ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ
ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
2021 թվականի սեպտեմբերի 8-ի
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ
ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԳԾՈՎ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ
ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁԻ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ՈՒ ԴՐԱ
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 217-Ն
ՀՐԱՄԱՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի հավելվածի 3-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի դիմումի ձևը ու դրա լրացման կարգը` համաձայն հավելվածի:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ |
Դ. ՊՈՂՈՍՅԱՆ |
| |
|
|
2021 թվականի սեպտեմբերի 8
ք. Ստեփանակերտ |
|
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
պետական եկամուտների կոմիտեի
նախագահի 2021 թվականի
սեպտեմբերի 8-ի N 217-Ն հրամանի |
| |
_____________________________________
հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանում |
Դ Ի Մ ՈՒ Մ
ԱՎԵԼՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՎՈՂ
ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԳԾՈՎ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁԻ
|
1. Փաստաթղթի հերթական համարը |
______________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|
2. Հարկ վճարողի հաշվառման համարը |
|
|
|
|
|
|
|
|
|
3. Իրավաբանական անձի անվանումը կամ
անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
|
|
4. Գտնվելու (բնակության) վայրը |
|
|
5. Դիմումի ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
|
|
6. ԱԱՀ-ի դեբետային մնացորդը` դիմումը
ներկայացնելու օրվա դրությամբ (ՀՀ դրամ) |
|
|
7. Ժամանակաշրջանը, որին վերաբերող ԱԱՀ-ի գումարների հաշվանցման
և (կամ) վերադարձի համար
ներկայացվում է դիմումը |
8. Նշված ժամա-նակաշրջանի ԱԱՀ-ի հաշվարկներով
հաշվանցված
գումարը
(ՀՀ դրամ) |
9. Նշված ժամա-նակաշրջանում ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով
հարկվող գործարքների
հարկվող շրջանառությունը
(ՀՀ դրամ) |
10. Նշված ժամա-նակաշրջանում ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով
հարկվող գործարքների հարկվող շրջանառության
20%-ը (ՀՀ դրամ) |
|
սկիզբը |
ավարտը |
|
|
|
|
տարե-թիվը |
ամիսը |
եռամ-սյակը |
տարե-թիվը |
ամիսը |
եռամ-սյակը |
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
|
11. Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով այլ հարկային պարտավորությունների
դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացվող ԱԱՀ-ի գումարը (ՀՀ դրամ) |
|
|
12.Նախորդ հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող գումարը, որի հաշվանցման
և (կամ) վերադարձի կասեցման հիմքերը վերացվել են (ՀՀ դրամ) |
|
|
13.Նախորդ հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող գումարը, որն առաջացել է
այդ ժամանակաշրջանների համար ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկների ճշգրտման
արդյունքում (պակասեցումը` « - », ավելացումը` « + » նշանով) (ՀՀ դրամ) |
|
|
14. Ընդամենը հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացվող գումարը
(11+12+13) (ՀՀ դրամ) |
|
|
15. Խնդրում եմ հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված ԱԱՀ-ի գումարի հաշվին մարել հարկային մարմնի կողմից պետական բյուջե հաշվեգրվող` հարկային և (կամ) այլ պարտադիր վճարների գծով ստորև նշված պարտավորությունները (լրացվում է անհրաժեշտության դեպքում)` |
|
հարկային և (կամ) այլ պարտադիր վճարների
գծով պարտավորության անվանումը |
մարման ենթակա գումարը, ՀՀ դրամ |
| |
|
| |
|
| |
|
| |
|
| |
|
|
Ընդամենը |
|
| |
|
|
16. Խնդրում եմ հարկային մարմնի կողմից պետական բյուջե հաշվեգրվող` հարկային և (կամ) այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունները մարելուց հետո առաջացած մնացորդային գումարը` |
|
1) ուղղել հետագա հաշվետու ժամանակաշրջաններում առաջանալիք հետևյալ հարկային և (կամ) այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների մարմանը |
գումարը, ՀՀ դրամ |
| |
|
| |
|
| |
|
| |
|
|
2) վերադարձնել հետևյալ բանկային հաշվին` |
գումարը, ՀՀ դրամ |
| |
|
| |
|
| |
|
| |
|
|
Ընդամենը |
|
|
Տնօրեն (անհատ ձեռնարկատեր) |
_______________________
(ստորագրություն) |
___________________
(ազգանուն, անուն) |
|
Կ.Տ. |
|
|
|
Հաշվապահ |
_______________________
(ստորագրություն) |
___________________
(ազգանուն, անուն) |
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՎՈՂ
ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԳԾՈՎ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ)
ՎԵՐԱԴԱՐՁԻ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի դիմումը (այսուհետ` դիմում) լրացվում և ներկայացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմին՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի հավելվածի 3-րդ կետին համապատասխան: Դիմումը լրացվում և ներկայացվում է ավելացված արժեքի հարկի (այսուհետ` ԱԱՀ) զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով գումարները այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցելու և (կամ) վերադարձնելու նպատակով, այդ թվում` առևտրային կազմակերպությունների լուծարման և անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցման դեպքերում, եթե անձը իրականացրել է ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքներ: Դիմումը լրացվում է ՀՀ դրամներով (առանց լումաների):
2. Դիմումի 1-ին կետը լրացնում է հարկային մարմինը:
3. Դիմումի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
4. Դիմումի 3-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը:
5. Դիմումի 4-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը:
6. Դիմումի 5-րդ կետում լրացվում է դիմումի ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը: Փոստով դիմումը ներկայացնելու դեպքում, անկախ դիմումում նշված ամսաթվից, դիմումի ներկայացման ամսաթիվ է համարվում փոստային բաժանմունքի ընդունման օրվա օրացուցային կնիքի արտատիպը: Դիմումը առձեռն ներկայացվելու դեպքում ներկայացման օր է համարվում դիմումը հարկային մարմին հանձնելու օրը:
7. Դիմումի 6-րդ կետում լրացվում է ԱԱՀ-ի դեբետային մնացորդը` դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ:
8. Դիմումի 7-րդ կետում լրացվում է այն ժամանակաշրջանը (ժամանակաշրջանները), որին վերաբերող ԱԱՀ-ի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի համար ներկայացվում է դիմումը: Ընդ որում`
1) իրար հաջորդող մի քանի հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող ԱԱՀ-ի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի համար լրացվում են առաջին հաշվետու ժամանակաշրջանի սկզբի տարեթիվը, ամիսը կամ եռամսյակը և վերջին հաշվետու ժամանակաշրջանի վերջի տարեթիվը, ամիսը կամ եռամսյակը (որոնց համար պետք է կատարվի հաշվանցում և (կամ) վերադարձ).
2) իրար չհաջորդող ժամանակահատվածներին վերաբերող ԱԱՀ-ի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի համար լրացվում են առանձին տողեր` նշելով այդ ժամանակահատվածի առաջին հաշվետու ժամանակաշրջանի սկզբի տարեթիվը, ամիսը կամ եռամսյակը և վերջին հաշվետու ժամանակաշրջանի տարեթիվը, ամիսը կամ եռամսյակը.
3) մեկ հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող ԱԱՀ-ի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի համար որպես ժամանակաշրջանի սկիզբ և ժամանակաշրջանի ավարտ նշվում է նույն տարեթիվը, ամիսը կամ եռամսյակը:
9. Դիմումի 8-րդ կետում լրացվում է տվյալ ժամանակաշրջանի (ժամանակաշրջանների) ԱԱՀ-ի հաշվարկներով հաշվանցված գումարը, իսկ 9-րդ կետում` տվյալ ժամանակաշրջանում (ժամանակաշրջաններում) ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառությունը:
10. Դիմումի 10-րդ կետում լրացվում է տվյալ ժամանակաշրջանում (ժամանակաշրջաններում) ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության 20 տոկոսը:
11. Դիմումի 11-րդ կետում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացվող ԱԱՀ-ի գումարը:
12. Դիմումի 12-րդ կետում լրացվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող գումարը, որի հաշվանցման և (կամ) վերադարձի կասեցման հիմքերը վերացվել են:
13. Դիմումի 13-րդ կետում լրացվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող գումարը, որն առաջացել է այդ ժամանակաշրջանների համար ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկների ճշգրտման արդյունքում (պակասեցումը` « - », ավելացումը` « + » նշանով):
14. Դիմումի 14-րդ կետում լրացվում է հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացվող ընդհանուր գումարը (14 = 11 + 12 + 13):
15. Դիմումի 15-րդ կետում լրացվում են այն հարկատեսակները և (կամ) այլ պարտադիր վճարները, դրանց մասով պարտավորության մեծությունները, որոնք պետք է մարվեն հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված ԱԱՀ-ի գումարների հաշվին:
16. Դիմումի 16-րդ կետում լրացվում է հարկային մարմնի կողմից պետական բյուջե հաշվեգրվող` հարկային և (կամ) այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունները մարելուց հետո առաջացած մնացորդային գումարի այն մասը (գումարը), որը պետք է ուղղվի հարկ վճարողի հետագա հաշվետու ժամանակաշրջաններում հարկային և (կամ) այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների մարմանը (լրացվում է անհրաժեշտության դեպքում) և (կամ) պետք է վերադարձվի հարկ վճարողի կողմից նշված բանկային հաշվին: