Համարը 
N 144-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.06.25/15(435)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվը 
10.06.2021
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
10.06.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.07.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՌՈՅԱԼԹԻ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՌՈՅԱԼԹԻԻ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

2021 թվականի հունիսի 10-ի

 

ՌՈՅԱԼԹԻ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՌՈՅԱԼԹԻԻ

ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 144-Ն

 

ՀՐԱՄԱՆ

 

Հիմք ընդունելով «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքի 13.8-րդ հոդվածի 3.1-ին մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել ռոյալթի վճարողի կողմից 2021 թվականի ռոյալթիի կանխավճարի մեծությունը ինքնուրույն որոշելու մասին հայտարարության ձևը` համաձայն հավելվածի:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

Դ. ՊՈՂՈՍՅԱՆ

        

2021 թվականի հունիսի 10

ք. Ստեփանակերտ

    

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2021 թվականի

հունիսի 10-ի N 144-Ն հրամանի

 

 

Ձև

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՌՈՅԱԼԹԻ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ 2021 ԹՎԱԿԱՆԻ

ՌՈՅԱԼԹԻԻ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ

ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ

ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Փաստաթղթի հերթական համարը

________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Ռոյալթի վճարողի անվանումը

2. Հարկ վճարողի հաշվառման համարը(ՀՎՀՀ)

               

3. Ներկայացման օրը

   

ամիսը

   

 

1) «Փաստաթղթի հերթական համարը» մասում լրացվում է հարկային մարմնում առկա` կազմակերպության անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը:

2) 1-ին կետում լրացվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը, իսկ 2-րդ կետում` հարկ վճարողի հաշվառման համարը:

3) 3-րդ կետում լրացվում է կազմակերպության կողմից հարկային մարմին հայտարարության ներկայացման օրը և ամիսը:

 

Նախորդ տարվա նկատմամբ ռոյալթիի գումարը պակաս նախատեսելու հետևանքով 2021 թվականի ռոյալթիի կանխավճարները հաշվարկել հետևյալ չափով`

Եռամսյակային չափը

[4]

Ընդամենը 2021 թվականի համար

[5]

   

Տեղյակ եմ կանխավճարների տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի ռոյալթիից պակաս լինելու դեպքում «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքի 13.8-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված պատասխանատվության մասին:

 

4) [4] սյունակում լրացվում է նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա ռոյալթիի գումարը պակաս նախատեսելու (այդ թվում` ընթացիկ տարում ռոյալթիի հաշվարկման օբյեկտ չնախատեսելու) դեպքում կազմակերպության կողմից 2021 թվականի համար հաշվարկված կանխավճարի եռամսյակային մեծությունը:

5) [5] սյունակում լրացվում է կազմակերպության կողմից 2021 թվականի համար հաշվարկված կանխավճարի գումարը:

 

Կազմակերպության տնօրեն

________________

(ստորագրություն)

___________________

(անուն,ազգանուն)

Հաշվապահ

________________

(ստորագրություն)

____________________

(անուն,ազգանուն)

Կ.Տ.

   

 

Հարկային մարմին առձեռն ներկայացնելու դեպքում հայտարարությունը լրացվում է երկու օրինակից։

Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է կազմակերպությանը: