Համարը 
N 761-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.09.28/16(356)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
12.09.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.09.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.10.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2018թ.

N 761-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի 22-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 18.05.22 N 547-Ն)

1. Սահմանել համապատասխանության գնահատման մարմինների կողմից արտադրանքի համապատասխանության գնահատման արդյունքների մասին տեղեկատվությունը ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

   

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի սեպտեմբերի 12-ի N 761-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Արցախի Հանրապետության համապատասխանության գնահատման մարմինների կողմից արտադրանքի համապատասխանության գնահատման արդյունքների մասին տեղեկատվությունը (այսուհետ՝ տեղեկատվություն) ներկայացնելու պահանջների հետ կապված հարաբերությունները:

2. Արցախի Հանրապետության համապատասխանության գնահատման մարմինների կողմից տեղեկատվությունը տրամադրվում է Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը (այսուհետ` համակարգող մարմին)՝ բացառապես էլեկտրոնային եղանակով` համաձայն ձևի:

(2-րդ կետը փոփ. 10.03.21 N 205-Ն, 18.05.22 N 547-Ն)

3. Արցախի Հանրապետության համապատասխանության գնահատման մարմինները տեղեկատվությունը համակարգող մարմնին են տրամադրում մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը, բացառությամբ «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքով սահմանված պահանջներին արտադրանքի անհամապատասխանության դեպքերի, երբ անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով դրա մասին ծանուցում են համակարգող մարմնին:

(3-րդ կետը փոփ. 18.05.22 N 547-Ն)

(Հավելվածը փոփ. 10.03.21 N 205-Ն, 18.05.22 N 547-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Արտադրանքի

արտաքին

տնտեսական

գործունեության

ապրանքային

անվանացանկի

ծածկագիրը

Արտա-

դրանքի

անվա-

նումը

Արտա-

դրանքի

քանակը

(ծավալը)

Արտադրանքն արտադրողը (երկիրը,

անվանումը,

գտնվելու կամ

գործունեության

իրականացման

վայրը)

Ներմու-ծողը

(անվա-

նումը)

Արտադրանքի

արտադրության

և պիտանե-

լիության

ժամկետները

Արտադրանքի համապատաս-

խանության գնահատման

փաստաթղթի անվանումը,

համարը, գործողության

ժամկետը և տալու ամսաթիվը,

գնահատված արտադրանքի

խմբաքանակի համարը

Համապատասխա-

նության գնահատ-

ման ձևը (համա-

պատասխանության

հայտարարագրում

կամ սերտիֆի-

կացում)

Տեխնիկական

կանոնա-

կարգի լրիվ

անվանումը

1

2

3

4

5

6

7

8

9

                           
                          
                          

 

Տեղեկատվությունը ներկայացրեց

______________________________________________________________________________

                        (գնահատման մարմնի անվանումը, գտնվելու և գործունեության իրականացման վայրը,

______________________________________________________________________________

                                 հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն` առկայության դեպքում)

______________________________________________________________________________

 

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ

 

_____________

______________

______________

     

(պաշտոնը)

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

________ _____________________ 20  թ.

 

ՍՏԱՑՈՂ       ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

                                                         (Փետրվարի 20/1)

(Ձևը փոփ. 10.03.21 N 205-Ն, 18.05.22 N 547-Ն)