ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՄԱՍՆԱԿԻ ԶՈՐԱՀԱՎԱՔ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 131-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը` որոշում եմ.
1. 2022 թվականի մարտի 25-ից հայտարարել մասնակի զորահավաք:
2. Արցախի Հանրապետության կառավարությանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ իրականացնել սույն հրամանագրից բխող պահանջները։
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես։
| |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2022թ. մարտի 25
Ստեփանակերտ
ՆՀ-580-Ն |
|