ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«27» հունիսի 2006թ. |
N 354 |
ք.Ստեփանակերտ
ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՄԲ ԱՐԺԵՔԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Արխիվային գործի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել արխիվային փաստաթղթերը փորձաքննությամբ արժեքավորելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«27» հունիսի 2006թ.
թիվ 354 որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՄԲ ԱՐԺԵՔԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սույն կարգով սահմանվում է պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների, մասնավորեցված (սեփականաշնորհված) լուծարված և անվճարունակ (սնանկ) ճանաչված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի, պայմանագրերի հիման վրա պետական արխիվներին իրենց փաստաթղթերը հանձնող իրավաբանական և ֆիզիկական անձանց (այսուհետ՝ կազմակերպություն) արխիվային փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր) փորձաքննությամբ արժեքավորելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի (ԼՂՀ ԱՀ) կազմում ընդգրկելու կարգը:
2. Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորումը դրանց ուսումնասիրումն է, որոշակի սկզբունքների ու չափանիշների հիման վրա պահպանության ժամկետները սահմանելու և մշտական կամ երկարաժամկետ պահպանության, կամ նաև ոչնչացման համար առանձնացնելու նպատակով:
3. Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորման սկզբունքներն են՝ պատմականությունը, համակարգվածությունը և ամբողջականությունը:
4. Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորման չափանիշներն են՝ փաստաթղթի ծագումը, բովանդակությունը և արտաքին առանձնահատկությունները.
ա) «ծագում» չափանիշին են վերաբերում՝
- փաստաթուղթ ստեղծող կազմակերպության դերը և տեղը պետական կառավարման կամ որոշակի բնագավառում, նրա իրականացրած գործառույթների նշանակությունը.
- անձնական ծագման փաստաթղթերի դեպքում՝ ֆիզիկական անձի կարևորությունը հասարակական կյանքում.
- փաստաթղթի առաջացման (ծագման) վայրը և ժամանակը.
բ) «բովանդակություն» չափանիշին են վերաբերում՝
- փաստաթղթում արտացոլված իրադարձության (երևույթի) նշանակությունը.
- փաստաթղթում արտացոլված տեղեկատվության կարևորությունը.
- փաստաթղթում պարունակվող տեղեկատվության կրկնությունն այլ փաստաթղթերում.
- փաստաթղթի տեսակը (տարատեսակը).
- փաստաթղթի իսկությունը (ստորագրությունների, կնիքների, թվագրման և այլ անհրաժեշտ վավերապայմանների առկայությունը).
գ) «արտաքին առանձնահատկություններ» չափանիշին են վերաբերում՝
- փաստաթղթի բովանդակության գրառման և հաղորդման ձևը.
- փաստաթղթի վավերացումը և ձևակերպման եղանակը (այդ թվում՝ փաստաթղթերի գեղարվեստական, հնագրագիտական, լեզվական և այլ առանձնահատկությունները).
- փաստաթղթի ֆիզիկական վիճակը:
5. Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորումն իրականացվում է՝
ա) կազմակերպության գործավարությունում՝ գործերի անվանակարգը կազմելիս, գործերը ձևավորելիս, դրանք աշխատակազմի արխիվ պահպանության հանձնման նախապատրաստելիս.
բ) աշխատակազմի արխիվում՝ փաստաթղթերը պետական արխիվ մշտական պահպանության հանձնման նախապատրաստելիս.
գ) պետական և համայնքային արխիվներում չկարգավորված փաստաթղթերը գիտատեխնիկական մշակման ենթարկելիս, մեծ քանակությամբ կրկնօրինակ և գիտական ու գործնական արժեք չունեցող փաստաթղթեր պարունակող ֆոնդերը և ցուցակները վերամշակելիս:
6. Փաստաթղթերը փորձաքննությամբ արժեքավորելու համար ստեղծվում են՝
ա) կազմակերպությունում՝ փորձագիտական հանձնաժողով.
բ) պետական և համայնքային արխիվներում՝ մեթոդական-փորձագիտական հանձնաժողով:
7. Փորձագիտական հանձնաժողովի և մեթոդական-փորձագիտական հանձնաժողովի ստեղծումը, խնդիրները, իրավասությունները և աշխատանքների կազմակերպումը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական ակտերով:
8. Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորումը իրականացվում է ամեն տարի կազմակերպության արխիվային գործի մասնագետների կողմից՝ համապատասխան պետական կամ համայնքային արխիվների մեթոդական աջակցությամբ կամ պետական կամ համայնքային արխիվների կողմից՝ պայմանագրի հիման վրա:
9. Փաստաթղթերի կարգավորումը (գիտատեխնիկական մշակում)՝ դրանց ընտրությունը մշտական և երկարաժամկետ պահպանության ենթակա գործերի ձևավորումը, գործերի ցուցակների կազմումը և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին ակտի կազմումն ու պետական կամ համայնքային արխիվներ հանձնումն իրականացվում են գերատեսչական և տեղական ինքնակառավարման մարմինների ակտերով սահմանած կարգով:
10. Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորման արդյունքում կազմվում են մշտական (ձև N1) և երկարաժամկետ (ձև N2) պահպանության ու անձնակազմին վերաբերող (ձև N3) գործերի ցուցակներ, ինչպես նաև պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի (գործերի) առանձնացման մասին ակտ (ձև N4):
11. Կազմակերպության փորձագիտական հանձնաժողովի կողմից մշտական և երկարաժամկետ պահպանության ու անձնակազմին վերաբերող գործերի ցուցակները հավանության արժանանալուց հետո ներկայացվում են համապատասխան պետական կամ համայնքային արխիվ, որի մեթոդական-փորձագիտական հանձնաժողովի կողմից մշտական պահպանության ենթակա գործերի ցուցակը հաստատվելուց, երկարաժամկետ պահպանության ենթակա և անձնակազմին վերաբերող գործերի ցուցակները հավանության արժանանալուց հետո հաստատվում են կազմակերպության ղեկավարի կողմից:
12. Համապատասխան պետական կամ համայնքային արխիվի մեթոդական-փորձագիտական հանձնաժողովի կողմից մշտական պահպանության ենթակա գործերի ցուցակը չհաստատվելու կամ երկարաժամկետ պահպանության և անձնակազմին վերաբերող գործերի ցուցակները հավանության չարժանանալու դեպքում դրանց պատճառների մասին գրավոր տեղյակ է պահվում կազմակերպությանը, որը պարտավոր է վերացնել գտած թերությունները և գործերի ցուցակները կրկին ներկայացնել պետական կամ համայնքային արխիվ:
13. Մշտական պահպանության գործերի ցուցակի հաստատումից հետո այդ գործերն ընդգրկված են համարվում ԼՂՀ ԱՀ-ի կազմում, որի մասին հաշվառման փաստաթղթերում կատարվում են համապատասխան գրառումներ:
14. Կազմակերպությունն իրավունք ունի ոչնչացնելու պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի (գործերի) առանձնացման մասին ակտում ընդգրկված փաստաթղթերը (գործերը)՝ մշտական պահպանության գործերի ցուցակի հաստատումից հետո:
15. Մինչև 1923 թվականն ստեղծված փաստաթղթերը, մինչև 1946 թվականը գործավարությամբ ավարտված անձնական գործերը և կենսագրական բնույթի փաստաթղթերը ոչնչացման համար չեն առանձնացվում: 1923-1945 թվականներին ստեղծված գործավարական փաստաթղթերը ոչնչացման համար առանձնացվում են միայն համապատասխան պետական արխիվի համաձայնությամբ:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Կազմակերպության
անվանում
| _______________________________
կազմակերպության ղեկավարի պաշտոնը |
| _______________________________
ստորագր. ստորագր. վերծանում |
|
«____»__________________ թ. |
Կնիք
ՖՈՆԴ N
ՑՈՒՑԱԿ N
_______________________թթ. մշտական պահպանության գործերի
|
NN
Ը/Կ |
Կառուցվածքային ստորաբա-
ժանումների անվանումները և
գործերի վերնագրերը |
Գործերի
թվագրումը |
Գործերի
թերթերի
քանակը |
Ծանոթություն |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
| |
|
|
|
|
| Ցուցակում ընդգրկված է |
____________________________ գործ NN
(տառերով և թվերով) |
| Այդ թվում՝ |
|
| բաց թողնված համարները |
__________________________ |
| տառանշովի համարները |
__________________________ |
|
________________________
(ցուցակը կազմողի պաշտոնը) |
______________
(ստորագր.) |
_______________
(ստորագր.վերծանում) |
| Հավանության է արժանացել |
Հաստատված է |
| _____________________________ |
________________________ |
| _____________________________ |
_______________________ |
| ՓՀ-ի «__»______________ 200___թ. |
ՄՓՀ-ի «___»__________ 200__թ. |
|
N_________արձանագրությամբ
Հանձնաժողովի նախագահ
____________________ ____________________
ստորագրություն ստորագր. վերծանում
Հանձնաժողովի քարտուղար
___________________ ___________________
ստորագրություն ստորագր. վերծանում |
N_________արձանագրությամբ
Հանձնաժողովի նախագահ
_________________ _____________________
ստորագրություն ստորագր. վերծանում
Հանձնաժողովի քարտուղար
___________________ ___________________ ստորագրություն ստորագր. վերծանում |
Կազմակերպության
անվանումը
| __________________________________
կազմակերպության ղեկավարի պաշտոնը |
| _________________________________
ստորագր. ստորագր. վերծանում |
|
«____»_________________ թ. |
Կնիք
ՖՈՆԴ N
ՑՈՒՑԱԿ N_______________________թթ.
Երկարաժամկետ պահպանության ենթակա գործերի
|
NN
Ը/Կ |
Կառուցվածքային ստորաբա-
ժանումների անվանումները և
գործերի վերնագրերը |
Գործերի թվագրումը |
Գործերի
թերթերի քանակը |
Գործերի
պահպանման ժամկետը |
Ծանո- թագրություն |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| |
|
|
|
|
|
| Ցուցակում ընդգրկված է |
____________________________ գործ NN
(տառերով և թվերով) |
| Այդ թվում՝ |
|
| բաց թողնված համարները |
__________________________ |
| տառանշովի համարները |
__________________________ |
|
________________________
(ցուցակը կազմողի պաշտոնը) |
______________
(ստորագր.) |
_______________
(ստորագր.վերծանում) |
| Հավանության է արժանացել |
Հավանության է արժանացել |
| _____________________________ |
________________________ |
| _____________________________ |
_______________________ |
| ՓՀ-ի «__»______________ 200___թ. |
ՄՓՀ-ի «___»__________ 200__թ. |
|
N_________արձանագրությամբ
Հանձնաժողովի նախագահ
____________________ ____________________
ստորագրություն ստորագր. վերծանում
Հանձնաժողովի քարտուղար
___________________ ___________________
ստորագրություն ստորագր. վերծանում |
N_________արձանագրությամբ
Հանձնաժողովի նախագահ
_________________ _____________________
ստորագրություն ստորագր. վերծանում
Հանձնաժողովի քարտուղար
___________________ ___________________ ստորագրություն ստորագր. վերծանում |
Կազմակերպության
անվանումը
| __________________________________
կազմակերպության ղեկավարի պաշտոնը |
| _________________________________
ստորագր. ստորագր. վերծանում |
|
«____»________________ թ. |
Կնիք
ՖՈՆԴ N
ՑՈՒՑԱԿ N_______________________թթ.
Անձնակազմին վերաբերող գործերի
|
NN Ը/Կ |
Կառուցվածքային ստորաբաժանումների անվանումները և գործերի վերնագրերը |
Գործերի թվագրումը |
Գործերի թերթերի քանակը |
Գործերի պահպան- ման ժամկետը |
Ծանո- թագրություն |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| |
|
|
|
|
|
| Ցուցակում ընդգրկված է |
____________________________ գործ NN
(տառերով և թվերով) |
| Այդ թվում՝ |
|
| բաց թողնված համարները |
__________________________ |
| տառանշովի համարները |
__________________________ |
|
________________________
(ցուցակը կազմողի պաշտոնը) |
______________
(ստորագր.) |
_______________
(ստորագր.վերծանում) |
| Հավանության է արժանացել |
Հավանության է արժանացել |
| _____________________________ |
________________________ |
| _____________________________ |
_______________________ |
| ՓՀ-ի «__»______________ 200___թ. |
ՄՓՀ-ի «___»__________ 200__թ. |
|
N_________արձանագրությամբ
Հանձնաժողովի նախագահ
____________________ ____________________
ստորագրություն ստորագր. վերծանում
Հանձնաժողովի քարտուղար
___________________ ___________________
ստորագրություն ստորագր. վերծանում |
N_________արձանագրությամբ
Հանձնաժողովի նախագահ
_________________ _____________________
ստորագրություն ստորագր. վերծանում
Հանձնաժողովի քարտուղար
___________________ ___________________ ստորագրություն ստորագր. վերծանում |
Կազմակերպության
անվանումը
| __________________________________
կազմակերպության ղեկավարի պաշտոնը |
| _________________________________
ստորագր. ստորագր. վերծանում |
|
«____»________________ թ. |
Կնիք
Ա Կ Տ
(թվագրումը)
_______________
(կազմման վայրը)
Պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի
(գործերի) առանձնացման մասին
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության__________ N______ որոշմամբ հաստատված «Պահպանման ժամկետների նշմամբ արխիվային փաստա-
թղթերի օրինակելի ցանկով՝ ոչնչացման համար առանձնացվել են______________________
________________________________________________________ _______գիտապատմական
(կազմակերպության անվանումը)
արժեք չունեցող և գործնական նշանակությունը կորցրած հետևյալ փաստաթղթերն ու գործերը՝
|
NN
Ը/Կ |
Կառուցվածքային ստորաբա- ժանումների անվանումները և գործերի վերնագրերը |
Գործերի ծայրային թվագրումը |
Գործերի քանակը |
Գործերի պահպանման ժամկետը և կետերը համարները՝ ըստ ցանկի |
Ծանո- թագրություն |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| |
|
|
|
|
|
| Ընդամենը՝_______________________________________ գործ:
(տառերով և թվերով) |
|
________________________
(ակտը կազմողի պաշտոնը) |
______________
(ստորագրությունը) |
_______________
(ստորագր.վերածումը) |
|
Փորձագիտական հանձնաժողովի նախագահ_____________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը) |
|
Անդամներ _________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
______________________________________________
______________________________________________
|
Հավանության է արժանացել
ՓՀ-ի «____»______________200___թ.
N_________արձանագրությամբ:
Հանձնաժողովի նախագահ
|
__________________
ստորագրություն |
_____________________
ստորագր. վերծանում |
Հանձնաժողովի քարտուղար
|
__________________
ստորագրություն |
_____________________
ստորագր. վերծանում |
Ակտում ներառված փաստաթղթերն ու գործերը՝
ոչնչացված են այրման միջոցով,
հանձնված են վերամշակման (անհրաժեշտն ընդգծել):