ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել թափոնների պետական կադաստրի վարման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2007թ. ապրիլի «27»-ի
թիվ 162 որոշման |
Կ Ա Ր Գ
ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում են թափոնների պետական կադաստրի վարման հետ կապված հարաբերությունները:
2. Թափոնների պետական կադաստրն ստեղծվում և վարվում է թափոնների գործածության ոլորտում ներգրավված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 26-ի «Թափոնների անձնագրավորման կարգը սահմանելու մասին» թիվ 219, հուլիսի 31-ի «Թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրի վարման կարգը սահմանելու մասին» թիվ 388 և 2007 թվականի հունվարի 30-ի «Թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարման կարգը սահմանելու մասին» թիվ 17 որոշումներով հաստատված կարգերով ներկայացված տեղեկատվության հիման վրա, որը ներառում է թափոնների ծագման, քանակի, կազմի, հատկությունների, դրանց վտանգավորության դասի, թափոնների տեղադրման օբյեկտների, դրանց օգտագործման և վնասազերծման տեխնոլոգիաների վերաբերյալ տվյալները:
3. Սույն կարգի 2-րդ կետի համաձայն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն ներկայացված տվյալները ներառվում են թափոնների պետական կադաստրում, որը ենթակա է պարբերաբար լրացման՝ նոր տվյալներով:
4. Թափոնների պետական կադաստրի վարումն իրականացվում է թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածության ոլորտի պետական կարգավորումն ապահովելու նպատակով և հիմք է հանդիսանում բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման պետական հսկողության իրականացման, թափոնների կառավարման համակարգի կատարելագործմանն ուղղված նորմատիվաիրավական ակտերի մշակման, ինչպես նաև թափոններ առաջացնողների կողմից դրանց վերամշակման առկա լավագույն տեխնոլոգիաների կիրառման համար՝ թափոնների գոյացման ծավալների կրճատման և դրանց վտանգավորության նվազեցման ու թափոններից օգտակար բաղադրիչների կորզման նպատակով:
5. Թափոնների պետական կադաստրի տվյալները տրամադրվում են շահագրգիռ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ ըստ պաշտոնական հարցման:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |