Համարը 
N 408
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.10.26/25(66)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
03.10.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
03.10.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.11.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼՂՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ԲԱԺԱՆՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«03» հոկտեմբերի 2007թ.

N 408

  ք.Ստեփանակերտ

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ԲԱԺԱՆՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-9-Ն հրամանագրի և ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը բաժանման ձևով վերակազմակերպել`

ա) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի:

բ) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի:

գ) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարներին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահին`

ա) ապահովել վերակազմակերպված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի աշխատողների` օրենքով սահմանված աշխատանքային իրավունքներն ու երաշխիքները:

բ) երկշաբաթյա ժամկետում` սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկների կանոնադրությունները և կառուցվածքները, ինչպես նաև հիմնարկներին հանձնվող գույքի կազմը և չափը.

գ) մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշման 1-ին կետից բխող` այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքներն ավարտելուց հետո տասնօրյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեում սույն որոշումից բխող վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:

 

 

                 ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ