Համարը 
N 2-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.05.24/11(431)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվը 
18.05.2021
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
18.05.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.06.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

2021 թվականի մայիսի 18-ի

 

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ

ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 2-Ն

 

ՀՐԱՄԱՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել փոստային վճարման պետական նշանի նմուշները`

1) «Աշխարհահռչակ շուշեցիներ» շարքից «Արմեն Թախտաջյան» թեմատիկայով մեկ նամականիշ` համաձայն N 1 հավելվածի.

2) «Ավանդական արտադրաճյուղեր» շարքից «Գինեգործությունն Արցախում» թեմատիկայով մեկ նամականիշ` համաձայն N 2 հավելվածի:

2. Գործողության մեջ դնել՝

1) «Աշխարհահռչակ շուշեցիներ» շարքից «Արմեն Թախտաջյան» թեմատիկայով մեկ նամականիշ՝ համապատասխանաբար սահմանելով անվանագինը՝ 230 ՀՀ դրամ, տպաքանակը՝ 12000 հատ.

2) «Ավանդական արտադրաճյուղեր» շարքից «Գինեգործությունն Արցախում» թեմատիկայով մեկ նամականիշ` 290 ՀՀ դրամ, տպաքանակը` 15000 հատ:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

Հ. ԽԱՆՈՒՄՅԱՆ

        

2021 թվականի մայիսի 18

ք. Ստեփանակերտ

    

 

 

Հավելված N 1

Արցախի Հանրապետության

տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի մայիսի 18-ի N 2-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_2567

 

 

Հավելված N 1

Արցախի Հանրապետության

տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի մայիսի 18-ի N 2-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_2568