Համարը 
N 263
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.07.07/17(58)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.06.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.06.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.07.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՈՒ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԵՐԵՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱԿՆՇՄԱՆ ՁԵՎԵՐԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» հունիսի 2007թ.

N 263

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՈՒ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԵՐԵՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱԿՆՇՄԱՆ ՁԵՎԵՐԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի կիրարկումն ապահովելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:

 

 

                   ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2007թ. հունիսի 26-ի

թիվ 263 որոշման

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՈՒ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԵՐԵՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱԿՆՇՄԱՆ ՁԵՎԵՐԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն պահանջներով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջները:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Սույն պահանջներում կիրառված են հետևյալ հասկացությունները`

սպառողական տարա`  տարա, որը հանձնվում է սպառողին` սննդամթերքի հետ միասին.

մականշվածք`  սննդամթերքի սպառողական տարայի (փաթեթվածքի), պիտակի, լրացուցիչ պիտակի, մանեկապիտակի, թերթ-ներդրակի վրա նշված տեքստ, պայմանական նշաններ և պատկերներ.

խմբային տարա`  տարա, որը նախատեսված է որոշակի քանակությամբ արտադրանքի միավորի համար.

անհատական տարա` տարա, որը նախատեսված է մեկ միավոր արտադրանքի համար.

պիտակ` տրված ձևով, չափերով և նյութերից պատրաստված արտադրատեսակ` նախատեսված մականշվածքը նշելու համար, որն ամրացված կամ կցված է փաթեթվածքին կամ արտադրանքին կամ ներդրված է փաթեթավորման միավորում.

մանեկապիտակ` ոչ մեծ չափերի, տարբեր ձևերի շշերի բկամասում սոսնձված պիտակ.

թերթ-ներդրակ` սպառողական տարայում դրվող պիտակ, որի վրա նշված է տեղեկատվություն սպառողի համար:

 

III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվություն սպառողներին պետք է ներկայացվի անմիջապես սննդամթերքի սպառողական տարայի, պիտակի, լրացուցիչ պիտակի, մանեկապիտակի կամ թերթ-ներդրակի վրա` սննդամթերքի առանձին տեսակների համար` արտադրողի, մատակարարի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից ընդունված մակնշման եղանակով:

Սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվության համապատասխանությունը սննդամթերքի ու սննդային հավելումների մականշվածքի բնագրին պետք է ապահովի դրանք արտադրողը, մատակարարը կամ նրա լիազորած ներկայացուցիչը:

4. Սննդամթերքի վերաբերյալ հայերեն հիմնական տեղեկատվությունը պետք է ներառի`

ա) սննդամթերքի անվանումը, որը մակնշում են տարբերիչ տառատեսակով` ցանկացած ֆոնի վրա:

Սննդամթերքի տարբերակիչ հատկությունների և հատուկ մշակումների (օրինակ, «խտացրած», «չորացրած», «աղացած», «ապխտած», «պաստերացված», «գենետիկորեն ձևափոխված» և այլն) մասին տեղեկատվությունը պետք է տրվի հայերեն անվանմամբ:

Մանկական սննդամթերքի հայերեն մականշվածքում անվանման հետ միասին պետք է ներառված լինի տեղեկատվություն դրա մանկական սնունդ լինելու մասին.

բ) տվյալներ արտադրողի մասին, ֆիրմային անվանումը և գտնվելու կամ բնակության վայրը.

գ) սննդամթերքի հիմնական բաղադրիչների ցանկը:

Սննդամթերքի հիմնական բաղադրիչների հայերեն ցանկը տրվում է այն սննդամթերքների համար, որոնց վերաբերյալ սույն պահանջների V բաժնի 1-ին և 2-րդ աղյուսակների «Այլ հիմնական տեղեկատվություն» սյունակում նախատեսված է բաղադրության մասին նշման անհրաժեշտությունը: Նշված ցանկը պետք է ունենա «Բաղադրությունը» վերնագիրը:

Սննդամթերքի բաղադրության վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը պետք է ներառի`

տեղեկատվություն սննդամթերքի պատրաստման ժամանակ օգտագործված հիմնական բաղադրիչների պարունակության մասին,

սննդային հավելումի անվանումը և սննդային հավելումի դասիչը (օրինակ, նատրիումի բենզոատ E 211), իսկ դասիչի բացակայության դեպքում` նկարագրությունը, որը բավարար է նման այլ հավելումներից այն տարբերելու համար,

տեղեկատվություն գենետիկորեն ձևափոխված բաղադրիչի մասին (եթե սննդամթերքում այդպիսիք կան).

դ) առանձնակի հանձնարարականներ դրանց օգտագործման վերաբերյալ (եթե այդպիսիք կան).

ե) արտադրության տարեթիվը, ամիսը, օրը` մինչև 3 ամիս պիտանիության ժամկետով, ամիսը, տարեթիվը` 3 ամսվանից ավելի պիտանիության ժամկետով.

զ) զտաքաշը կամ ծավալը.

է) սույն պահանջների V բաժնում նախատեսված` արտաքին տնտեսական գործունեության արտադրանքի անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագրերին համապատասխան` ըստ սննդամթերքի խմբերի տրված մակնշման վերաբերյալ այլ հիմնական տեղեկատվությունը:

5. Սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը պետք է ներառի`

ա) սննդային հավելումի անվանումը և սննդային հավելումի դասիչը, իսկ դասիչի բացակայության դեպքում` նկարագրությունը, որը բավարար է նման այլ հավելումներից այն տարբերելու համար.

բ) տվյալներ արտադրողի մասին (ֆիրմային անվանումը և գտնվելու կամ բնակության վայրը).

գ) զտաքաշը.

դ) պատրաստման եղանակը կամ օգտագործման վերաբերյալ ցուցումներ (առկայության դեպքում).

ե) նշանակությունը և օգտագործման պայմանները` կենսաբանորեն ակտիվ հավելումների համար.

զ) հակացուցումներ հիվանդությունների առանձին տեսակների դեպքում կենսաբանորեն ակտիվ հավելումների, սննդային հավելումների օգտագործման վերաբերյալ, որոնք նախատեսված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված գերատեսչական նորմատիվ իրավական ակտերով.

է) արտադրման և փաթեթավորման տարեթիվը, ամիսը, օրը.

ը) պահման պայմանները.

թ) պիտանիության ժամկետը:

 

IV. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՈՒ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԶԵՏԵՂՈՒՄԸ

 

6. Սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը զետեղվում է անմիջապես սպառողական տարայի յուրաքանչյուր միավորի վրա առանձին ձևավորված պիտակով կամ առանց դրա, կարդալու համար հարմար տեղում:

7. Այն փաթեթվածքի կամ տարայի վրա, որոնց ամենամեծ մակերեսը չի գերազանցում 10 քառ. սմ-ը, թույլատրվում է հայերեն տեղեկատվության տեքստը զետեղել խմբային տարայի յուրաքանչյուր միավորին կցվող թերթ-ներդրակի կամ սպառողական տարայի, ինչպես նաև հավաքածուներով վաճառվող սննդամթերքի խմբային սպառողական տարայի յուրաքանչյուր միավորի վրա, իսկ կշռածրարված մանկական սննդամթերքի վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը պետք է զետեղվի անհատական սպառողական տարայի յուրաքանչյուր միավորին կցվող թերթ-ներդրակի վրա:

 

V. ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Արտաքին տնտեսական գործունեության արտադրանքի անվանացանկի ծածկագրերին համապատասխան` ըստ սննդամթերքի ու սննդային հավելումների խմբերի մակնշման վերաբերյալ այլ հիմնական տեղեկատվությունը ներկայացված է 1-ին աղյուսակում, իսկ մանկական սննդամթերքինը` 2-րդ աղյուսակում:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Աղյուսակ 1

Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ դասակարգչի

Մթերքի անվանումը

Այլ հիմնական տեղեկատվությունը

1

2

3

0202

0202 10 000

0202 20

0202 30

Խոշոր եղջերավոր անասունների միս`սառեցրած

- մսեղիք և կիսամսեղիք

- ոսկրահան չարված այլ հատվածներ

- ոսկրահան արված

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

 

0203 21

0203 22

 

 

 

 

 

 

0203 29

0204 30 000

0204 41 000

0204 42

0204 43

0206 21 000

0206 22 000 

0206 41 000

Խոզի միս` սառեցրած

- մսեղիք և կիսամսեղիք

- ազդրեր և թիակներ (առջևի ազդրեր) և դրանց հատվածները, ոսկրահան չարված

- խոզի միս` այլ, բացի մսեղիքից և կիսամսեղիքից այլ

Գառան մսեղիք կամ կիսամսեղիք` սառեցրած

Ոչխարի միս սառեցրած` մսեղիք և կիսամսեղիք

Ոչխարի միս սառեցրած` ոսկրահան չարված Ոչխարի միս սառեցրած` ոսկրահան արված Խոշոր եղջերավոր անասունի լեզու սառեցրած Խոշոր եղջերավոր անասունի լյարդ սառեցրած Խոզի լյարդ սառեցրած

0207 12

- Ընտանի հավի միս` չմասնատված, սառեցրած

Մշակման եղանակը (փորոտիքը հանած, փորոտիքը կիսահանած կամ փորոտիքի և վզի լրակազմով)

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

0207 14

0207 25

 

- ընտանի հավի` մսեղիքի մասեր և սննդային ենթամթերք` սառեցրած

Պահման պայմանները Պիտանիության ժամկետը

- հնդկահավի միս` չմասնատված, սառեցրած

Մշակման եղանակը (փորոտիքը հանած, փորոտիքը կիսահանած կամ փորոտիքի և վզի լրակազմով)

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

0207 27

0207 33

0207 36

 

- հնդկահավի` մսեղիքի մասեր և սննդային ենթամթերք` սառեցրած

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

- բադի, սագի և խայտահավի միս` չմասնատված, սառեցրած

Մշակման եղանակը (փորոտիքը հանած, փորոտիքը կիսահանած կամ փորոտիքի և վզի լրակազմով)

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

- բադի, սագի և խայտահավի սառեցրած` մսեղիքի մասեր

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

0208 10 190 020840

0208 90

 

Ճագարի կամ նապաստակի միս և մսից սննդային ենթամթերք` սառեցրած

Կետի, դելֆինի և ծովային խոզի միս և մսից սննդային ենթամթերք` սառեցրած

Մսեղեն և մսից սննդային ենթամթերք` սառեցրած այլ

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

 

0209 00

Խոզի ճարպ` առանձնացրած անյուղ մսից, և ընտանի թռչունների ճարպ չհալեցրած կամ այլ եղանակով չառանձնացրած, սառեցրած, աղի, աղաջրի մեջ դրած, չորացրած կամ ապխտած

Օգտագործման համար նախապատրաստման եղանակը (օգտագործումից առաջ հատուկ մշակում պահանջելու դեպքում) Մշակման եղանակը` աղի, աղաջրի մեջ դրած, չորացրած կամ ապխտած Աղաջրի մեջ դրածի դեպքում` խոզի ճարպի զանգվածն առանց աղաջրի Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

0210

Միս և մսից սննդային ենթամթերք` աղի, աղաջրի մեջ դրած, չորացրած կամ ապխտած

Օգտագործման համար նախապատրաստման եղանակը (օգտագործումից առաջ հատուկ մշակում պահանջելու դեպքում) Մշակման եղանակը` աղի, աղաջրի մեջ դրած, չորացրած կամ ապխտած

Աղաջրի մեջ դրածի դեպքում` մսի և մսից սննդային ենթամթերքի զանգվածն առանց աղաջրի

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

  Սննդալյուր մսի կամ մսից սննդային ենթամթերքից

Օգտագործման համար նախապատրաստման եղանակը (օգտագործումից առաջ հատուկ մշակում պահանջելու դեպքում) Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

0303

Ձուկ սառեցրած, բացառությամբ ձկան սուկիից և 0304 ապրանքային դիրքի ձկների մսից

Մասնատման եղանակը (գլխատված կամ փորոտիքը հանած)

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

0304 21 000

0304 22 000

0304 29

0304 91 000

0304 92 000

0304 99

Ձկան սուկի` սառեցրած

Ձկնամիս` սառեցրած, այլ

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

 

0305

Ձկներ` չորացրած, աղի կամ աղաջրի մեջ դրած

Մշակման տեսակը (աղը դրած, աղաջրի մեջ դրած, ապխտած կամ չորացրած) Աղաջրի մեջ դրածի դեպքում` ձկան զանգվածն առանց աղաջրի

Պահման պայմանները

Պիտանիության Ժամկետը

Ձկներ տաք կամ սառը ձևով ապխտած
Ձկնալյուր` խոշոր և մանր աղացվածքի և հատիկներ` պիտանի սննդի մեջ օգտագործելու համար

Պատրաստման եղանակը

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

0306 11

0306 12

0306 13

0306 14

 

 

 

 

0306 19

0306 29

 

Խեցեմորթներ, մասնատված կամ չմասնատված, շոգեխաշած կամ եռացող ջրի մեջ խաշած-սառեցրած

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

 

- չորացրած, աղի կամ աղաջրի մեջ դրած

Աղաջրի մեջ դրածի դեպքում խեցեմորթների զանգվածն առանց

աղաջրի

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

Խեցգետիններ այլ, ներառյալ ալյուր` խոշոր և մանր աղացվածքի և հատիկներ խեցեմորթներից` պիտանի սննդի մեջ օգտագործելու համար

Պատրաստման եղանակը

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

0307

Կակղամորթներ, մասնատված

կամ չմասնատված-սառեցրած

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

- չորացրած, աղի կամ աղաջրի մեջ դրած

Աղաջրի մեջ դրածի դեպքում կակղամորթների զանգվածն առանց աղաջրի

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

 

Ջրային այլ անողնաշարավորներ խեցեմորթներից և կակղամորթներից տարբեր - սառեցրած

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

- չորացրած, աղի կամ աղաջրի մեջ դրած

Աղաջրի մեջ դրածի դեպքում խեցեմորթներից և կակղամորթներից ջրային այլ անողնաշարավորների զանգվածն առանց աղաջրի

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

Ալյուր` մանր և խոշոր աղացվածքի և հատիկներ ջրային այլ անողնաշարավորներից` պիտանի սննդի մեջ օգտագործելու համար

Պատրաստման եղանակը

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

0401

Կաթ և կաթնասեր, չխտացրած և շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր չավելացրած

Յուղի (կաթնայուղի) զանգվածային մասը,

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

0402, բացառությամբ` 0402 29 110

 

Կաթ և կաթնասեր (այդ թվում` կաթի փոշի), խտացրած շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած

Յուղի (կաթնայուղի) զանգվածային մասը Շաքարի զանգվածային մասը Պատրաստման եղանակը

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

0403

Թան, կտրված կաթ և կաթնասեր, յոգուրտ, մածուն, կեֆիր և խմորման ենթարկված կամ թթվեցրած կաթ ու կաթնասեր, խտացրած կամ չխտացրած, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած, համաբուրավետիչ հավելումներով կամ առանց դրանց, մրգեր, ընկույզներ կամ կակաո ավելացրած կամ չավելացրած

Կաթնայուղի (յուղի) զանգվածային մասը

Բաղադրությունը

Սննդային հավելումները, բուրավետիչները, կենսաբանորեն ակտիվ հավելանյութերը` պատրաստած կաթից, կաթնային բաղադրամասերից կամ բարդ բաղադրությամբ հումքից` պատրաստի մթերքի մեջ (առկայության դեպքում)

   

Բիֆիդոբակտերիաների (առկայության դեպքում), պրոբիոտիկ կուլտուրաների (առկայության դեպքում), խմորիչների (առկայության դեպքում), կաթնաթթվային բակտերիաների (առկայության դեպքում) պարունակությունը

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

0404 10

Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ, խտացրած կամ չխտացրած, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած

Կաթնայուղի զանգվածային մասը Բաղադրությունը` շաքարի և սպիտակուցների զանգվածային մասերը (առկայության դեպքում)

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

0404 90

Մթերքներ կաթի բնական բաղադրիչներից, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած, այլ տեղում չնշված

Կաթնայուղի զանգվածային մասը Բաղադրությունը

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

0405

Կարագ և կաթից պատրաստված այլ ճարպեր և յուղեր, կաթնային մածուկներ

Կաթնայուղի զանգվածային մասը Բաղադրությունը` մեկից ավելի բաղադրամասերի առկայության դեպքում Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

0406

Պանիրներ և կաթնաշոռ

Յուղի զանգվածային մասը Օգտագործված բակտերիական պատրաստուկի կամ խտանյութի անվանումը և կաթ մակարդող պատրաստուկի անվանումը

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

0407 00

Թռչնի ձու, կճեպով, թարմ, պահածոյացված կամ եփած

Կատեգորիան Տեսակավորման թվականը

Սպառողական տարայում ձվերի քանակը

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

0408 11

0408 91

 

Թռչնի ձվի դեղնուց, չորացրած

Թռչնի ձու առանց կճեպի, չորացրած

Պահման պայմանները Բաղադրությունը` մեկից ավելի բաղադրամասերի առկայության դեպքում

Պատրաստման եղանակը Պիտանիության ժամկետը

0409 00 000

Բնական մեղր

Ծագման վայրը

Իսկությունը (բնական)

Հավաքման տարին

0710

0712

0713

0714

 

Բանջարեղեն (հում կամ ջրում եփած կամ շոգեխաշած)` սառեցրած

Բանջարեղեն չորացրած, ամբողջական, կտրտած կտորներով, բլիթներով, մանրացրած կամ փոշու ձևով, բայց հետագա մշակման չենթարկած

Լոբազգի բանջարեղեն` չորացրած, կեղևած, սերմնակճեպը հանած կամ չհանած, կոտրած կամ չկոտրած

Մանիոկա, մարանտա վեստինդիան, սալեպ, գետնախնձոր (տոպինամբուր)

Ցուցումներ մթերքի մշակման հատուկ եղանակների վերաբերյալ (առկայության դեպքում)

Պիտանիության ժամկետը

 

  քաղցր կարտոֆիլ (բատատ) և համանման այլ. արմատապտուղներ ու պալարապտուղներ օսլայի կամ ինուլինի բարձր բաղադրությամբ` սառեցրած կամ չորացրած, ամբողջական կամ կտրատած կամ հատիկների տեսքով, սագոյան արմավենու միջուկ

Պահման պայմանները (առկայության դեպքում)

Պիտանիության ժամկետը

 

0801

0802

 

Ընկույզներ կոկոսյան, բրազիլական և կեշյու` թարմ կամ չորացրած, կճեպը մաքրած կամ չմաքրած, կեղևով կամ առանց կեղևի

Այլ ընկույզներ` թարմ կամ չորացրած, կճեպը մաքրած կամ չմաքրած, կեղևով կամ առանց կեղևի

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը` չորացրած ընկույզների համար

 

0803 00 900

0804 20 900

0805 10 800

0806 20

0813

 

Բանաններ, ներառյալ պլանտայններ` չորացրած Թուզ` չորացրած Նարինջ` չորացրած Խաղող` չորացրած

Պտուղներ չորացրած` բացառությամբ 0801-0806 ապրանքային դիրքի պտուղներից, տվյալ խմբի ընկույզների կամ չորացրած պտուղների խառնուրդներ

Ցուցումներ մթերքի մշակման հատուկ եղանակների վերաբերյալ (առկայության դեպքում)

Պահման պայմանները (առկայության դեպքում)

Պիտանիության ժամկետը

0901

Սուրճ` բոված կամ չբոված, կոֆեինով կամ առանց կոֆեինի, սուրճի թեփ և սուրճի հատիկների պատյան, սուրճի փոխարինիչներ ցանկացած համամասնությամբ սուրճի պարունակությամբ

Կարգը (առկայության դեպքում) Պատրաստման եղանակը (առկայության դեպքում)

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը (բացի կանաչ սուրճից)

0902

0903 00 000

 

Թեյ` համային և բուրավետացնող հավելումներով կամ առանց դրանց

Մատե կամ պարագվայական թեյ

Կարգը (առկայության դեպքում)

Բույրի անվանումը, եթե թեյի պատրաստման ժամանակ օգտագործված են բուրավետիչներ

   

Պատրաստման եղանակը կամ օգտագործման վերաբերյալ ցուցումներ (առկայության դեպքում)

 Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

0904

 

 

 

 

0905 00 000

0906

0908

0910

Պիպեր (Piper) ցեղի պղպեղ. Կապսիկում (Capsicum) ցեղի կամ Պիմենտա (Pimenta) ցեղի պտուղ` չորացրած, մանրատած կամ աղացած.

Վանիլ

Դարչին և դարչնածառի ծաղիկներ Մշկընկույզ, մացիս և հիլ

Կոնապղպեղ, զաֆրան, տուրմերիկ (քրքում), ծոթրին (ուրց), դափնետերև, կարրի և այլ համեմունք

Կարգը (առկայության դեպքում) Օգտագործման վերաբերյալ ցուցումները` բուրավետիչների համար (առկայության դեպքում)

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

 

1006 Բրինձ

Կարգը (առկայության դեպքում) Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

1101 00

1102

1103

Ալյուր ցորենի կամ ցորենա-աշորայի Հացահատիկային այլ բույսերի ալյուր, բացառությամբ ցորենի կամ ցորենա-աշորայի ալյուրից

Ձավար, խոշոր աղացվածքի ալյուր և հացահատիկներ

Կարգը կամ համարը (առկայության դեպքում) «ՎԻՏԱՄԻՆԱՑՎԱԾ» բառը (խոշոր տառատեսակով) հացաթխման ցորենի բարձր և առաջին տեսակների վիտամինացված ալյուրի համար Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

1104

Հացահատիկ` այլ միջոցներով մշակած (օրինակ` կեղևահանած, տափակացրած, փաթիլացրած, ծեծած, մանրաձավարի տեսքով կամ մանրատած), բացառությամբ 1006 ապրանքային դիրքում նշված բրնձից. հացահատիկային բույսերի սաղմեր` ամբողջական, տափակացրած, փաթիլների տեսքով կամ աղացած

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը (եգիպտացորենի, ցորենի, բրնձի և վարսակաձավարի փաթիլների համար)

1105

Ալյուր մանր և խոշոր աղացվածքի, փոշի, փաթիլներ, հատիկավորված կարտոֆիլից

Ցուցումներ օգտագործման վերաբերյալ (առկայության դեպքում)

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

1106

1107

Ալյուր մանր և խոշոր աղացվածքի և փոշի 0713 ապրանքային դիրքի լոբազգի չորացրած բանջարեղենից, 0714 ապրանքային դիրքի սագոյան արմավենու միջուկից, արմատապտուղներից կամ պալարապտուղներից կամ 08 խմբում դասակարգված մթերքներից

Ածիկ` բոված կամ չբոված

Կարգը (առկայության դեպքում) Ցուցումներ օգտագործման վերաբերյալ (առկայության դեպքում)

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

 

1108 Օսլա, ինուլին

Կարգը (առկայության դեպքում) Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

1109 00 000 Ցորենի սնձան (սոսնձանյութ), չոր կամ հում

Կարգը (առկայության դեպքում) Ցուցումներ օգտագործման վերաբերյալ, Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

1202

Գետնանուշ` չբոված կամ որևէ այլ եղանակով չպատրաստած, կեղևահանած կամ կեղևով, մանրատած կամ չմանրատած

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

1206 00 Արևածաղկի սերմ, մանրատած կամ չմանրատած

Կարգը (առկայության դեպքում)

Բերքի տարին

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

1501 00

Խոզաճարպ (ներառյալ հալած խոզաճարպը) և ընտանի թռչնի ճարպ, բացառությամբ 0209 կամ 1503 ապրանքային դիրքերում նշված ճարպերից Պիտանիության ժամկետը

 

1502 00

Խոշոր եղջերավոր անասունների, ոչխարների և այծերի ճարպ, բացառությամբ 1503 ապրանքային դիրքում նշված ճարպերից

1504

1506 00 000

Ճարպեր, յուղեր` չզտած կամ զտած և դրանց զտամասեր` ձկան կամ ծովային կաթնասունների` առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը

Կենդանական այլ ճարպեր ու յուղեր` չզտած կամ զտած և դրանց զտամասեր` առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը

Բաղադրությունը (առկայության դեպքում)

Պիտանիության ժամկետը

1507, բացառությամբ` 1507 10 100

1507 90 100

Սոյայի յուղ` չզտած կամ զտած և դրա զտամասերը` առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը, բացառությամբ տեխնիկական և կամ արդյունաբերական օգտագործման

Կարգը (առկայության դեպքում) Պիտանիության ժամկետը

1508, բացառությամբ` 1508 10 100

1508 90 100

Գետնանուշի յուղ` չզտած կամ զտած և դրա զտամասերը առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը, բացառությամբ տեխնիկական և կամ արդյունաբերական օգտագործման
1509

Ձիթապտղի յուղ` չզտած կամ զտած և դրա զտամասերը` առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը
1510 00

Այլ յուղեր` չզտած կամ զտած և դրանց զտամասերը, որոնք ստացվում են միայն ձիթապտուղներից կամ զեյթունից` առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը, ներառյալ այդ յուղերի և զտամասերի խառնուրդները 1509 ապրանքային դիրքում դասակարգված յուղերի կամ դրանց զտամասերի հետ

Բաղադրությունը (առկայության դեպքում)

Կարգը (առկայության դեպքում) Պիտանիության ժամկետը

1512, բացառությամբ` 1512 11 100

1512 19 100

1512 21 100

1512 29 100

Արևածաղկի, քրքումի կամ բամբակի յուղ` չզտած կամ զտած և դրանց զտամասերը` առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը` բացառությամբ տեխնիկական և կամ արդյունաբերական օգտագործման

Կարգը (առկայության դեպքում) Պիտանիության ժամկետը

1513, բացառությամբ` 1513 11 100

1513 19 300

1513 21 100

1513 29 300

Հնդկընկույզի (միջուկի), արմավամիջուկի կամ բաբասուի յուղ` չզտած կամ զտած և դրանց զտամասերը` առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը, բացառությամբ տեխնիկական և կամ արդյունաբերական օգտագործման

1514, բացառությամբ` 1514 11 100

1514 19 100

1514 91 100

1514 99 100

Հլածուկի, բարբարուկի կամ մանանեխի յուղ` չզտած կամ զտած և դրանց զտամասերը` առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը, բացառությամբ տեխնիկական և կամ արդյունաբերական օգտագործման

1515, բացառությամբ` 1515 19 100

1515 21 100

1515 29 100

1515 30 100

1515 50 110

1515 50 910

1515 90 210

1515 90 310

1515 90 400

1515 90 600

 

 

Այլ չցնդող բուսական ճարպեր և յուղեր (ներառյալ ժոժոբայի յուղը)` չզտած կամ զտած և դրանց զտամասերը` առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը, բացառությամբ տեխնիկական և կամ արդյունաբերական օգտագործման

Կարգը (առկայության դեպքում) Պիտանիության ժամկետը

1516, բացառությամբ` 1516 20 950

Կենդանական կամ բուսական ճարպեր և յուղեր` չզտած կամ զտած և դրանց զտամասերը` լրիվ կամ մասնակի ջրածնավորած (հիդրոգենացրած), ընդեթերացրած, վերաեթերացրած կամ էլաիդինացրած, չզտած կամ զտած, սակայն հետագա մշակման չենթարկված, բացառությամբ տեխնիկական և կամ արդյունաբերական օգտագործման

Յուղի զանգվածային մասը Բաղադրությունը (առկայության դեպքում)

Պիտանիության ժամկետը

1517

Մարգարին, սննդի մեջ օգտագործելու համար պիտանի խառնուրդներ կամ պատրաստի մթերքներ` կենդանական կամ բուսական ճարպերից կամ յուղերից կամ տվյալ խմբի ճարպերի կամ յուղերի զտանյութերից, բացառությամբ 1516 ապրանքային դիրքում նշված սննդի ճարպերից կամ յուղերից կամ դրանց զտանյութերից

Կարգը (առկայության դեպքում) Յուղի զանգվածային մասը, այդ թվում` կաթնայուղի զանգվածային մասը յուղային ֆազի բաղադրության մեջ դրա 10%-ից ոչ պակաս առկայության դեպքում

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

1601 00

Երշիկներ և մսից, մսային ենթամթերքից կամ արյունից պատրաստած համանման մթերքներ, դրանց հիմքով պատրաստած պատրաստի սննդամթերքներ

Բաղադրությունը (առկայության դեպքում) «Փաթեթավորված է վակուումով» (փաթեթվածքում վակուումի առկայության դեպքում) բառերը

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

1602, բացառությամբ` 1502 10 001

Մսից, մսային ենթամթերքից կամ արյունից պատրաստած այլ պատրաստի կամ պահածոյացրած սննդամթերքներ

Օգտագործման համար նախապատրաստման եղանակը (օգտագործումից առաջ հատուկ մշակում պահանջող պահածոների համար)

Բաղադրությունը (առկայության դեպքում)

Պահման պայմանները Պիտանիության ժամկետը

1603 00

Թանձրահյութեր և հյութեր մսից, ձկից կամ խեցեմորթներից, կակղամորթներից կամ ջրային այլ անողնաշարավորներից

Կարգը (առկայության դեպքում) Բաղադրությունը (առկայության դեպքում)

Օգտագործման եղանակը (առկայության դեպքում)

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

1604

Պատրաստի կամ պահածոյացրած ձուկ, թառափազգիների ձկնկիթ և խավիարի փոխարինիչներ` պատրաստած ձկների ձկնկիթներից

Կարգը (առկայության դեպքում) Բաղադրությունը Օգտագործման եղանակը (առկայության դեպքում) Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

1605

Պատրաստի կամ պահածոյացրած խեցեմորթներ, կակղամորթներ և ջրային այլ անողնաշարավորներ

1701 91 000

1701 99

1702

- Շաքար, եղեգնի կամ ճակնդեղի այլ` պինդ վիճակում բուրահաղորդող կամ ներկող հավելուներով

- Շաքար, եղեգնի կամ ճակնդեղի` պինդ վիճակում այլ

 Շաքարի այլ տեսակներ, ներառյալ` քիմիապես մաքուր կաթնաշաքարը, ածիկաշաքարը, խաղողաշաքարը և պտղաշաքարը, պինդ վիճակում. շաքարի թանձրահյութ` առանց անուշահոտ և ներկող հավելումների. արհեստական մեղր` բնական մեղրի հետ խառնած կամ չխառնած, շաքարավենի զովացուցիչ

Պահման պայմանները

1703 Կերակրամաթ` ստացված շաքարի լուծազատումից կամ զտումից
1704

Շաքարից պատրաստած հրուշակեղեն (ներառյալ սպիտակ շոկոլադը)` կակաո չպարունակող

Բաղադրությունը (առկայության դեպքում)

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը (իրիս, մարմելադ և պաստեղային արտադրատեսակների, ծամոնի համար)

1801 00 000 Հատիկավոր կակաո` ամբողջական կամ մանրացրած, հում կամ բոված

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

1803

Կակաո մածուկ` յուղազերծած և չյուղազերծած

Մշակման եղանակը` յուղազերծած կամ չյուղազերծած Ցուցումներ օգտագործման վերաբերյալ (առկայության դեպքում)

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

1804 00 000

Կակաո-յուղ, կակաո-ճարպ

Կարգը (առկայության դեպքում) Ցուցումներ օգտագործման վերաբերյալ (առկայու-թյան դեպքում)

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

1805 00 000 Կակաո-փոշի` առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի
1806 Շոկոլադ և կակաո պարունակող այլ պատրաստի սննդամթերքներ

Բաղադրությունը (առկայության դեպքում)

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

1901, բացառությամբ` 1901 10 000

Ածիկային խտանյութ. այլ տեղում չնշված պատրաստի սննդամթերքներ` պատրաստված խոշոր կամ մանր աղացվածքի ալյուրից, ձավարից, օսլայից կամ ածիկային խտանյութից` կակաո չպարունակող կամ 40 %-ից պակաս զանգվածային մասով կակաո պարունակող (ամբողջովին յուղազերծած հիմքի վերահաշվարկով). 0401-0404 ապրանքային դիրքերում դասակարգված հումքից պատրաստած սննդամթերքներ. 5 %-ից պակաս զանգվածային մասով (ամբողջովին յուղազերծած հիմքի վերահաշվարկով) կակաո պարունակող կամ չպարունակող, այլ տեղում չնշված

Բաղադրությունը (առկայության դեպքում)

Ցուցումներ օգտագործման վերաբերյալ (առկայության դեպքում)

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

1902

Մակարոնային արտադրատեսակներ, ենթարկված կամ չենթարկված ջերմային մշակման, միջուկով (մսից կամ այլ մթերքներից) կամ առանց միջուկի, կամ այլ ձևով պատրաստված, ինչպիսիք են սպագետտին, մակարոնը, լապշան, եղջրիկները, խմորագնդիկները, ռավիոլան, կաննելոնը. կուսկուս` պատրաստ կամ ոչ պատրաստ սննդի մեջ օգտագործելու համար

Բաղադրությունը (առկայության դեպքում)

Մթերքի խումբը և դասը (կարգը) (առկայության դեպքում) Փաթեթավորման թվականը Պատրաստման եղանակը Պիտանիության ժամկետը

1903 00 000

Տոպիոկ և դրա փոխարինիչները` պատրաստած օսլայից` փաթիլների, հատիկների, գնդիկների, մանրահատիկների կամ այլ համանման ձևերով

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

1904

Պատրաստի սննդամթերքներ` ստացված հացաբույսերի հատիկների կամ հացահատիկային մթերքների (օրինակ. եգիպտացորենի ձողիկներ) փքեցնելու կամ բոլորատապա-կելու միջոցով. հացաբույսերի հատիկներ (բացառությամբ եգիպտացորենի հատիկներից) գրանուլների կամ փաթիլների տեսքով կամ մշակված այլ եղանակով, (բացառությամբ մանր կամ խոշոր աղացվածքի ձավարեղենի ալյուրից), նախապես եփած կամ պատրաստած այլ ձևով, այլ տեղում չնշված

Վիտամինների բաղադրությունը (առկայության դեպքում)

 Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

 

1905

Հաց, ալրային հրուշակեղեն, թխվածքներ, բլիթներ և այլ հացաբուլկեղեն ու կակաո պարունակող կամ չպարունակող հրուշակեղեն, վաֆլիի շերտեր, վաֆլիի բոլորաթերթեր ծրարելու համար, բրնձաթուղթ և համանման մթերքներ

Բաղադրությունը Պատրաստման ժամը և թվականը (հացի և հացաբուլկեղենի համար)

Իրացման ժամկետը (հացի և հացաբուլկեղենի համար) Պիտանիության ժամկետը` հրուշակեղենի, թխվածքների, բլիթների և այլ հացաբուլկեղեն ու կակաո պարունակողների համար

Պահման պայմանները

2001

Բանջարեղեն, պտուղներ (մրգեր), ընկույզներ և բույսերի այլ ուտելի մասեր` պատրաստված կամ պահածոյացված քացախի կամ քացախաթթվի ավելացմամբ

Հիմնական մթերքի զանգվածը (թթվաջրում, աղաջրում, լցվածքում պատրաստված մթերքի համար) Մրգային կամ բանջարեղենային մասի զանգվածային մասը

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

2002

2003

Տոմատներ` այդ թվում տոմատի մածուկ, պատրաստած կամ պահածոյացրած, առանց քացախ կամ քացախաթթու ավելացնելու Սնկեր և գետնասնկեր` պատրաստած կամ պահածոյացրած առանց քացախ կամ քացախաթթու ավելացնելու

Չոր նյութերի զանգվածային մասը` տոկոսով (տոմատի մածուկի համար) Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

2004

Այլ բանջարեղեն` պատրաստած կամ պահածոյացրած առանց քացախ կամ քացախաթթու ավելացնելու, սառեցրած, բացառությամբ 2006 ապրանքային դիրքում դասակարգված մթերքներից

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

 

2005, բացառությամբ` 2005 10 001

Այլ բանջարեղեն պատրաստած կամ պահածոյացրած առանց քացախ կամ քացախաթթու ավելացնելու, չսառեցրած, բացառությամբ ապրանքային 2006 դիրքում դասակարգված մթերքներից
2006 00

Բանջարեղեն, պտուղներ (մրգեր), ընկույզներ, պտուղների կլեպ կամ բույսերի այլ ուտելի մասեր` շաքարով պահածոյացրած (շաքարի թանձրահյութով ներծծած, շաքարով կամ շաքարահյութով պատած)

Շաքարի պարունակությունը

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

 

2007, բացառությամբ` 2007 10 101

2007 10 911

2007 10 991

Մրգախյուսեր (ջեմեր), պտղային (մրգային) դոնդողակներ, մարմելադներ, պտղային (մրգային) կամ ընկուզային խյուս, պտղային (մրգային) կամ ընկուզային մածուկ, այդ թվում` շաքար կամ շաքարացնող նյութեր ավելացրած` ջերմամշակման եղանակով ստացած
2008

Պտուղներ (մրգեր), ընկույզներ և բույսերի այլ ուտելի մասեր, այլ կերպ պատրաստած կամ պահածոյացրած, այդ թվում` շաքար կամ քաղցրացնող նյութերի կամ սպիրտի հավելումներ պարունակող կամ չպարունակող, այլ տեղում չնշված  
2009

Մրգահյութեր (ներառյալ խաղողահյութը) և բանջարեղենի հյութեր, չխմորված և սպիրտ չավելացրած, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած

Վիտամինների և հանքային նյութերի պարունակությունը

Շաքարի պարունակությունը (առկայության դեպքում)

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

2101

Սուրճի, թեյի կամ մատեի կամ պարագվայական թեյի խտահյութեր, բնահյութեր ու խտածոներ և պատրաստի մթերքներ` դրանց հիմքով կամ սուրճի, թեյի կամ մատեի կամ պարագվայական թեյի հիմքով.

բոված եղերդ և սուրճի այլ բոված փոխարինիչներ և դրանց խտահյութերը, բնահյութերը և խտածոները

Բույրի անվանումը, եթե թեյի և սուրճի մթերքի պատրաստման ժամանակ օգտագործվել են բուրավետիչներ Բաղադրությունը (առկայության դեպքում)

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

 

2102

Խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ), այլ մեռած միաբջիջ մանրէներ (բացառությամբ 3002 ապրանքային դիրքի պատվաստանյութերից), հացաթխման պատրաստի փոշիներ

Ցուցումներ օգտագործման վերաբերյալ (առկայության դեպքում)

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

2103

Մթերքներ սոուսներ պատրաստելու համար և պատրաստի սոուսներ, համային հավելումներ և խառը համեմունքներ. մանանեխի փոշի և պատրաստի մանանեխ

Բաղադրությունը (առկայության դեպքում)

Ցուցումներ կերակրատեսակների պատրաստման համար (առկայության դեպքում)

Պահման պայմանները Պիտանիության ժամկետը

 

2104, բացառությամբ` 2104 20 001

Պատրաստի ապուրներ ու արգանակներ և նախապատրաստուկներ` դրանք պատրաստելու համար, համասեռված (հոմոգենացված) բաղադրամասային պատրաստի սննդամթերքներ
2105 00

Պաղպաղակ և սննդային սառույցի այլ տեսակներ, կակաո չպարունակող կամ պարունակող

Բաղադրությունը (առկայության դեպքում)

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

2106

Սննդամթերք` այլ տեղում չնշված (այդ թվում` սննդային հավելումներ)

Բաղադրությունը (առկայության դեպքում)

Ցուցումներ օգտագործման վերաբերյալ (առկայության դեպքում)

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

2201

Ջրեր, ներառյալ բնական և արհեստական հանքային ջրերը, գազավորած, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող կամ համային և բուրավետ նյութերի հավելումներով. սառույց և ձյուն

Ջրի քիմիական բաղադրությունը` հանքային և արհեստական հանքայնացման ջրի համար

Ցուցումներ օգտագործման վերաբերյալ (հատուկ նշանակման ջրերի համար) Տիպը (գազավորված, չգազավորված) Ջրի աղբյուրի անվանումը և գտնվելու վայրը (հանքային ջրերի համար) Ընդհանուր հանքայնացումը և կոշտությունը

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

2202

Ջրեր, ներառյալ հանքային և գազավորած ջրերը, շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելումներով, և այլ ոչ ալկոհոլային խմիչքներ, բացառությամբ 2009 ապրանքային դիրքի մրգահյութերից ու բանջարեղենային հյութերից

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

 

2203 00

Գարեջուր ածիկային

Էթիլ սպիրտի ծավալային մասի արժեքը տոկոսներով

Նախնական քաղցուի լուծամզման ակտիվության չափը, տոկոսներով (բացառությամբ ոչ ալկոհոլային և համային ու բուրավետ հավելանյութերով հատուկ գարեջրի)

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը

2204

Խաղողի գինիներ բնական, ներառյալ թնդեցրածները, խաղողի քաղցու, բացառությամբ 2009 ապրանքային դիրքում նշվածներից

Էթիլ սպիրտի ծավալային մասը Շաքարի զանգվածային խտությունը` բացառությամբ անապակ (չոր) գինիների

Պահման պայմանները (առկայության դեպքում)

Պիտանիության ժամկետն այն ըմպելիքների համար, որոնցում էթիլ սպիրտի ծավալային մասը 9 %-ից պակաս է

 

2205

Վերմուտներ և խաղողի այլ բնական գինիներ` ավելացրած բուսական կամ բուրավետ նյութեր
2206 00

Խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (օրինակներ` խնձորի սիդր, պերրի կամ տանձի սիդր, մեղրաըմպելիք). խառնուրդներ խմորման ենթարկված ըմպելիքներից և խմորման ենթարկված ըմպելիքների և ոչ ալկոհոլային ըմպելիքների խառնուրդներ` այլ տեղում չնշված
2207

Էթիլ սպիրտ չբնափոխված, 80%-ից ավելի սպիրտի ծավալային մասով կամ էթիլ և այլ սպիրտներ, բնափոխված` ցանկացած խտության

Էթիլ սպիրտի ծավալային մասը Շշալցման թվականը

Պիտանիության ժամկետը, որոնց էթիլային սպիրտի ծավալային մասը 10 %-ից պակաս է

2208

Էթիլ սպիրտ չբնափոխված, սպիրտի 80%-ից պակաս ծավալային մասով սպիրտային ըմպելիքներ.

լիկյորներ և այլ սպիրտային ըմպելիքներ

Հնեցման տարիքը կոնյակի համար Շաքարի զանգվածային խտությունը (լիկյոր-օղու համար, եթե շաքարը նախատեսված է բաղադրագրով)

Էթիլ սպիրտի ծավալային մասը

Շշալցման թվականը

2209 00 Քացախ և նրա փոխարինիչներ` ստացված քացախաթթվից

Քացախաթթվի խտությունը Օգտագործման եղանակը (առկայության դեպքում)

2501 00 91

Աղ կերակրի

Կարգը Աղացվածքը Յոդացվածությունը` առկայության դեպքում

Պիտանիության ժամկետը (յոդացվածի դեպքում)

 

 

                                    Մանկական սնունդ

Աղյուսակ 2

Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ դասակարգչի

Մթերքի անվանումը

Այլ հիմնական տեղեկատվությունը

0402 29 110

 

 

 

 

1602 10 001

 

 

 

1901 10 000

 

 

 

2005 10 001

 

 

2007 10 101 2

 

2007 10 911

 

 

2007 10 991

 

 

 

2104 20 001

 

Հատուկ նշանակության կաթ` կրծքի երեխաների համար հերմետիկ փաթեթավորմամբ` 500 գ-ից ոչ ավելի մաքուր զանգվածով, զանգվածում 10%-ից ավելի յուղայնությամբ

Մսից, մսային ենթամթերքից համասեռված պատրաստի սննդամթերքներ` մանկական սննդի համար

Ալյուրից, ձավարեղենից, օսլայից պատրաստած մանկական սնունդ` փաթեթավորած մանրածախ առևտրի համար

Բանջարեղենի պահածո (չսառեցրած, առանց քացախի)` մանկական սննդի համար

Ջեմ, մրգախյուս, մարմելադ պատրաստի` մանկական սննդի համար Ջեմ, մրգախյուս, մարմելադ պատրաստի`տրոպիկական պտուղներից մանկական սննդի համար

Ջեմ, մրգախյուս, մարմելադ պատրաստի` այլ պտուղներից, մանկական սննդի համար

Պատրաստի սննդամթերքների համասեռված բաղադրամասեր` մանկական սննդի համար

Այլ մանկական սնունդ

 

 

 

 

 

Սննդային արժեքը

Վիտամինները և հանքային նյութերը

Բաղադրությունը

Պատրաստման եղանակը (առկայության դեպքում)

Նշանակումը և օգտագործման

պայմանները (առկայության դեպքում) Մայրական կաթի փոխարինիչների համար հայերեն տեղեկատվության տեքստում պետք է տրված լինի նաև տեղեկատվություն կրծքով կերակրելու առավելության և բժշկի կողմից կերակրելու սխեմա նշանակելու անհրաժեշտության մասին

Պահման պայմանները

Պիտանիության ժամկետը