Համարը 
N 16
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.02.14/08(49)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.01.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.01.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.02.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ՝ ԳՈՅԱՑՄԱՆ, ՀԵՌԱՑՄԱՆ (ՈՉՆՉԱՑՄԱՆ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ, ՏԵՂԱԴՐՄԱՆ) ԵՎ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«30» հունվարի 2007թ.

N 16

ք.Ստեփանակերտ

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ՝ ԳՈՅԱՑՄԱՆ, ՀԵՌԱՑՄԱՆ (ՈՉՆՉԱՑՄԱՆ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ, ՏԵՂԱԴՐՄԱՆ) ԵՎ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ո ւ մ  է.

1. Հաստատել թափոնների հաշվառման՝ գոյացման, հեռացման (ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) և օգտահանման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2007թ. հունվարի «30»-ի

թիվ 16 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ՝ ԳՈՅԱՑՄԱՆ, ՀԵՌԱՑՄԱՆ (ՈՉՆՉԱՑՄԱՆ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ, ՏԵՂԱԴՐՄԱՆ) ԵՎ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են թափոնների հաշվառման՝ գոյացման, հեռացման (ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) և օգտահանման (այսուհետ` թափոնների հաշվառում) հետ կապված հարաբերությունները:

2. Թափոնների հաշվառումը թափոնների քանակական և որակական ցուցանիշների, ինչպես նաև դրանց գործածության մասին տեղեկատվության անընդհատ փաստաթղթային արտացոլման համակարգ է:

3. Թափոնների հաշվառման կարգը տարածվում է թափոնների գործածության ոլորտում ներգրավված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վրա (այսուհետ` կազմակերպություններ), որոնք պարտավոր են սույն կարգով իրականացնել գոյացող, օգտագործվող, հեռացվող` ոչնչացվող, վնասազերծվող, տեղադրվող, ինչպես նաև այլ անձանց փոխանցվող կամ այլ անձանցից ստացվող թափոնների սկզբնական հաշվառում:

4. Թափոնների հաշվառումն իրականացվում է թափոնների և երկրորդային հումքի գոյացման ծավալների ու տեսակների որոշման, թափոնների գործածության գործողությունների ժամանակին ու հավաստի փաստաթղթային արտացոլման, «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» ձև N 1-թափոն (տարեկան)» վարչական վիճակագրական հաշվետվության համար տվյալների ձևավորման, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա թափոնների վնասակար ազդեցության կանխարգելման նպատակով:

5. Թափոնների հաշվառման համակարգը ներառում է`

ա) թափոնների սկզբնական հաշվառման վարումը դրանց գոյացման տեղերում,

բ) թափոնների միասնական հաշվառման վարումը կազմակերպություններում,

գ) թափոնների գույքագրումը:

6. Թափոնների սկզբնական հաշվառումն իրականացվում է` թափոնների գոյացման փաստացի ծավալի հիման վրա:

7. Թափոնների միասնական հաշվառումը թափոնների ընդհանուր հաշվառումն է կազմակերպությունում: Այն իրականացվում է թափոնների սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա:

8. Թափոնների գույքագրումն անցկացվում է առնվազն տարեկան մեկ անգամ` թափոնների քանակական և որակական ցուցանիշների որոշման նպատակով:

9. Կազմակերպության ղեկավարը սահմանում է թափոնների սկզբնական հաշվառման և թափոնների միասնական հաշվառման իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձանց ցանկը:

 

II. ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

10. Թափոնների գոյացումն արտացոլվում է թափոնների սկզբնական հաշվառման գրքում:

11. Թափոնների միասնական հաշվառումը կազմակերպությունում արտացոլվում է թափոնների ընդհանուր հաշվառման գրքում:

12. Թափոնների ընդհանուր հաշվառման գիրքը վարվում է թափոնների սկզբնական հաշվառման գրքի տվյալների հիման վրա, լրացվում է յուրաքանչյուր ամիս և մինչև գրառումներ կատարելն այն համարակալվում է` վերջում նշելով էջերի թիվը, կարվում, կնքվում ու ստորագրվում է ղեկավարի կողմից և պահվում 5 տարի ժամկետով:

Թափոնների սկզբնական հաշվառման գիրքն ու թափոնների ընդհանուր հաշվառման գիրքը պետք է պարունակեն հետևյալ տեղեկատվությունը`

ա) թափոնների գոյացման նորմատիվը,

բ) թափոնների անվանումներն ու ծածկագրերը,

գ) թափոնների վտանգավորության դասը,

դ) տեխնոլոգիական պրոցեսը կամ արտադրությունը, որտեղ գոյացել է թափոնների տվյալ տեսակը,

ե) գոյացած թափոնների քանակը,

զ) այլ կազմակերպություններից ստացված թափոնների քանակը,

է) այլ կազմակերպություններին փոխանցված թափոնների քանակը,

ը) օգտագործված թափոնների քանակը,

թ) վնասազերծված, ոչնչացված թափոնների քանակը,

ժ) թափոնակուտակիչներ տեղափոխված թափոնների քանակը,

ժա) տարեսկզբին առկա թափոնների քանակը կազմակերպությունում,

ժբ) տարեվերջին առկա թափոնների քանակը կազմակերպությունում,

ժգ) թափոնների ֆիզիկաքիմիական բնութագրերը (ագրեգատային վիճակը (հեղուկ, պինդ), հիմնական բաղադրիչների պարունակությունը):

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան