ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ
ԴԵՊՔԵՐԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում (այսուհետ՝ Հարկադիր կատարման ծառայություն) ծառայության առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) ծառայության առանձնահատկություններով պայմանավորված՝ Հարկադիր կատարման ծառայությունում տրվող հավելումը պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացում է.
2) սույն կետի 1-ին ենթակետում սահմանված հավելումը, տվյալ տարվա առավելագույն չափի սահմաններում, Հարկադիր կատարման ծառայության յուրաքանչյուր ծառայողի համար սահմանում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը.
3) արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, ծառայողին վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով.
4) հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքի համար ծառայողը վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի առնվազն կրկնակի չափով:
3. Արցախի Հանրապետության արդարադատության նախարարին՝
1) սույն որոշմամբ սահմանված հավելումները, ըստ Հարկադիր կատարման ծառայության ծառայողների թվաքանակի և պաշտոնների, սահմանել յուրաքանչյուր տարվա Արցախի Հանրապետության պետական բյուջեով Հարկադիր կատարման ծառայության համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել սույն որոշմամբ սահմանված ծառայության առանձնահատուկ պայմանների հաշվառման և փաստաթղթավորման կարգը.
3) ապահովել, որպեսզի հավելումները հաշվարկվեն ծառայության օրերի դիմաց, ինչպես նաև, արձակուրդում գտնվելու ժամանակահատվածի համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
կառավարության 2022 թվականի
մարտի 3-ի N 202-Ն որոշման |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ
|
Հ/Հ |
Պաշտոնի դասակարգումը |
Ըստ պաշտոնի դասակարգման
(պաշտոնային դրույքաչափի
նկատմամբ հավելում (%)) |
|
1 |
Գլխավոր հարկադիր կատարող |
30% |
|
2 |
Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ |
30% |
|
3 |
Կենտրոնական մարմնի բաժնի պետ |
35% |
|
4 |
Տարածքային բաժնի պետ |
35% |
|
5 |
Բաժանմունքի պետ, բաժնի պետի տեղակալ |
40% |
|
6 |
Գլխավոր խորհրդատու |
50% |
|
7 |
Ավագ հարկադիր կատարող, առաջատար խորհրդատու,
առաջին կարգի խորհրդատու |
50% |
|
8 |
Հարկադիր կատարող |
50% |
|
9 |
Տեսուչ |
50% |
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |