ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«30» հոկտեմբերի 2007թ. |
N 456 |
ք.Ստեփանակերտ
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Փոստային կապի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել փոստային կապի ազգային օպերատորի կողմից, որպես վճարահաշվարկային կազմակերպություն, իրականացվող գործունեության տեսակների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Փոստային կապի ազգային օպերատորն օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2007թ. հոկտեմբերի «30»-ի
թիվ 456 որոշման |
ՑԱՆԿ
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ
Ապահովագրական միջնորդություն (գործակալություն)
Տվյալների հաղորդման և ինտերնետային ծառայությունների մատուցում
Հեռագրային կապի ծառայությունների մատուցում
Ինկասացիոն ծառայությունների մատուցում
Էլեկտրոնային առևտուր և դրա սպասարկում
Բանկային և ֆինանսական գործառնությունների ներկայացուցչություն
Դրամական (փողային) փոխանցումների իրականացում
Սեփական օգտագործման ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և վերանորոգում
Գույքի վարձակալության տրամադրում
Մեծածախ և մանրածախ առևտուր, ապրանքների ներկրում և արտահանում
Տպագրական ծառայությունների մատուցում
Նամականիշերի արտադրություն
Փոստային արկղերի արտադրություն և իրացում (փոստարկղեր, պահարաններ, ծանրոցների արկղեր)
Գովազդային գործունեություն
Վիճակախաղերի կազմակերպում
Հեռահաղորդակցության գործակալական գործունեություն
Տեղեկատվական գործակալական գործունեություն
Ապրանքաշարային տեղեկագրքերում ներկայացված ապրանքանու վաճառք և առաքում
Լոգիստիկ ծառայությունների մատուցում
Դասընթացների կազմակերպում
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |