ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
7 սեպտեմբերի 2021թ. |
N 981-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՄԻՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՆ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի 14-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել և գործողության մեջ դնել Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերը` համաձայն հավելվածի:
2. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 035/2014) տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կարգավորման առարկա հանդիսացող արտադրանքի առնչությամբ (այսուհետ համապատասխանաբար՝ տեխնիկական կանոնակարգ, արտադրանք) նախքան տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը, վավերական են Արցախի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ դրվող արտադրանքի համար մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն ոչ ուշ, քան 2024 թվականի հունվարի 1-ը: Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը թույլատրվում է Արցախի Հանրապետության տարածքում արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ բացթողումը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան՝ նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի առկայության դեպքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
կառավարության 2021 թվականի
սեպտեմբերի 7-ի N 981-Ն որոշման |
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ)
1. «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 004/2011)
2. «Փաթեթվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 005/2011)
3. «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 006/2011)
4. «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 007/2011)
5. «Խաղալիքների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 008/2011)
6. «Oծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 009/2011)
7. «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 010/2011)
8. «Վերելակների անվտանգություն» (ՄՄ ՏԿ 011/2011)
9. «Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 012/2011)
10. «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 013/2011)
11. «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» (ՄՄ ՏԿ 014/2011)
12. «Հացահատիկի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 015/2011)
13. «Գազանման վառելիքով աշխատող ապարատների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 016/2011)
14. «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 017/2011)
15. «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011)
16. «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 019/2011)
17. «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» (ՄՄ ՏԿ 020/2011)
18. «Սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 021/2011)
19. «Սննդամթերքի մակնշման մասով» (ՄՄ ՏԿ 022/2011)
20. «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011)
21. «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 024/2011)
22. «Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 025/2012)
23. «Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 027/2012)
24. «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 028/2012)
25. «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» (ՄՄ ՏԿ 029/2012)
26. «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 030/2012)
27. «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների ու դրանց կցորդների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 031/2012)
28. «Ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 032/2013)
29. «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013)
30. «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 034/2013)
31. «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 035/2014)
32. «Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» (ԵԱՏՄ ՏԿ 036/2016)
33. «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» (ԵԱՏՄ ՏԿ 037/2016)
34. «Ատրակցիոնների անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 038/2016)
35. «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 040/2016)
36. «Մանկական խաղահրապարակների սարքավորումների անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 042/2017)
37. «Հրդեհային անվտանգության ապահովման և հրդեհաշիջման միջոցներին ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ 043/2017)
38. «Փաթեթավորված խմելու ջրի անվտանգության մասին, ներառյալ բնական հանքային ջուրը» (ԵԱՏՄ ՏԿ 044/2017)
39. «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 045/2017)
40. «Հեղուկ և գազանման ածխաջրածինների փոխադրման համար մայրուղային խողովակաշարերին ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ 049/2020)
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |