ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Այն հիվանդությունների ցանկը հաստատելու մասին, որոնց առկայության դեպքում անձը չի կարող երեխա որդեգրել, նրան ընդունել խնամակալության (հոգաբարձության), ընդունել ընտանիք` դաստիարակության համար
Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի պահանջները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում անձը չի կարող երեխա որդեգրել, նրան ընդունել խնամակալության (հոգաբարձության), ընդունել ընտանիք` դաստիարակության համար` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2007թ. մայիսի «15»-ի
թիվ 218 որոշման |
ՑԱՆԿ
ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՁԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԵՐԵԽԱ ՈՐԴԵԳՐԵԼ, ՆՐԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ), ԸՆԴՈՒՆԵԼ ԸՆՏԱՆԻՔ` ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Բոլոր տեսակի փսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ
Քրոնիկական ալկոհոլիզմ, թմրամոլություն, տոքսիկոմանիա
Ոչ փսիխոտիկ հոգեկան խանգարումներ, որոնք ընթանում են հաճախակի սրացումներով` արտահայտված նևրոտիկ և անձի խանգարումներով
Մտավոր զարգացման խանգարումներ, թուլամտություն
Շիզոֆրենիա, շիզոտիպային վիճակ և զառանցանքային խանգարումներ
Էպիլեպսիա` բնավորության բնորոշ փոփոխություններով (անձի դեգրադացիայի երևույթներով)
Տրամադրության խանգարումներ (գերագրգիռ /աֆեկտիվ/ խանգարումներ)
Տուբերկուլյոզի բաց ձևեր
Օրգան-համակարգերի հիվանդություններ` դեկոմպենսացիայի փուլում, անդարձելի փոփոխություններով և ֆունկցիայի կայուն խանգարմամբ
Սուր վարակիչ (ինֆեկցիոն) հիվանդություններ
Սեռական ճանապարհով փոխանցվող և մաշկային վարակիչ հիվանդություններ
ՄԻԱՎ/ՁԻԱՀ
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |