ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«27» հունիսի 2006թ. |
N 356 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Արխիվային գործի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի պահպանության ֆինանսավորման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմինները, պետական հիմնարկները և կազմակերպությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի ծախսերը ծրագրավորելիս միջոցներ են նախատեսում նախորդ տարիների փաստաթղթերի արխիվացման, իսկ սկսած 2008 թվականից՝ նախորդ տարվա փաստաթղթերի արխիվացման համար՝ ներառելով առանձնացված և տարածքային ստորաբաժանումները՝ հաշվի առնելով փաստաթղթաշրջանառության ծավալը:
3. Առաջարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմերի ղեկավարներին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեն ծրագրավորելիս նախատեսել միջոցներ նախորդ տարիների, իսկ 2008 թվականից՝ նախորդ տարվա փաստաթղթերի արխիվացման համար:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ելնելով գործառույթների առանձնահատկություններից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեն ծրագրավորելիս նախատեսել միջոցներ դատական իշխանության մարմինների նախորդ տարիների, իսկ 2008 թվականից՝ նախորդ տարվա արխիվային փաստաթղթերի արխիվացման համար:
5. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հատկացումների հաշվին գնումներն իրականացվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության պետին՝ համատեղ քննարկել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության հրդեհային պահպանությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության կողմից՝ պետության անունից իրականացնելու հնարավորության հարցը և սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«27» հունիսի 2006թ.
թիվ 356 որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի (այսուհետ՝ արխիվային հավաքածու) պահպանության ֆինանսավորումն իրականացվում է արխիվային հավաքածուի պահպանումն իրականացնող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների ու պետական արխիվի միջոցով:
2. Պետական արխիվի ֆինանսական միջոցները գոյանում են ի հաշիվ ՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի.
բ) միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի միջոցների.
գ) պայմանագրային հիմունքներով իրավաբանական և ֆիզիկական անձանց մատուցված ծառայությունների դիմաց վճարների.
դ) նվիրատվությունների և այլն:
3. Պետական արխիվի գործունեության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին սուբսիդիան հատկացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |