ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2021 թվականի հոկտեմբերի 18-ի
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 03-ի N 117 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ
ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 04-Ն
ՀՐԱՄԱՆ
Հիմք ընդունելով «Հավատարմագրման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել հավատարմագրման վկայագրի ձևը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության 2005 թվականի նոյեմբերի 03-ի «Սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման վկայագրի, փորձարկման լաբորատորիայի հավատարմագրման վկայագրի, սերտիֆիկացման մարմնի գործունեության մասին տվյալների, հարցաթերթի, փորձարկման լաբորատորիայի հարցաթերթի, լաբորատորիայի տեխնիկական անձնագրի ձևերը հաստատելու մասին» N 117 հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ |
| |
|
|
2021 թվականի հոկտեմբերի 18
ք. Ստեփանակերտ |
|
| |
Հավելված
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և
գյուղատնտեսության նախարարի 2021
թվականի հոկտեմբերի 18-ի N 04-Ն հրամանի |
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ
