Համարը 
N 517-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.05.16/13(470)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
11.05.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
11.05.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.05.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մայիսի 2022թ.

N 517-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ

ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ

ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 11-րդ և 17-րդ հոդվածները և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի ապրիլի 12-ի ՆՀ-659-Ն հրամանագրով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերանվանել «Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Վերակազմակերպել «Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը՝ դրանից առանձնացնելով գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը և այն միացնելով «Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

3. Վերակազմակերպել «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը՝ դրանից առանձնացնելով էներգետիկայի պետական տեսչությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչությունը և դրանք միացնելով «Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

4. Վերակազմակերպել «Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը՝ դրանից առանձնացնելով շուկայի և սպառողների շահերի պաշտպանության տեսչությունը և այն միացնելով «Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

5. Վերակազմակերպել «Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը՝ դրանից առանձնացնելով ջրային համակարգերի օգտագործման և պահպանության պետական տեսչությունը և այն միացնելով «Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

6. Վերակազմակերպել «Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը՝ դրանից առանձնացնելով բնապահպանական և ընդերքի պետական տեսչությունը և այն միացնելով «Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

7. Սահմանել, որ «Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը հանդիսանում է «Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ», «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմ», «Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ», «Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի աշխատակազմ» և «Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկների՝ վերակազմակերպմանը համապատասխանող բնագավառների իրավահաջորդը:

8. Արցախի Հանրապետության պետական նախարարին, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի նախագահին՝ սահմանված կարգով Արցախի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ.

1) մեկամսյա ժամկետում` «Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնվող գույքի կազմը ու չափը հաստատելու վերաբերյալ.

2) սույն որոշմամբ պայմանավորված այլ իրավական ակտերում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ:

9. Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահին՝ մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Արցախի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու վերաբերյալ:

10. Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշմամբ պայմանավորված՝ անհրաժեշտ վերաբաշխումներ կատարել Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեում՝ մեկամսյա ժամկետում:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ