ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Արցախի պետական համալսարանի առկա ուսուցմամբ 2007-2008 ուսումնական տարվա` ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ և Արցախի պետական համալսարանի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքներով /վճարովի/ տեղերը և Արցախի պետական համալսարանի հեռակա ուսուցմամբ վճարովի տեղերը հաստատելու մասին
«Կրթության մասին» ԼՂՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետին ու «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ԼՂՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
1. Հաստատել Արցախի պետական համալսարանի առկա ուսուցմամբ 2007-2008 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ և Արցախի պետական համալսարանի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքներով /վճարովի/ տեղերը և Արցախի պետական համալսարանի հեռակա ուսուցմամբ վճարովի տեղերը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Արցախի պետական համալսարանի 2007-2008 ուսումնական տարվա ընդունելությունն իրականացվում է երկաստիճան համակարգով /բակալավրիատ և մագիստրատուրա/՝ կիրառելով ուսանողական նպաստների հատկացման սկզբունքը:
3. ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարին՝
ԼՂՀ շրջանների վարչակազմերի կրթության, մշակույթի և սպորտի բաժինների կողմից մանկավարժական և գյուղատնտեսական /համաձայնեցված գյուղատնտեսության բաժինների հետ/ մասնագետների պահանջարկը ապահովելու համար այդ մասնագիտությունների գծով հատկացված անվճար տեղերի /պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ/ մինչև 50 տոկոսը կազմակերպել նպատակային ընդունելություն:
4. Սահմանել, որ Արցախի պետական համալսարանի վճարովի ուսուցման համակարգում ուսման վճարի չափը որոշում է Արցախի պետական համալսարանը՝ համաձայնեցնելով ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության հետ:
5. ԼՂՀ կառավարության 2007թ. փետրվարի 27-ի «ԼՂՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը հաստատելու մասին» թիվ 81 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի բ/ ենթակետով նախատեսված սոցիալական խմբերի ֆինանսավորումը կատարել բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:
6. Արցախի պետական համալսարանի 2007-2008 ուսումնական տարվա անվճար տեղերի /պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ/ 10 տոկոսը /առնվազն 1 տեղ/ ըստ մասնագիտությունների հատկացնել պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիներին:
7. ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ ԼՂՀ կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ Արցախի պետական համալսարանի ընդունելության մրցույթի արդյունքներով ըստ մասնագիտությունների անվճար ուսուցման տեղերը վերաբաշխելու« ինչպես նաև պահուստային տեղերը ըստ մասնագիտությունների բաշխելու վերաբերյալ:
8. Սույն որոշման կատարման վերահսկողությունը հանձնարարել ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«15» մայիսի 2007թ.
թիվ 207 որոշման |
Ց Ա Ն Կ
Արցախի պետական համալսարանի առկա ուսուցմամբ 2007-2008 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ և Արցախի պետական համալսարանի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքներով /վճարովի/ տեղերը և Արցախի պետական համալսարանի հեռակա ուսուցմամբ վճարովի տեղերը հաստատելու մասին
|
Արցախի պետական համալսարան (առկա ուսուցում) |
|
Շիֆր |
Մասնագիտության անվանումը |
Պետության կողմից ուսանողական
նպաստների ձևով
ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) |
Բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման (վճարովի) |
|
010100 |
Մաթեմատիկա |
8 |
17 |
|
010400 |
Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա |
7 |
18 |
|
010600 |
Ֆիզիկա և աստղագիտություն |
7 |
15 |
|
011200 |
Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա |
7 |
15 |
|
020100 |
Քիմիա |
7 |
15 |
|
020200 |
Կենսաբանություն |
8 |
17 |
|
020400 |
Աշխարհագրություն |
7 |
18 |
|
021000 |
Դեղագործական քիմիա |
3 |
22 |
|
030200 |
Քաղաքագիտություն |
3 |
22 |
|
030400 |
Պատմություն |
8 |
17 |
|
030500 |
Իրավագիտություն |
5 |
20 |
|
030600 |
Լրագրություն (ժուռնալիստիկա) |
3 |
22 |
|
031000 |
Հայոց լեզու և գրականություն |
8 |
17 |
|
031300 |
Անգլերեն լեզու և գերմաներեն լեզու |
8 |
17 |
|
031300 |
Անգլերեն լեզու և ֆրանսերեն լեզու |
8 |
17 |
|
032400 |
Ռուսաց լեզու և գրականություն |
8 |
17 |
|
050400 |
Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն |
7 |
18 |
|
050800 |
Կերպարվեստ և գծագրություն |
3 |
12 |
|
050900 |
Նախադպրոցական մանկավարժություն և հոգեբանություն |
3 |
22 |
|
051200 |
Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա |
7 |
18 |
|
060200 |
Ստոմատոլոգիա |
3 |
22 |
|
071700 |
Սոցիալական-մշակութային ծառայություն և զբոսաշրջություն |
3 |
22 |
|
080500 |
Ֆինանսներ և վարկ |
5 |
20 |
|
080600 |
Հաշվապահական հաշվառում և աուդիտ |
3 |
22 |
|
190300 |
Փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում, ճանապարհային երթևեկության կազմակերպում |
3 |
22 |
|
270200 |
Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն |
3 |
22 |
|
310102 |
Ագրոնոմիա (գյուղատնտեսագիտություն) |
6 |
14 |
|
310302 |
Անասնաբուժություն |
6 |
14 |
|
310404 |
Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում |
5 |
15 |
|
310705 |
Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն |
5 |
15 |
|
311101 |
Ագրարային արտադրության տնտեսագիտություն և կառավարում |
3 |
17 |
| |
Պահուստային տեղեր |
50 |
|
| |
ԸՆԴՀԱՆՈՒՐԸ |
220 |
561 |
|
Արցախի պետական համալսարան /հեռակա ուսուցում/ |
|
Ծածկագիր |
Մասնագիտությունը |
Վճարովի ուսուցման տեղերը |
|
010100 |
Մաթեմատիկա և ինֆորմատիկա |
25 |
|
010600 |
Ֆիզիկա և աստղագիտություն |
25 |
|
020100 020200 |
Քիմիա
Կենսաբանություն |
30 |
|
030400 |
Պատմություն |
30 |
|
031000 |
Հայոց լեզու և գրականություն |
30 |
|
032400 |
Ռուսաց լեզու և գրականություն |
25 |
|
051200 |
Տարրական կրթության մանկ. և մեթոդիկա |
30 |
|
080600 |
Հաշվապահական հաշվառում և աուդիտ |
30 |
|
190300 |
Փոխադրումների կազմակերպումը և կառավարումը
տրանսպորտում, ճանապարհային երթևեկության կազմակերպում |
30 |
|
310102 |
Ագրոնոմիա /գյուղատնտեսագիտություն/ |
25 |
|
050400 |
Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն |
25 |
| |
ԸՆԴԱՄԵՆԸ |
305 |
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |