Համարը 
N 317
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.07.12/17(26)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.06.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.06.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.07.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» հունիսի 2006թ.

N 317

 ք.Ստեփանակերտ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բնապահպանական վերահսկողության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Հաստատել բնապահպանական պետական տեսուչի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտություն ձեռք բերելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2006թ.հունիսի 27-ի

թիվ 317 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Բնապահպանական վերահսկողության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով բնապահպանական վերահսկողական գործառույթներ իրականացնող բնապահպանական պետական տեսուչների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցներ կրելու, պահելու, գործադրելու (կիրառելու) և առաջին բուժօգնություն ցուցաբերելու (այսուհետ` հատուկ պատրաստություն) նպատակով տեսական և գործնական հմտություններ ձեռք բերելու ընթացակարգը:

2. Հատուկ պատրաստության դասընթացները կազմակերպվում են` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի համատեղ հաստատված ուսումնական տարեկան ծրագրերի, որոնք կազմվում են մինչև հաջորդ տարվա պետական բյուջեի ձևավորման հայտը ներկայացնելը:

3. Հատուկ պատրաստության դասընթացներին բնապահպանական պետական տեսուչները մասնակցում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի կողմից հաստատված ցանկով, որը համապատասխան ուսումնական հաստատություն է ներկայացվում դասընթացներն սկսվելուց մեկ ամիս առաջ:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի կողմից հաստատված ցանկում յուրաքանչյուր 20 դասաժամանոց ուսումնական ծրագրում ընդգրկվում են 5 բնապահպանական տեսուչ:

5. Սույն կարգի 3-րդ կետում նշված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի կողմից հաստատված ցանկում յուրաքանչյուր ուսումնական տարվա համար ընդգրկվում են բնապահպանական պետական տեսուչների ընդհանուր թվի 1/3-ը:

6. Բնապահպանական պետական տեսուչը համարվում է դասընթացները յուրացրած, եթե ուսումնական դասընթացների արդյունքում նրան տրվել է հատուկ պատրաստության դասընթացներն ավարտելը հաստատող փաստաթուղթ:

7. Հատուկ պատրաստության դասընթացներն ավարտելը հաստատող փաստաթուղթն ուժի մեջ է այն տալու օրվանից հաշված 3 տարի:

8. Հատուկ պատրաստության ուսումնական դասընթացներին բնապահպանական պետական տեսուչի մասնակցության ժամանակահատվածը համարվում է աշխատանքային:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան