Համարը 
N 218-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.08.24/16(380)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվը 
06.08.2019
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
06.08.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.09.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

2019 թվականի օգոստոսի 6-ի

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ

ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

ՕԲՅԵԿՏԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ

ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

ԿԱՐԳԸ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 218-Ն

 

ՀՐԱՄԱՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 10-րդ մասը`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`

 

1. Սահմանել սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն սահմանաչափերը չկիրառելու ու սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն սահմանաչափերի կիրառումը վերսկսելու մասին դիմումները հարկային մարմին ներկայացնելու կարգը և դիմումների ձևերը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

      

2019 թվականի օգոստոսի 6

ք. Ստեփանակերտ

   

 

     

Հավելված

Արցախի Հանրապետության ֆինանսների

նախարարի 2019 թվականի օգոստոսի

6-ի N 218-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ

ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

ՕԲՅԵԿՏԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ

ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակից (այսուհետ` մասնակից) հանդիսացող ֆիզիկական անձի (վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր) կողմից սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն սահմանաչափերը (սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական և տարեկան առավելագույն շեմերը, այսուհետ` սահմանաչափեր) չկիրառելու և սահմանաչափերի կիրառումը վերսկսելու մասին դիմումները հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Նույն հաշվետու ժամանակահատվածում սահմանաչափերը չկիրառելու և սահմանաչափերի կիրառումը վերսկսելու մասին դիմումների ներկայացման դեպքում հիմք է ընդունվում վերջին դիմումը:

3. Միաժամանակ վարձու աշխատող և անհատ ձեռնարկատեր հանդիսանալու դեպքում մասնակցի համար սահմանաչափեր չկիրառելու և (կամ) կիրառելու դեպքերը դիտարկվում են առանձին դիմումների հիման վրա` ըստ տարբեր հաշվետու (ամսական և տարեկան) ժամանակահատվածների:

4. Մեկից ավելի գործատուների մոտ աշխատելու դեպքում վարձու աշխատողի կողմից սահմանաչափեր չկիրառելու և (կամ) կիրառելու մասին դիմումները հարկային մարմին կարող են ներկայացվել գործատուներից որևէ մեկի միջոցով:

5. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված իմաստը:

 

ԲԱԺԻՆ 2. ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ

ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

6. Սահմանաչափերը չկիրառելու մասին դիմումը (այսուհետ` դիմում) կարող են ներկայացնել մասնակից հանդիսացող`

1) 1974 թվականին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները և անհատ ձեռնարկատերերը.

2) մինչև 1974 թվականը ծնված այն վարձու աշխատողները և անհատ ձեռնարկատերերը, որոնք «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում:

7. Վարձու աշխատողը (բացառությամբ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի) դիմումը ներկայացնում է գործատուին` թղթային տարբերակով: Դիմումը պետք է ներառի՝

1) գործատուի անվանումը,

2) դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը,

3) դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարին,

4) դիմողի ստորագրությունը:

8. Գործատուն, սույն կարգի 6-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո, ոչ ուշ, քան դիմումը ստանալու ամսվա վերջին աշխատանքային օրը, դրա մասին էլեկտրոնային եղանակով, անձնավորված հաշվառման համակարգի միջոցով տեղեկացնում է հարկային մարմնին՝ ներկայացնելով համապատասխան էլեկտրոնային փաստաթուղթ կամ հանձնում ըստ պատկանելիության կամ ուղարկում փոստով (Ձև N 1): Ընդ որում, էլեկտրոնային փաստաթղթում վարձու աշխատողի (աշխատողների) տվյալները լրացվում են անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգից ընտրելու միջոցով, իսկ մնացած բոլոր տվյալները լրացվում են ինքնաշխատ եղանակով: Թղթային դիմումները պատշաճ կարգով պահպանվում են գործատուի մոտ: Սույն կետում նշված փաստաթուղթը ստորագրվում է գործատուի կողմից և ներառում է՝

1) փաստաթղթի գրանցման համարը (լրացվում է հարկային մարմնի կողմից),

2) փաստաթուղթը ներկայացնող գործատուի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), ՀՎՀՀ-ն,

3) դիմում ներկայացրած վարձու աշխատողի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը (ՀԾՀ),

4) փաստաթուղթը ներկայացնելու օրը, ամիսը տարին:

9. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված՝ մեկ փաստաթղթով գործատուն միաժամանակ կարող է հարկային մարմնին տեղեկացնել դիմում ներկայացրած՝ մեկից ավելի վարձու աշխատողների մասին:

10. Անհատ ձեռնարկատերը և հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողը դիմումը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով` անձնավորված հաշվառման համակարգի միջոցով հարկային մարմին ներկայացնելով համապատասխան էլեկտրոնային փաստաթուղթ կամ հանձնում ըստ պատկանելիության կամ ուղարկում փոստով (Ձև N 2): Ընդ որում, անհատ ձեռնարկատերը և հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողը էլեկտրոնային փաստաթղթում որևէ գրառում չեն կատարում (բոլոր տվյալները լրացվում են ինքնաշխատ եղանակով): Սույն կետում նշված փաստաթուղթը ստորագրվում է այն ներկայացնողի (անհատ ձեռնարկատիրոջ կամ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի) կողմից և ներառում է՝

1) փաստաթղթի գրանցման համարը (լրացվում է հարկային մարմնի կողմից),

2) փաստաթուղթը ներկայացնողի (անհատ ձեռնարկատիրոջ կամ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի) անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն կամ հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը),

3) փաստաթուղթը ներկայացնելու օրը, ամիսը տարին:

11. Գործատուի կողմից սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթուղթը, իսկ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի կողմից սույն կարգի 10-րդ կետում նշված փաստաթուղթը սխալմամբ հարկային մարմին ներկայացվելու դեպքում այն կարող է չեղարկվել մինչև այն ներկայացնելու ամսվան հաջորդող որևէ ամսվա անձնավորված հաշվարկը (այլ գործատուի մոտ աշխատելու դեպքում` նաև այդ գործատուի կողմից) ներկայացնելը:

12. Անհատ ձեռնարկատիրոջ կողմից սույն կարգի 10-րդ կետում նշված փաստաթուղթը սխալմամբ հարկային մարմին ներկայացվելու դեպքում այն կարող է չեղարկվել տվյալ տարվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև տարեկան հաշվարկը ներկայացնելը:

13. Սահմանաչափերը չեն կիրառվում`

1) վարձու աշխատողների համար` դիմումը հարկային մարմին ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

2) անհատ ձեռնարկատերերի համար` դիմումը հարկային մարմին ներկայացնելու տարվա հունվարի 1-ից:

 

ԲԱԺԻՆ 3. ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

14. Սահմանաչափերի կիրառումը վերսկսելու մասին դիմումը կարող են ներկայացնել սույն կարգի 6-րդ կետում նշված` դիմում ներկայացրած անձինք:

15. Սահմանաչափերի կիրառումը վերսկսելու մասին դիմումը վարձու աշխատողը (բացառությամբ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի) ներկայացնում է գործատուին` թղթային տարբերակով: Սահմանաչափերի կիրառումը վերսկսելու մասին դիմումը պետք է ներառի՝

1) գործատուի անվանումը,

2) դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը,

3) դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարին,

4) դիմողի ստորագրությունը:

16. Գործատուն, սույն կարգի 14-րդ կետում նշված դիմումը ստանալուց հետո ոչ ուշ, քան դիմումը ստանալու ամսվա վերջին աշխատանքային օրը, դրա մասին էլեկտրոնային եղանակով, անձնավորված հաշվառման համակարգի միջոցով տեղեկացնում է հարկային մարմնին՝ ներկայացնելով համապատասխան էլեկտրոնային փաստաթուղթ կամ հանձնում ըստ պատկանելիության կամ ուղարկում փոստով (Ձև N 3): Ընդ որում, էլեկտրոնային փաստաթղթում վարձու աշխատողի տվյալները (ում համար ներկայացվում է փաստաթուղթը) լրացվում են անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգից ընտրելու միջոցով, իսկ մնացած բոլոր տվյալները լրացվում են ինքնաշխատ եղանակով): Սահմանաչափերի կիրառումը վերսկսելու մասին թղթային դիմումները պատշաճ կարգով պահպանվում են գործատուի մոտ: Սույն կետում նշված փաստաթուղթը ստորագրվում է գործատուի կողմից և ներառում է՝

1) փաստաթղթի գրանցման համարը (լրացվում է հարկային մարմնի կողմից),

2) փաստաթուղթը ներկայացնող գործատուի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ, անունը, ազգանունը), ՀՎՀՀ-ն,

3) սահմանաչափերի կիրառումը վերսկսելու մասին դիմումը ներկայացրած վարձու աշխատողի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը,

4) փաստաթուղթը ներկայացնելու օրը, ամիսը, տարին:

17. Անհատ ձեռնարկատերը և հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողը սահմանաչափերի կիրառումը վերսկսելու մասին դիմումը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով` անձնավորված հաշվառման համակարգի միջոցով հարկային մարմին ներկայացնելով համապատասխան էլեկտրոնային փաստաթուղթ կամ հանձնում ըստ պատկանելիության կամ ուղարկում փոստով (Ձև N 4): Ընդ որում, անհատ ձեռնարկատերը և հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողը էլեկտրոնային փաստաթղթում որևէ գրառում չեն կատարում (բոլոր տվյալները լրացվում են ինքնաշխատ եղանակով):

18. Գործատուի կողմից սույն կարգի 16-րդ կետում նշված փաստաթուղթը, իսկ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի կողմից սույն կարգի 17-րդ կետում նշված փաստաթուղթը սխալմամբ հարկային մարմին ներկայացվելու դեպքում այն կարող է չեղարկվել մինչև այն ներկայացնելու ամսվան հաջորդող որևէ ամսվա անձնավորված հաշվարկը (այլ գործատուի մոտ աշխատելու դեպքում` նաև այդ գործատուի կողմից) ներկայացնելը:

19. Անհատ ձեռնարկատիրոջ կողմից սույն կարգի 17-րդ կետում նշված փաստաթուղթը սխալմամբ հարկային մարմին ներկայացվելու դեպքում այն կարող է չեղարկվել տվյալ տարվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև տարեկան հաշվարկը ներկայացնելը:

20. Սահմանաչափերի կիրառումը վերսկսվում է`

1) վարձու աշխատողների համար` սահմանաչափերի կիրառումը վերսկսելու մասին դիմումը հարկային մարմին ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

2) անհատ ձեռնարկատերերի համար` սահմանաչափերի կիրառումը վերսկսելու մասին դիմումը հարկային մարմին ներկայացնելու տարվա հունվարի 1-ից:

 

     

Ձև N 1

 

Փ Ա Ս Տ Ա Թ ՈՒ Ղ Թ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ

 ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ (ԴԻՄՈՒՄ) ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ

ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Փաստաթղթի գրանցման համար

_________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Գործատուի անվանում (անհատ ձեռնարկատիրոջ 

անուն, ազգանուն)

 

2. Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)

               

3. Դիմումը ներկայացնելու ամսաթիվ

 

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասը` հայտնում եմ, որ հետևյալ մասնակիցը (մասնակիցները) ներկայացրել է (են) դիմում սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն սահմանաչափերը չկիրառելու մասին.

 

Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն սահմանաչափերը չկիրառելու մասին դիմում

ներկայացրած մասնակցի անունը, ազգանունը

Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ)

 

 

 

 

 

 

 

Հանձնվել է սխալմամբ:

 

 

 

Կազմակերպության տնօրեն

(անհատ ձեռնարկատեր)

     

_____________________

(ստորագրություն)

    

___________________

(անուն,ազգանուն)

Կ.Տ.

Հաշվապահ

 

     _____________________

(ստորագրություն)

 

___________________

(անուն,ազգանուն)

 

 

 

 

 

 

 

 

 

     

Ձև N 2

 

Փ Ա Ս Տ Ա Թ ՈՒ Ղ Թ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ

ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ

 

ԴԻՄՈՒՄ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ

ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Փաստաթղթի գրանցման համար

___________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Անհատ ձեռնարկատիրոջ, հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի անուն, ազգանուն

 

2. Վարձու աշխատողի գործատուի (հարկային գործակալի պարտականություններից ազատված) անվանում

 

3. Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)

               

4. Վարձու աշխատողի գործատուի (հարկային գործակալի պարտականություններից ազատված) հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)

               

5. Հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ)

                   

6. Դիմումը ներկայացնելու ամսաթիվ

 

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասը` դիմում եմ սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն սահմանաչափերը չկիրառելու մասին:

 

Հանձնվել է սխալմամբ:

 

 

 

Սոցիալական վճար կատարողի ստորագրությունը

 

     

Ձև N 3

 

Փ Ա Ս Տ Ա Թ ՈՒ Ղ Թ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ

ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ (ԴԻՄՈՒՄ)

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Փաստաթղթի գրանցման համար

____________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Գործատուի անվանում (անհատ ձեռնարկատիրոջ, անուն, ազգանուն)

 

2. Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)

               

3. Դիմումը ներկայացնելու ամսաթիվ

 
 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասը` հայտնում եմ, որ քաղաքացի________________________________-ը (հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համար` ___________________) դիմել է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն սահմանաչափերի կիրառումը վերսկսելու մասին:

 

Հանձնվել է սխալմամբ:

 

 

 

Կազմակերպության տնօրեն

(անհատ ձեռնարկատեր)

     

_____________________

(ստորագրություն)

    

___________________

(անուն,ազգանուն)

Կ.Տ.

Հաշվապահ

 

     _____________________

(ստորագրություն)

 

___________________

(անուն,ազգանուն)

 

 

 

 

 

 

 

 

     

Ձև N 4

 

Փ Ա Ս Տ Ա Թ ՈՒ Ղ Թ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ

ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ

 

ԴԻՄՈՒՄ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Փաստաթղթի գրանցման համար

___________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Անհատ ձեռնարկատիրոջ, հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի անուն, ազգանուն

 

2. Վարձու աշխատողի գործատուի (հարկային գործակալի պարտականություններից ազատված) անվանում

 

3. Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)

               
 

4. Վարձու աշխատողի գործատուի (հարկային գործակալի պարտականություններից ազատված) հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)

               
 

5. Հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ)

                   

6. Դիմումը ներկայացնելու ամսաթիվ

 

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասը` դիմում եմ սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն սահմանաչափերի կիրառումը վերսկսելու մասին:

 

Հանձնվել է սխալմամբ:

 

 

 

Սոցիալական վճար կատարողի ստորագրությունը