ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«31» հոկտեմբերի 2006թ. |
N 541 |
ք.Ստեփանակերտ
ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետին, 17-րդ հոդվածի 2-րդ մասին և «Տոհմային անասնաբուծության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել`
ա) տոհմային անասնաբուծության գործունեության լիցենզավորման կարգը՝ համաձայն թիվ 1 hավելվածի,
բ) տոհմային անասնաբուծության գործունեության իրականացման համար ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության (ԼՂՀ կառավարության կողմից լիազորված մարմին) կողմից տրվող լիցենզիայի ձևը՝ համաձայն թիվ 2 hավելվածի:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. Դանիելյան |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
2006թ. հոկտեմբերի «31»-ի
թիվ 541 որոշման |
Կ Ա Ր Գ
ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տոհմային անասնաբուծության գործունեության լիցենզավորման կարգը համաձայն «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքի պահանջների:
2. Տոհմային անասնաբուծության գործունեության լիցենզավորումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը, այսուհետև` լիցենզավորող մարմին):
3. Տոհմային անասնաբուծության գործունեության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով և տրվում է անժամկետ:
4. Սույն կարգով տրված լիցենզիաները գործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում:
5. Ըստ գործունեության տեսակների լիցենզիա տալու, լիցենզիայի գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմինն ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով:
6. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
7. Իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) լիցենզիա ստանալու մասին հայտը, նշելով`
իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
բ) հայտին կցվում են`
կանոնադրության պատճենը,
պետական գրանցման վկայականի պատճենը (ներդիրներով),
հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը,
լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,
տվյալներ կազմակերպությունում ընդգրկված մասնագետների մասին (այդ թվում` նրանց բարձրագույն մասնագիտական կրթությունը հաստատող փաստաթղթի պատճենը),
առկա անասնագլխաքանակի տոհմային ծագումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
տարածքային անասնաբուժական ծառայության կողմից տեղեկանք` առկա գլխաքանակը սահմանված կարգով ախտորոշիչ հետազոտումների և հակահամաճարակային պատվաստումների ենթարկված լինելու մասին:
8. Ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատեր) հանդիսացող հայտատուները լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
ա) լիցենզիա ստանալու մասին հայտը, նշելով`
ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,
լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
բ) հայտին կցվում են`
հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը (անհատ ձեռնարկատերերի համարը),
լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը, անձի բարձրագույն մասնագիտական կրթությունը հաստատող փաստաթղթի պատճենը,
առկա անասնագլխաքանակի տոհմային ծագումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
տարածքային անասնաբուժական ծառայության կողմից տեղեկանք` առկա գլխաքանակը սահմանված կարգով ախտորոշիչ հետազոտումների և հակահամաճարակային պատվաստումների ենթարկված լինելու մասին:
9. Լիցենզավորված իրավաբանական անձի կողմից իրականացնող աշխատանքներում համապատասխան մասնագետի բացակայության դեպքում իրավաբանական անձի տրված լիցենզիան համարվում է կասեցված:
10. Լիցենզավորված գործունեության իրականացման ժամանակ անհրաժեշտ է պահպանել օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված տեխնիկական պահանջներն ու պայմանները, այդ թվում` բնապահպանական, սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմաներն ու կանոնները:
III. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
11. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաև մասնագիտական որակավորման բացակայության դեպքում: Հայտը մերժելու որոշման մասին եռօրյա ժամկետում տեղեկացվում է հայտատուին:
12. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել և դադարեցվել, եթե խախտվել են «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները:
IV. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
13. Տոհմային անասնաբուծության գործունեության լիցենզիա ստացած տնտեսավարող սուբյեկտների կողմից տվյալ գործունեության իրականացման համար պարտադիր պահանջների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը օրենքով սահմանված կարգով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
2006թ. հոկտեմբերի «31»-ի
թիվ 541 որոշման |
|

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
-2006-page36.JPG)
ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
00 ԳN00000
Կազմակերպության (ֆիզիկական անձի) անվանումը---------------------------------
Գտնվելու վայրը (հասցեն)------------------------------------------------------------------
Գործողության ժամկետը` անժամկետ:
Նախարար-----------------------------------------------------
Տրված է--------------- -------------------------------------200 թ.
Կ.Տ.
|
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |