Համարը 
N 201-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.12.30/37(457)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
30.12.2021
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.12.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

2021 թվականի դեկտեմբերի 30-ի

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ

ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 201-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել հարկադիր կատարումն ապահովող ծառայության առաջատար խմբի պաշտոններին հավասարեցված այլ պաշտոնների անվանացանկը՝ համաձայն հավելվածի։ 

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2013 թվականի հունվարի 17-ի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության առաջատար խմբի պաշտոններին հավասարեցված այլ պաշտոնների անվանացանկը սահմանելու մասին» N 11-Ն հրամանը։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

   

ԺԻՐԱՅՐ ՄԻՐԶՈՅԱՆ

      

2021 թվականի դեկտեմբերի 30

ք. Ստեփանակերտ

   

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

արդարադատության նախարարի

2021 թվականի դեկտեմբերի 30-ի

N 201-Ն հրամանի

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ

ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

Պաշտոնի

Խումբը

Հարկադիր կատարումն ապահովող

ծառայության պաշտոնը

Առաջատար խմբին

հավասարեցված պաշտոնը

Առաջատար

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ավագ հարկադիր կատարող

Արցախի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի օգնական