ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
2019 թվականի հոկտեմբերի 25-ի
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ
ՓԱՍՏԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 305-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել մասնակիցների ռեեստրը վարողի կողմից Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հատուցման դեպքի առկայության փաստի մասին տեղեկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2019 թվականի հոկտեմբերի 25
ք.Ստեփանակերտ |
|
| |
Հավելված
Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի 2019 թվականի
հոկտեմբերի 25-ի N 305-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ
ՓԱՍՏԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են մասնակիցների ռեեստրը վարողի կողմից Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությանը (այսուհետ՝ ֆինանսների նախարարություն) հատուցման դեպքի առկայության փաստի մասին տեղեկացնելու կարգի և ներկայացվող փաստաթղթերի ու տեղեկությունների փոխանակման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված իմաստով:
2. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ
ՓԱՍՏԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
3. Մասնակիցների ռեեստրը վարողն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում ֆինանսների նախարարություն է ներկայացնում օրենքով սահմանված հատուցման դեպքի առկայության մասին տեղեկանք (այսուհետ՝ տեղեկանք)` համաձայն սույն կարգի հավելվածով սահմանված ձևի: Տեղեկանքը ֆինանսների նախարարություն է ներկայացվում Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով էքսել ֆորմատով՝ ֆինանսների նախարարության կողմից նախօրոք մասնակիցների ռեեստրը վարողին տրված հասցեով, իսկ անհնարինության դեպքում` ֆինանսների նախարարություն էլեկտրոնային կրիչով առձեռն մուտքագրվելու միջոցով:
3. ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ
ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ
4. Ֆինանսների նախարարությունը հատուցվող գումարը փոխանցում է օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում մասնակիցների ռեեստրը վարողի հաշվին՝ Բանկ-մեյլ համակարգով՝ նշելով մասնակիցների ռեեստրը վարողի տեղեկատվական համակարգի կողմից յուրաքանչյուր հատուցման դեպքի առնչությամբ գեներացված եզակի հղման համարը:
| |
Հավելված
Արցախի Հանրապետության ֆինանսների
նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 25-ի
N 305-Ն հրամանով սահմանված կարգի |
|
ՏԵՂԵԿԱՆՔ
ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
|
1. Հղման համարը |
2. Հատուցվող գումարը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին |
3. Սպասարկող բանկի անվանումը |
| |
|
|
|
4. Հաշվեհամարը |
5. Հաշվետիրոջ անվանումը |
| |
|
|
6. Վճարման ամսաթիվը |
Օր |
|
|
Ամիս |
|
|
Տարի |
|
|
|
|
Կ Ա Ր Գ
ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ
ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Հատուցման դեպքի առկայության մասին տեղեկանքի ձևի (այսուհետ՝ տեղեկանք) «1. Հղման համարը» վանդակում լրացվում է մասնակիցների ռեեստրը վարողի տեղեկատվական համակարգի կողմից հատուցման դեպքի առնչությամբ գեներացված եզակի հղման համարը:
2. Տեղեկանքի «2. Հատուցվող գումարը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին» վանդակում լրացվում է մասնակցի համար օրենքի 28-րդ հոդվածով սահմանված տարբերության գումարի` Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հատուցվող մասը` համաձայն օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի:
3. Տեղեկանքի «3. Սպասարկող բանկի անվանումը» վանդակում լրացվում է մասնակիցների ռեեստրը վարողին սպասարկող այն բանկի անվանումը, որտեղ գտնվող հաշվին պետք է վճարվի հատուցվող գումարը:
4. Տեղեկանքի «4. Հաշվեհամարը» վանդակում լրացվում է մասնակիցների ռեեստրը վարողին սպասարկող բանկում գտնվող հաշվի համարը:
5. Տեղեկանքի «5. Հաշվետիրոջ անվանումը» վանդակում լրացվում է մասնակիցների ռեեստրը վարողի լրիվ անվանումը:
6. Տեղեկանքի «6. Վճարման ամսաթիվը» վանդակում լրացվում է հատուցվող գումարը փոխանցելու օրը, ամիսը և տարին: