Համարը 
N 320
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.07.12/17(26)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.06.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.06.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.07.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՈՒ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» հունիսի 2006թ.

N 320

 ք.Ստեփանակերտ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՈՒ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Բնապահպանական վերահսկողության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ և 21-րդ հոդվածների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) բնապահպանական պետական տեսուչի համազգեստի նկարագիրը` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) բնապահպանական պետական տեսչության տարբերանշանի նկարագիրը` համաձայն թիվ 2 հավելվածի.

գ) բնապահպանական պետական տեսչության կին և տղամարդ տեսուչների համազգեստների ձևերը` համաձայն թիվ 3 հավելվածի.

դ) բնապահպանական պետական տեսչության տարբերանշանի ձևը` համաձայն թիվ 4 հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետին` եռամսյա ժամկետում սահմանել բնապահպանական պետական տեսուչին համազգեստ տրամադրելու և կրելու կարգն ու պայմանները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

2006թ. հունիսի «27»

թիվ 320 որոշման

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Սույն իրավական ակտով սահմանվում են բնապահպանական պետական տեսչության տղամարդ և կին պետական տեսուչների ամառային և ձմեռային համազգեստների նկարագրերը:

1. Բնապահպանական պետական տեսչության տղամարդ տեսուչի ձմեռային համազգեստը`

ա) գլխարկ` ականջակալներով` մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են արհեստական մորթուց: Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան (թիվ 3 հավելված, նկար № 1),

բ) կիսավերարկու` կանաչավուն գույնի բրդյա կտորից, տաք ներդիրով, կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Լանջափեշերի ներքևի մասում` մեծ, վրադիր կափույրներով գրպաններ, իսկ վերևի մասում` թեք ներկարված փոքր գրպաններ: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Կիսավերարկուի ձախ թևքի վերևի մասում կտորի վրա կարված է բնապահպանական պետական տեսչության տարբերանշանը (թիվ 3 հավելված, նկար № 1),

գ) տաբատ` կանաչավուն գույնի բրդյա կտորից, տաք ներդիրով, ուղիղ ուրվագծով, գոտին` գոտեմակօղերով, մետաքսե աստառով, կոճկվում է կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները` ուղիղ: Հետևամասի աջ կողմում կոճակով կոճկվող կափույրով գրպան (թիվ 3 հավելված, նկար № 1),

դ) վերնաշապիկ` երկարաթև` բաց կանաչավուն գույնի բրդյա կտորից, ծալովի օձիքով, ձախ կրծքամասում` կոճակով կոճկվող արտաքին գրպան, կոճկվում է 8 կոճակով: Թևքերը երկար, ուղիղ թևքածալերով (թիվ 3 հավելված, նկար № 1),

ե) բաճկոն` կանաչավուն գույնի բրդյա կտորից, միափեշ, միակողմ 4 կոճակով, հետծալված օձիքով: Կրծքամասի 2 կողմում տեղադրված են ներկարված շերտակարերով, իսկ փեշերի ներքևի մասում` վրադիր գրպաններ կափույրներով: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան (թիվ 3 հավելված, նկար № 1),

զ) ձմեռային կիսաճտքավոր կոշիկ` սև գույնի կաշվից, տաք, բնական մորթուց (ոչխարի) ներդիրով: Ներբանները ռելիեֆային, կոճկվում է շղթայով (թիվ 3 հավելված, նկար № 1):

2. Բնապահպանական պետական տեսչության տղամարդ տեսուչի ամառային համազգեստը`

ա) գլխարկ` բրդյա, ամենօրյա` մուգ կանաչավուն կտորից, դարչնագույն երիզով և գլխարկաբոլորքով: Կազմված է սև, լաքապատ գլխարկահովհարից և գլխարկաբոլորքից: Գլխարկաբոլորքը դարչնագույն է` 2 մմ լայնքով կարմիր մահուդից կարված երիզով: Գլխարկի կենտրոնում ամրացվում է գլխարկանշան: Գլխարկահովհարը սև է, լաքապատ (թիվ 3 հավելված, նկար № 2),

բ) տաբատ` գարնանային` կանաչ բամբակյա կտորից` ուղիղ ուրվագծով: Գոտին գոտեմակօղերով, կոճկվում է 2 կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները` ուղիղ: Հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով գրպան (թիվ 3 հավելված, նկար № 2),

գ) վերնաշապիկ` կարճաթև` կանաչ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում կոճակով կոճկվող կափույրով գրպան, կոճկվում է 8 կոճակով, թևքերը կարճ, ուղիղ թևքածալով (թիվ 3 հավելված, նկար № 2),

դ) բաճկոն` գարնանային-աշնանային` կանաչ գույնի բամբակյա կտորից, ուղիղ ուրվագծով, կոճկվում է 4 կոճակով: Օձիքը ծալովի, լանջափեշերի ներքևի մասերում` վրադիր կափույրներով գրպաններ, իսկ վերևի մասում` թեք ներկարված փոքր գրպաններով: Աստառը մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան (թիվ 3 հավելված, նկար № 2),

ե) ամառային կոշիկ` սև կամ մուգ դարչնագույն կաշվից, երեսամասը` ամբողջական առաջամասով (թիվ 3 հավելված, նկար № 2):

3. Բնապահպանական պետական տեսչության կին տեսուչի ձմեռային համազգեստը`

ա) գլխարկ` ականջակալներով, ձմեռային` մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են արհեստական մորթուց: Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան (թիվ 3 հավելված, նկար № 3),

բ) կիսավերարկու` ձմեռային` մուգ կանաչավուն կտորից, հանովի մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով և տաք ներդիրով: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Լանջափեշերի ներքևի մասում` մեծ, վրադիր գրպաններ, վերևի մասում` թեք ներկարված փոքր գրպաններ: Աստառը` մետաքսից, ձախ կողմում ունի ծոցագրպան: Կիսավերարկուի ձախ թևքի վերևի մասում կտորի վրա կարված է բնապահպանական պետական տեսչության տարբերանշանը (թիվ 3 հավելված, նկար №3),

գ) կիսաշրջազգեստ` բրդյա, ամենօրյա` կանաչավուն գույնի, ուղիղ կարվածքով, երկկողմանի սեղմոններով, հետևամասում` կափույրով ճեղքվածքով: Աստառը` մետաքսից: Ձախ կողմից կոճկվում է շղթայով (թիվ 3 հավելված, նկար № 3),

դ) բաճկոն` բրդյա, ամենօրյա` մուգ կանաչավուն բրդյա կտորից: Միափեշ, միակողմ 3 ոսկեգույն կոճակով, վրադիր օձիքով: Կրծքամասը` սեղմոններով, փեշերի ներքևի մասերում` ներկարվող, կափույրով: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան (թիվ 3 հավելված, նկար № 3),

ե) վերնաշապիկ` երկարաթև` սպիտակ մետաքսից, օձիքը` հետ ծալված, կրծքամասերում` սեղմոններով, կոճկվում է կափույրով ծածկված 8 կոճակով (№ 3 հավելված, նկար № 3),

զ) կիսաճտքավոր կոշիկ` սև գույնի բնական կաշվից: Երեսամասը` ամբողջական կամ կտրված քթամասով, երկարացված ձևավոր հետևամասերով, կրունկը` մինչև 5.5 սմ բարձրության: Լեզվակը միացված է առաջամասին (թիվ 3 հավելված, նկար № 3):

4. Բնապահպանական պետական տեսչության կին տեսուչի ամառային համազգեստը`

ա) բաճկոն` սինթետիկ` կառուցվածքով և ձևով նման է սույն իրավական ակտի 3-րդ կետի «դ» ենթակետում նկարագրված բրդյա բաճկոնին (թիվ 3 հավելված, նկար № 4),

բ) կիսաշրջազգեստ` բամբակյա, ամենօրյա` մուգ կանաչավուն գույնի, ուղիղ կարվածքով, երկկողմանի սեղմոններով, աստառով: Գոտին` գոտեմակօղերով, կողամասում կոճկվում է մեկ կոճակով և շղթայով (թիվ 3 հավելված, նկար № 4),

գ) վերնաշապիկ` կարճաթև` սպիտակ մետաքսից, օձիքը` հետ ծալված, կրծքամասերում` սեղմոններով, կոճկվում է կափույրով ծածկված 8 կոճակով (թիվ 3 հավելված, նկար № 4),

դ) կոշիկ` սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական, հետևամասի և առաջամասի հետ ծալված եզրերով: Ներբանը ձևավորված է պոլիուրէթանից` սոսնձով միացման մեթոդով: Կրունկը` մինչև` 5 սմ բարձրության, փաթաթված երեսամասի նյութով (թիվ 3 հավելված, նկար № 4):

5. Բնապահպանական պետական տեսուչի դաշտային ամառային համազգեստը`

դաշտային կոստյում` բամբակյա մուգ կանաչ գույնի գործվածքից, տրիկոտաժե կիսաթև շապիկով, կեպիով (թիվ 3 հավելված, նկարներ №№ 6 և 8),

ա) բաճկոն` բամբակյա մուգ կանաչ գույնի կտորից, միափեշ, հետծալված օձիքով, բաճկոնի առջևի մասում տեղադրված է շղթա` 2 կոճգամով և կպչուն կոճկվածքով, կրծքավանդակին` 2 վրադիր գրպան` կափույրներով և կոճգամներով, 2 ներկարված կողային գրպանով: Ձախ թևքի վերևի մասում` կտորի վրա կարված է բնապահպանական պետական տեսչության տարբերանշանը (թիվ 3 հավելված, նկարներ №№ 6 և 8),

բ) տաբատ` ուղիղ կարվածքով` 2 կողային գրպանով և հետևի մասում` մեկ գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա (թիվ 3 հավելված, նկարներ №№ 6 և 8),

գ) կաշվե գոտի` բնական կաշվից` 50 մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով և զենքի համար նախատեսված պատյանով (թիվ 3 հավելված, նկարներ №№ 6 և 8),

դ) կեպի` բամբակյա գործվածքից, ճակատային մասի կենտրոնում ամրացված է գլխարկանշանը (թիվ 3 հավելված, նկարներ №№ 6 և 8),

ե) կիսաճտքավոր կոշիկ` կարված է սև բնական կաշվից, միջադիրը` բյազ կամ համանման կտոր, երեսամասից կապվում է քուղերով կամ կոճկվում է շղթայով, ներբանները` ռելիեֆային:

6. Բնապահպանական պետական տեսուչի դաշտային ձմեռային համազգեստը`

դաշտային կոստյում` բրդյա մուգ կանաչ գույնի գործվածքից, գլխարկով (ականջակալներով) (թիվ 3 հավելված, նկարներ №№ 5 և 7),

ա) բաճկոն` մուգ կանաչ գույնի բրդյա կտորից, միափեշ, տաք ներդիրով, աստառը` մետաքսյա, հետծալված օձիք, հանովի` ոչխարի մորթուց վրադիրով: Բաճկոնն ունի 2 կողային ներկարված գրպան, մեկ ծոցագրպան: Ձախ թևքի վերևի մասում` կտորի վրա կարված է բնապահպանական պետական տեսչության տարբերանշանը: Բաճկոնի առջևի մասում տեղադրված է շղթա` 2 կոճգամով և կպչուն կոճկվածքով (թիվ 3 հավելված, նկարներ №№ 5 և 7),

բ) տաբատ` ուղիղ կարվածքով` տաք միջադիրով, 2 կողային գրպանով, իսկ առջևի մասում տեղադրված է շղթա (թիվ 3 հավելված, նկարներ №№ 5 և 7),

գ) կաշվե գոտի` բնական կաշվից` 50 մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով և զենքի համար նախատեսված պատյանով (թիվ 3 հավելված, նկարներ №№ 5 և 7),

դ) գլխարկ` ականջակալներով, ձմեռային, մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են արհեստական մորթուց: Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացված է գլխարկանշանը (թիվ 3 հավելված, նկարներ №№ 5 և 7),

ե) կիսաճտքավոր կոշիկ` երեսացուն կարված է սև բնական կաշվից, միջադիրը` բնական մորթուց, երեսամասից կապվում է քուղերով կամ կոճկվում է շղթայով, ներբանները` ռելիեֆային (թիվ 3 հավելված, նկարներ №№ 5 և 7):

7. Բնապահպանական պետական տեսուչի գլխարկանշանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 27-ի «Բնապահպանական պետական տեսուչի համազգեստի և բնապահպանական պետական տեսչության տարբերանշանի նկարագրերը և ձևերը հաստատելու մասին» թիվ 320 որոշման թիվ 2 հավելվածում նկարագրված խորհրդանիշն է` 2.25 անգամ փոքրացված չափսերով:

8. Բնապահպանական պետական տեսուչները համազգեստը կրում են բնապահպանական պետական տեսչության տարբերանշանով: Բնապահպանական պետական տեսչության տարբերանշանը բնապահպանական պետական տեսուչի համազգեստի պարտադիր բաղկացուցիչ մասն է:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

2006թ. հունիսի «27»

թիվ 320 որոշման

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Բնապահպանական պետական տեսչության տարբերանշանն ունի 90 մմ բարձրությամբ և 65 մմ լայնությամբ վահանի տեսք, կարվում է վերնաշապիկի, բաճկոնի, կիսավերարկուի ձախ թևքին, ինչպես նաև նույն տարբերանշանի փոքր` 40-29 մմ չափսի գլխարկանշանը` գլխարկի առաջնային մասի կենտրոնում (թիվ 4 հավելված, նկարներ №№ 9 և 10 ):

Տարբերանշանի կենտրոնում` սպիտակ կլոր շրջանակի վրա պատկերված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը: Շրջանակը ներառված է կապույտ` շեղակի մգացված շերտերով վահանի մեջ: Շրջանակի վերևի մասում արեգակի պատկերն է` լուսափնջերով, որոնք շարունակվում են մինչև վահանի վերևի ծայրերը: Վահանի վերևի եզրագծում 10 մմ ոսկեգույն տառերով գրված է «ԼՂՀ», իսկ շրջանակի ներքևի մասում` «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ» բառերը:

Բնապահպանական պետական տեսչության տարբերանշանը խորհրդանշում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում առկա շրջակա միջավայրի պահպանության` մթնոլորտի, ջրային ռեսուրսների, կենսաբազմազանության, կլիմայի փոփոխությունների, օզոնային շերտի պահպանության խնդիրները` որպես պետական հոգածության ամբողջականություն: Վահանը խորհրդանշում է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության համար սահմանված նորմերի և չափաքանակների նկատմամբ վերահսկողության կատարումը` որպես օրենքի պահանջ:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 3

ԼՂՀ կառավարության

2006թ.հունիսի «27»

թիվ 320 որոշման

 

 

Ձև

Նկարներ NN 1-4. Բնապահպանական պետական տեսչության կին և տղամարդ տեսուչների համազգեստները

Ներմուծեք նկարագրությունը_35

Տղամարդ տեսուչի

ձմեռային

համազգեստ

Տղամարդ տեսուչի

ամառային

համազգեստ

Կին տեսուչի

ձմեռային

համազգեստ

Կին տեսուչի

ամառային

համազգեստ

 Նկար N 1

 Նկար N 2

 Նկար N 3

 Նկար N 4

 

Ներմուծեք նկարագրությունը_418

 

Տղամարդ տեսուչի դաշտային

ձմեռային

համազգեստ

Տղամարդ տեսու-

չի դաշտային

ամառային համազգեստ

Կին տեսուչի

դաշտային

ձմեռային համազգեստ

Կին տեսուչի

դաշտային

ամառային համազգեստ

 Նկար N 5

 Նկար N 6

 Նկար N 7

 Նկար N 8

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 4

ԼՂՀ կառավարության

2006թ. հունիսի «27»

թիվ 320 որոշման

 

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_36

 

Նկար N 9

 

 

Ներմուծեք նկարագրությունը_37

 

Նկար N 10

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան