Համարը 
N 358
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.07.12/17(26)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.06.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.06.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.07.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՎԱՆԴԱՏՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՎԱՆԴԱՏՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» հունիսի 2006թ.

N 358

 ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՎԱՆԴԱՏՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՎԱՆԴԱՏՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Արխիվային գործի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Հաստատել՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի ավանդատվական պահպանության կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի ավանդատվական պահպանությունն իրականացնող պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների ցանկը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«27» հունիսի 2006թ.

թիվ 358 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՎԱՆԴԱՏՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի (այսուհետ ԼՂՀ ԱՀ փաստաթղթեր) պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) կողմից ավանդատվական պահպանության կարգը:

2. Սույն կարգի գործողությունը պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթերի վրա տարածվում է դրանց գաղտնազերծումից հետո:

3. ԼՂՀ ԱՀ փաստաթղթերի ավանդատվական պահպանությունն իրականացվում է «Արխիվային գործի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ մինչև 40 տարի:

4. Գաղտնազերծված փաստաթղթերի ավանդատվական պահպանությունն իրականացվում է դրանց գաղտնազերծումից հետո՝ փաստաթղթերի ստեղծման պահից սկսած մինչև 50 տարի, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ այլ կարգ սահմանված չէ:

5. «Արխիվային գործի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով ու «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետները լրանալուց հետո կազմակերպության և պետական արխիվի կողմից կազմվում են ակտեր ԼՂՀ ԱՀ փաստաթղթերը պետական արխիվի կողմից մշտական պահպանության ընդունելու և դրանք պետական արխիվի կողմից կազմակերպությանն ավանդատվական պահպանության հանձնելու մասին, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ այլ կարգ սահմանված չէ:

6. ԼՂՀ ԱՀ փաստաթղթերի ավանդատվական պահպանության ընթացքում դրանք համալրվում, հաշվառվում, պահպանվում և օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և արխիվային գործի բնագավառում կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի գերատեսչական ակտերով սահմանված կարգով:

7. Կազմակերպություններում ԼՂՀ ԱՀ փաստաթղթերն օգտագործվում են առանձնացված և այդ նպատակով կահավորված ընթերցասրահում:

8. Կազմակերպություններում ԼՂՀ ԱՀ փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման կազմակերպման գիտամեթոդական աջակցությունն իրականացնում է «ԼՂՀ պետական արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որին կազմակերպությունները ներկայացնում են ԼՂՀ ԱՀ փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման մասին ամենամյա վարչական վիճակագրական հաշվետվություն՝ համաձայն ձևի:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Վ Ա Ր Չ Ա Կ Ա Ն  Վ Ի Ճ Ա Կ Ա Գ Ր Ա Կ Ա Ն  Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

_______________________________________________________________________________

(պետական մարմնի, պետական հիմնարկի, կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը)

_______________________________________________________________________________

 

200_թ. հունվարի 1-ի դրությամբ առկա

այդ թվում՝

Օգտվողների հետ աշխատանքի կազմակերպումը

գործերի քանակը

ծայրային տարեթվերը

գործավարական

գիտատեխնիկական

անձնակազմին վերաբերող

օգտվողնե-րի թիվը

օգտագործման համար տրված գործերի քանակը

դիմում-հար-ցումների քանակը

գործերի քանակը

ծայրային տարեթվերը

գործերի քանակը

ծայրային տարեթվերը

գործերի քանակը

ծայրային տարեթվերը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

                   

 

                   

 

 

Արխիվի վարիչ (պատասխանատու մասնագետ)_______________ ____________________

                                                                     (ստորագրություն)    (անունը, ազգանունը)

 

Ներկայացվում է «Լեռնային Ղարաբաղի պետական արխիվ»

ՊՈԱԿ՝ մինչև 200__թ. «__»_______________

 

Կատարող ___________________ _________________________

                    (ստորագրություն)         (անունը, ազգանունը)

 

Հեռ՝ _______________________

 

«___»_______________ 200__թ.

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«27» հունիսի 2006թ.

թիվ 358 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՎԱՆԴԱՏՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. ԼՂՀ Նախագահի աշխատակազմ

 

2. ԼՂՀ Ազգային ժողովի աշխատակազմ

 

3. ԼՂՀ կառավարության աշխատակազմ

 

4. ԼՂՀ արտաքին գործերի նախարարություն

 

5. ԼՂՀ պաշտպանության նախարարություն

 

6. ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

 

7. ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանություն

 

8. ԼՂՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության «ԼՂՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

 

9. ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

 

10. «Գեոդեզիայի, քարտեզագրության, հողաշինարարության և անշարժ գույքի գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան