ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԸ ՎԱՐՈՂ ԱՆՁԻՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ, ԱՐՑԱԽԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ
ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ
ԺԱՄԿԵՏԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ հոդվածի 3-րդ և 9-րդ հոդվածի 4-րդ մասերը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) հրապարակային ծանուցման ներկայացման և Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքը վարող անձին փոխանցման, Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակային ծանուցումների տեղադրման կարգը՝ համաձայն հավելվածի.
2) Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղեկատվության արխիվացման ժամկետը` 2 տարի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
կառավարության 2022 թվականի
մարտի 10-ի N 244-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԸ ՎԱՐՈՂ ԱՆՁԻՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ, ԱՐՑԱԽԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ` հրապարակող անձ) կողմից տեղեկատվություն պարունակող հայտարարությունը՝ հրապարակային ծանուցումը (այսուհետ՝ հայտարարություն) ինտերնետով հրապարակելու պայմանները:
2. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հայտարարությունը տեղադրվում է Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ համացանցի http://www.azdararnkr.am/ հասցեում գտնվող կայքում (այսուհետ` կայք):
3. Հայտարարությունը պետք է ներկայացնի հրապարակող անձը կամ նրա լիազորած անձը:
4. Հայտարարություն հրապարակող անձը հայտարարությունը կարող է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (այսուհետ` Գործակալություն) հրապարակման ներկայացնել էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ կամ էլեկտրոնային տեսքով՝ էլեկտրոնային կրիչի միջոցով:
5. Հայտարարության տեքստային մասը պետք է մուտքագրված լինի հայերենով և յունիկոդ (unicode) տառաշարով:
6. Հայտարարությունը և հայտարարությանը կից ներկայացվող բոլոր տեքստային նյութերը ներկայացվում են «ԴՕՔ (doc)», «ԴՕՔԻՔՍ (docx)» ձևաչափի ֆայլերով: Հայտարարությանը կից նյութերը կարող են ներկայացվել «ԻՔՍԷԼԷՍ (xls)», «ԻՔՍԷԼԷՍԻՔՍ (xlsx)», «ՊԵԴԵԷՖ (pdf)», «ՋԵՅՓԻՋԻ (jpg)», «ՓԻԷՆՋԻ (png)», «ՋԻԱՅԷՖ (gif)» ձևաչափի ֆայլերով, իսկ այլ տեսակի ձևաչափերով նյութեր ներկայացնելու անհրաժեշտության դեպքում նյութերը ներկայացվում են արխիվացված տեսքով՝ «ԶԻԱՅՓԻ(zip)» ձևաչափով:
7. Յուրաքանչյուր անձ կարող է անվճար բաժանորդագրվել կայքում` նշելով իր էլեկտրոնային փոստի հասցեն և ստանալ հայտարարությունների մասին անվճար տեղեկատվություն:
8. Հայտարարությունը կայքում հրապարակվում է կայքը վարող անձի կողմից հայտարարությունն ստանալու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում: Արցախի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հրապարակվող հայտարարությունը հրապարակվում է կայքում անմիջապես այն ստանալու պահից:
9. Օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով հայտարարության հրապարակման համար ժամկետ սահմանված լինելու դեպքում հայտարարությունը պետք է ներկայացվի Գործակալություն սահմանված ժամկետից առնվազն 2 օր առաջ:
10. Հայտարարության բովանդակության համար պատասխանատու է հայտարարություն հրապարակող անձը:
11. Հայտարարությունը ենթակա չէ հրապարակման, եթե օրենքով արգելված է նման բովանդակությամբ հայտարարության հրապարակումը:
12. Կայքում տեղադրված հայտարարությունները 2 տարուց արխիվացվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՄԲ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
13. Էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ հայտարարության հրապարակման համար հայտարարություն հրապարակող անձը կայքի համապատասխան պատուհանում մուտքագրում է էլեկտրոնային ստորագրության մուտքի անունը, գաղտնաբառը, լրացնում է կայքում առկա անհրաժեշտ տեղեկատվական դաշտերը և, անհրաժեշտության դեպքում, կցում է նաև այլ տեղեկատվություն: Հայտարարությունը հանձնելիս՝ հայտարարություն հրապարակող անձին տրվում է հայտարարության նույնականացման համար:
14. Սույն կարգի 13-րդ կետին համապատասխան ներկայացված հայտարարությունը փոխանցվում է կայքը վարող անձին, ով ստուգում է էլեկտրոնային թվային ստորագրության վավերականությունը, սահմանված ձևաչափին համապատասխանությունը և, դրանց վավեր լինելու դեպքում, համապատասխան օգտվողի անվամբ և գաղտնաբառի միջոցով 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարությունը տեղադրում է կայքի համապատասխան բաժնում:
15. Հայտարարությունը համարվում է ներկայացված հայտարարություն հրապարակող անձի էլեկտրոնային փոստին, որը լրացվում է հայտարարությունը մուտք անելիս, նրա կողմից հայտարարության ընդունման մասին հաստատում ստանալու պահից:
16. Հայտարարությունը հրապարակող անձի կողմից չեղարկվելու դեպքում կայքի համապատասխան բաժնում հրապարակող անձը լրացնում է հայտ, մուտք է անում էլեկտրոնային ստորագրության մուտքի անունը, գաղտնաբառը, անձնագրի սերիան, հանրային ծառայությունների համարանիշի կամ սոցիալական քարտի համարը և չեղարկվող հայտարարության նույնականացման համարը:
17. Հայտարարությունը չեղարկված է համարվում հրապարակող անձի էլեկտրոնային փոստին չեղարկման հաստատման մասին համապատասխան հաղորդագրություն ստանալուց հետո:
3. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԻՉԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
18. Հայտարարությունը կարող է հրապարակման ներկայացվել նաև էլեկտրոնային տեսքով (էլեկտրոնային կրիչի միջոցով)՝ էլեկտրոնային ձևաչափով՝ համաձայն ձևի:
19. Էլեկտրոնային տեսքով ներկայացված (էլեկտրոնային կրիչի միջոցով) հայտարարությունը հրապարակելու համար հայտարարություն հրապարակող անձը Գործակալության համապատասխան աշխատողին ներկայացնում է հայտարարության տեքստն էլեկտրոնային տեսքով (էլեկտրոնային կրիչի միջոցով) և տպած տարբերակով: Գործակալության համապատասխան աշխատողը ստուգում է սահմանված ձևաչափին հայտարարության համապատասխանությունը, որից հետո հայտարարություն հրապարակող անձն ստորագրում է դրա յուրաքանչյուր էջի վրա:
20. Գործակալության համապատասխան աշխատողն էլեկտրոնային կրիչի մեջ գտնվող հայտարարությունը մուտք է անում էլեկտրոնային համակարգ և այն փոխանցում կայքը վարող անձին:
21. Հայտարարությունն էլեկտրոնային համակարգ մուտք անելուց հետո Գործակալության համապատասխան աշխատողը հայտարարություն հրապարակող անձին է տալիս նույնականացման համար:
22. Կայքը վարող անձը համապատասխան օգտվողի անվամբ և գաղտնաբառի միջոցով պարտավոր է 2 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան տեղեկատվությունը տեղադրել կայքի համապատասխան բաժնում:
23. Հայտարարությունը հրապարակող անձի կողմից չեղարկվելու դեպքում վերջինս Գործակալության համապատասխան աշխատողին ներկայացնում է հայտարարությունը չեղարկելու մասին դիմում և նույնականացման համարը:
4. ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
24. Գործակալության ծրագրային համակարգերը, ծրագրային միջոցներն ու ծառայությունների մատուցման գործընթացները պետք է հնարավորություն ունենան ապահովելու հայտարարություն հրապարակող անձի անհատական տվյալների գաղտնիության և այլ տեղեկատվության պատշաճ ֆիզիկական ու էլեկտրոնային պաշտպանվածությունը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎԱՉԱՓ
|
1. |
Հայտարարություն հրապարակող անձի տվյալները |
Ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը և անձնագրային տվյալները, իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի և իրավաբանական անձի
դեպքում՝ լրիվ անվանումը |
|
2. |
Հայտարարության իրավական հիմքը |
Այն օրենքը կամ նորմատիվ իրավական այլ ակտը, որով սահմանված է հայտարարություն ներկայացնելու պահանջը |
|
3. |
Հայտարարության անվանումը |
Պետք է պարունակի օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված հայտարարության անվանումը |
|
4. |
Հայտարարության տեքստը |
Ներկայացվում է օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով նախատեսված հայտարարության բովանդակությունը, իսկ եթե հայտարարության բովանդակությունը գերազանցում է 1000 նիշը, ապա այս տողում լրացվում է հայտարարության համառոտ բովանդակությունը, իսկ հայտարարության ամբողջական տեքստը ներկայացվում է կից նյութի տեսքով՝ սահմանված ձևաչափերով |
|
5. |
Նշումներ հայտարարությանը
կցվող նյութերի մասին |
Նշվում են տեղեկություններ հայտարարությանը կցված նյութերի քանակի և ձևաչափերի մասին |
|
6. |
Հայտարարության արդիականության ժամկետը |
Սահմանում է հայտարարությունը ներկայացնողը |
|
7. |
Հայտարարությունը հրապարակելու
լիազորություն ունեցող անձի տվյալները |
Հայտարարությունը հրապարակելու լիազորություն ունեցող անձի անունը, ազգանունը, իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի և իրավաբանական անձի դեպքում՝ նաև զբաղեցրած պաշտոնը |