Համարը 
N 222
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.05.25/14(55)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.05.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
15.05.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«15» մայիսի 2007թ.

N 222

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ստանդարտացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարին` սահմանված կարգով հաստատել և 2007 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ դնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտը:

2. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտն ենթակա է պարտադիր կիրառման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց, ինչպես նաև անշարժ գույքի գնահատման աշխատանքներ պատվիրող քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտների կողմից և համարվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան գնահատման ստանդարտ:

3. Պետական կառավարման մարմինների ղեկավարներին` համաձայն «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ԼՂՀ օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասի` նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պարտադիր գնահատման դեպքերում` անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանցից պահանջել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովագրել իրենց պատասխանատվության ռիսկը, որի չափը չպետք է պակաս լինի նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հուլիսի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ