Համարը 
N 173
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.05.25/14(55)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.04.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.04.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.06.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» ապրիլի 2007թ.

N 173

ք.Ստեփանակերտ

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման լիցենզիայի ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման լիցենզիա ստացած իրավաբանական և ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվության ձևը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

2007թ. ապրիլի «27»-ի

թիվ 173 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են անասնաբուժասանիտարական փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) իրականացման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

2. Փորձաքննության իրականացումը լիցենզավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից (այսուհետ` լիցենզավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան:

3. Փորձաքննության իրականացման լիցենզիան (այսուհետ` լիցենզիա) տրվում է բարդ ընթացակարգով, անժամկետ:

4. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիան գործում է միայն լիցենզիայում նշված վայրում:

5. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

 

II. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6. Փորձաքննության իրականացման լիցենզավորման պահանջներն ու պայմաններն են`

ա) փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ անասնաբուժական միջոցների առկայությունը, որոնց ցանկը հաստատում է լիցենզավորող մարմինը,

բ) հայտատուի կողմից ներկայացված մասնագիտական որակավորումը` բարձրագույն անասնաբուժական կրթություն, կամ անասնաբուժասանիտարական փորձաքննության որակավորում կամ առնվազն 3 տարվա մասնագիտական` անասնաբույժի, կամ անասնաբուժասանիտարական փորձագետի, կամ անասնաբույժ շիճուկաբանի, կամ անասնաբույժ մանրէաբանի, կամ անասնաբույժ վիրուսաբանի, կամ անասնաբույժ ախտորոշաբանի, կամ անասնաբույժ ախտաբանաանատոմի, կամ անասնաբույժ մակաբուծաբանի, կամ անասնաբույժ վիրաբույժի, կամ անասնաբույժ հյուսվածքաբանի, կամ անասնաբույժ թունաբանի աշխատանքային փորձը, որը հավաստվում է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով,

գ) իրավաբանական անձի համար` սույն կարգին համապատասխան անասնաբուժական կամ անասնաբուժասանիտարական փորձաքննության մասնագիտական որակավորում ունեցող առնվազն մեկ աշխատողի առկայությունը:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

7. Լիցենզիա ստանալու համար ֆիզիկական անձը (անհատ ձեռնարկատերը) և իրավաբանական անձը լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) հայտ` համաձայն ձևի, նշելով`

իրավաբանական անձի դեպքում` անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) դեպքում` անունը, հայրանունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ) անհատ ձեռնարկատերը` անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը, իրավաբանական անձը` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենը,

գ) ֆիզիկական անձը` անձնագրի պատճենը, սոցիալական քարտի պատճենը, իսկ իրավաբանական անձը և անհատ ձեռնարկատերը` հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,

դ) լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու վայրի սեփականության կամ այլ իրավունքով օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

ե) անհատ ձեռնարկատիրոջ, եթե անձամբ չի իրականացնելու փորձաքննությունը, և իրավաբանական անձի դեպքում` փորձաքննություն իրականացնող անձանց հետ կնքված քաղաքացիաիրավական կամ աշխատանքային պայմանագրերի պատճենները,

զ) «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան` պետական տուրքի վճարման անդորրագիրը,

է) բարձրագույն անասնաբուժական կրթության կամ անասնաբուժասանիտարական փորձաքննության որակավորման մասին դիպլոմի պատճենը և առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժը հավաստող փաստաթուղթը:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

8. Լիցենզիա տալու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով լիազոր մարմինն ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` լիցենզավորող հանձնաժողով), որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:

9. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

10. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և օրենքով սահմանված կարգով:

11. Լիցենզավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով:

 

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

12. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Ձև

ԼՂՀ գյուղատնտեսության

նախարարության լիցենզավորող

հանձնաժողովի նախագահ

---------------------------------- -ին

                       (անունը, ազգանունը)

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայտատուի անունը, ազգանունը (անվանումը) և կազմակերպական-իրավական ձևը

________________________________________________________________________________

 

Բնակության վայրը (գտնվելու վայրը), հեռախոսահամարները  ____________________________

________________________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը _______________________________________________

 

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որին հավակնում է հայտատուն __________

________________________________________________________________________________

 

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

ա) անձնագրի պատճենը,

բ) պետական գրանցման վկայականի պատճենը,

գ) կանոնադրության պատճենը,

դ) հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,

ե) սոցիալական քարտի պատճենը,

զ) պետական տուրքի վճարման անդորրագիրը,

է) համապատասխան գործունեություն իրականացնելու համար տարածքի նկատմամբ սեփականության

կամ այլ իրավունքով օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

ը) փորձաքննություն իրականացնող անձանց բարձրագույն անասնաբուժական կրթության կամ

անասնաբուժասանիտարական փորձաքննության որակավորման մասին դիպլոմի (վկայականի)

պատճենը _______________________________________________________________________

                                                                                        (ում կողմից է տրված, երբ, համարը)

 

թ) աշխատանքային գրքույկը ________________________________________________________

                                                                     (անունը, հայրանունը, ազգանունը, համարը)

 

ժ) փորձաքննություն իրականացնող անձանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները:

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`___________________________

_______________________________________________________________________________

                                                      (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

_____ _______________ 200__թ.

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

2007թ. ապրիլի «27»-ի

թիվ 173 որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ N 000000

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 

 

Տրված է ___ __________ 200__թ.

ք. Ստեփանակերտ

 

 

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ________________________________

 

_____________________________________________________________________________________

 

Լիցենզավորված անձը ______________________________________________________

                                                                     (իրավաբանական անձի լրիվ անվանումը)

                                        ______________________________________________________

                                                                      (ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

                                        ______________________________________________________

                                                                     (իրավաբանական անձի գտնվելու վայրը)

                                        ______________________________________________________

                                                                      (ֆիզիկական անձի բնակության վայրը)

 

Գործունեության իրականացման վայրը _________________________________________

 

__________________________________________________________________________

 

 

Լիցենզիայի գործողության ժամկետը`       անժամկետ:

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

գյուղատնտեսության նախարար

______________

_________________

   (ստորագրությունը)

       (անունը, ազգանունը)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան