուի (հարկային գործակալի) կողմից:

6. Ծանուցման (այդ թվում` էլեկտրոնային) մեջ արտացոլվում են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա կենսաթոշակային հաշիվ բացած անձանց հետևյալ տվյալները`

1) անունը, ազգանունը,

2) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը,

3) անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը,

4) ծննդյան օրը, ամիսը, տարին,

5) դիմումը ներկայացնելու (կենսաթոշակային հաշիվը բացելու) օրը, ամիսը, տարին:

7. Մասնակիցների ռեեստրը վարողից ստացված տեղեկատվության հիման վրա, հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգում ինքնաշխատ եղանակով, փոխվում է ֆիզիկական անձի կենսաթոշակային կուտակային բաղադրիչի մասնակցության կարգավիճակը: