Համարը 
N 163
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.05.25/14(55)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.04.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.04.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.06.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» ապրիլի 2007թ.

N 163

ք.Ստեփանակերտ

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Սահմանել թափոնների պետական հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2007թ. ապրիլի «27»-ի

թիվ 163 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են թափոնների պետական հաշվառման հետ կապված հարաբերությունները:

2. Թափոնների պետական հաշվառման հիմնական նպատակը թափոնների գոյացման ծավալների վերաբերյալ տեղեկատվական բանկի ստեղծումն է, որն անհրաժեշտ է թափոնների պետական կադաստրի ստեղծման և վարման համար:

3. Պետական հաշվառման ենթակա են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում առաջացող արտադրության և սպառման թափոնների ծավալները:

4. Թափոնների պետական հաշվառումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ սույն կարգի համաձայն:

5. Թափոնների պետական հաշվառումն իրականացվում է վտանգավոր թափոններ առաջացնող և թափոնների (արտադրության և սպառման) տեղադրում իրականացնող իրավաբանական անձանց (ներառյալ՝ օտարերկրյա և անհատ ձեռնարկատերերի) կողմից ներկայացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված՝ «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» N 1 ձևի-թափոն տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունների (այսուհետ՝ վարչական վիճակագրական հաշվետվություններ) տվյալների հիման վրա:

6. Վարչական վիճակագրական հաշվետվությունները կազմվում են դրանց հաստատված ձևին և լրացման հրահանգին համապատասխան և ներկայացվում լիազոր մարմին:

7. Վարչական վիճակագրական հաշվետվությունները ներկայացվում են մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ