ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 30 դեկտեմբերի 2021թ. |
N 1514-Ն |
ք. Ստեփանակերտ
ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԵՐԸ,
ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նույնականացման քարտերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 19-րդ և 6-րդ հոդվածի 2-րդ մասերը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) նույնականացման քարտի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ժամանակավոր վկայականի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) ժամանակավոր վկայականի տրամադրման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության
կառավարության 2021 թվականի
դեկտեմբերի 30-ի N 1514-Ն որոշման |
Ձ Ե Վ
ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ

|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության
կառավարության 2021 թվականի
դեկտեմբերի 30-ի N 1514-Ն որոշման |
__________________________________________________________________
(Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային ծառայություն)
_____ _______________________20 թ.
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԿԱՅԱԿԱՆ N-----
|
(լուսանկար)
|
Քաղ. ________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը) |
|
_____________________________________________________
(ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, վայրը) |
|
_____________________________________________________
(հանրային ծառայությունների համարանիշը) |
|
տրվել է նույնականացման քարտի փոխանակման (կորստի,
վավերականության ժամկետը լրանալու) կապակցությամբ
կամ ազատազրկման դատապարտված անձի դիմումի
հիման վրա (ընդգծել) |
| ______ ________________________20 թ-ին: |
|
Վկայականն ուժի մեջ է մինչև ____ _____________20 թ. |
|
| Անձնագրային ծառայության պետ |
_____________
(անունը, ազգանունը) |
_____________
(ստորագրությունը) |
|
Կ. Տ. |
|
| |
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 3
Արցախի Հանրապետության
կառավարության 2021 թվականի
դեկտեմբերի 30-ի N 1514-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են կորցրած, վավերականության ժամկետը լրացած նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելիս քաղաքացու ցանկությամբ, ինչպես նաև ազատազրկման դատապարտված անձի դիմումի հիման վրա ժամանակավոր վկայականի տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Նույնականացման քարտի կորստյան, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելու դեպքերում, մինչև նոր նույնականացման քարտի տրամադրումը, Արցախի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացուն իր ցանկությամբ` Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայությունների կողմից տրվում է ժամանակավոր վկայական:
3. Ժամանակավոր վկայական կարող է տրվել նաև ազատազրկման դատապարտված քաղաքացուն քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով, իսկ կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալին` ընդհանուր հիմունքներով:
4. Նույնականացման քարտի կորստյան, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելու դեպքերում ժամանակավոր վկայական ստանալու համար քաղաքացին անձամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում` խնամակալի կամ ներկայացուցչի միջոցով, Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն է ներկայացնում դիմում և 35x45մմ չափսի երկու գունավոր լուսանկար: Խնամակալի կամ ներկայացուցչի միջոցով ժամանակավոր վկայական ստանալու համար դիմումին կցվում են խնամակալի կամ ներկայացուցչի անձնագրի և խնամակալի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթղթի պատճենները։ Կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալները ժամանակավոր վկայական ստանալու համար ներկայացնում են նաև քրեակատարողական հիմնարկի կողմից տրված կարճաժամկետ մեկնման թույլտվության վկայականը և դրա պատճենը: Վկայականի բնօրինակը պատճենի հետ համեմատելուց հետո վերադարձվում է քաղաքացուն: Դիմումն ընդունող Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայության ծառայողը դիմումի դարձերեսին ստորագրում է և նշում իր պաշտոնը, անունը և ազգանունը, ինչպես նաև փաստաթղթի ընդունման ամսաթիվը։
5. Ազատազրկման դատապարտված քաղաքացուն ժամանակավոր վկայական տրամադրելու համար քրեակատարողական հիմնարկի վարչակազմը սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դիմումը և լուսանկարները 1-օրյա ժամկետում ներկայացնում է Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն:
6. Ժամանակավոր վկայականը քաղաքացուն տրամադրվում է սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելուց հետո` անմիջապես:
7. Ժամանակավոր վկայականը տրամադրվում է 15 աշխատանքային օր վավերականության ժամկետով:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |