Համարը 
N 581
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.12.09/30(39)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.11.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.11.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.12.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

«28» նոյեմբերի 2006թ.

N 581

 ք.Ստեփանակերտ

 

Հասարակական և արտադրական նշանակության շինությունների ցանկը սահմանելու մասին

 

«Գույքահարկի մասին» ԼՂՀ օրենքի հավելվածի 3-րդ բաժնի 3.2-րդ կետի «ժա» և 4-րդ բաժնի 4.2-րդ կետի «ժ» ենթակետերին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի հուլիսի 30-ի «Գույքահարկի մասին» ԼՂՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 270 որոշման 5-րդ կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գույքահարկով հարկման նպատակով հասարակական /գիտական, կրթական, ուսումնական/ և արտադրական /արդյունաբերական, գյուղատնտեսական/ նշանակության շինությունների ցանկերը` օգտագործման նպատակային նշանակությանը համապատասխան` համաձայն թթ. 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

2006թ. նոյեմբերի 28-ի 

թիվ 581 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գույքահարկով հարկման նպատակով հասարակական նշանակության /գիտական, կրթական, ուսումնական/ շինությունների` օգտագործման նպատակային նշանակությանը համապատասխան

 

I. Գիտական, կրթական և ուսումնական նպատակային նշանակության շինություններ

 

1. Գիտական, գիտահետազոտական ինստիտուտների շինություններ

2. Կրթական և ուսումնական նշանակության շինություններ, այդ թվում`

մանկապարտեզների,

հանրակրթական դպրոցների,

վարժարանների,

կրթահամալիրների,

արհեստագործական ուսումնարանների,

քոլեջների,

համալսարանների,

ինստիտուտների,

ակադեմիաների /ուսումնական/,

կոնսերվատորիաների /երաժշտական ուսումնարաններ, երաժշտական դպրոցներ/,

ուսումնական կենտրոնների շինություններ:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

2006թ. նոյեմբերի 28-ի 

թիվ 581 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գույքահարկով հարկման նպատակով արտադրական /արդյունաբերական, գյուղատնտեսական/ նշանակության շինությունների` օգտագործման նպատակային նշանակությանը համապատասխան

 

I. Արդյունաբերական նշանակության շինություններ

 

1. Էներգետիկայի ոլորտի շինություններ, այդ թվում`

ատոմակայանների և ատոմային ռեակտորով այլ կառույցների,

ջերմային էլեկտրակայանների,

գոլորշու և տաք ջրի արտադրության կայանների,

հիդրոէլեկտրակայանների,

այլընտրանքային էներգետիկայի կայանների,

երկրաջերմային կայանների,

միջուկային վառելիքի արտադրության և հարստացման վերափոխիչ կայանների,

միջուկային վառելիքի միջանկյալ պահպանման կառույցների,

բարձր ռադիոակտիվության թափոնների վերամշակման և վերջնական տեղադրման կառույցների,

գործող և փակված ատոմակայանների և ռադիոնուկլոիդներ օգտագործող կայանների

ռադիոակտիվ թափոնների վերամշակման, թաղման շինություններ:

2. Մետալուրգիայի ոլորտի շինություններ, այդ թվում`

երկաթի,

պողպատի,

գունավոր մետաղների արտադրության, մշակման շինություններ:

3. Լեռնահանքային արտադրության շինություններ:

4. Քիմիական արտադրության ոլորտի շինություններ, այդ թվում`

կաուչուկների արտադրության և վերամշակման,

ռետինատեխնիկական իրերի, այլ օրգանական նյութերի արտադրության և վերամշակման,

կենցաղային քիմիայի նյութերի արտադրության շինություններ:

5. Թեթև արդյունաբերության ոլորտի շինություններ, այդ թվում`

մանածագործական,

գործվածքային,

կոշիկի,

գուլպեղենի,

տրիկոտաժի,

կաշվի,

կարի,

գորգեղենի,

մետաքսի արտադրության շինություններ:

6. Էլեկտրատեխնիկական, ռադիոէլեկտրոնային արտադրության ոլորտի շինություններ,

այդ թվում`

էլեկտրաշարժիչների,

մարտկոցների,

էլեկտրական սարքերի /ռելեներ, թողարկիչներ/,

կիսահաղորդչային սարքերի,

լուսավորման էլեկտրալամպերի,

մալուխների,

լուսատեխնիկական սարքերի,

հատուկ տեխնոլոգիական սարքերի,

բլոկների, հանգույցների և պահեստամասերի արտադրության շինություններ:

7. Սննդի արդյունաբերության, ձկնային տնտեսության ոլորտի շինություններ, այդ թվում`

հացի և հացաբուլկեղենի,

հրուշակեղենի,

մակարոնեղենի,

ալյուրի,

համակցված կերերի,

մսի և մսամթերքի,

պտուղ-բանջարեղենի պահածոների,

կաթնամթերքի,

բուսական յուղերի ու ճարպի,

շաքարի և շաքարավազի,

ոգելից և ոչ ոգելից խմիչքների,

հանքային ջրերի,

ձկնամշակման,

ձկան պահածոների,

ծխախոտի արտադրության շինություններ:

8. Փայտի և թղթի արդյունաբերության ոլորտի շինություններ, այդ թվում`

նրբատախտակի,

ատաղձագործական շինարարական իրերի,

կահույքի,

ստվարաթղթի և թղթի արտադրության շինություններ:

9. Շինանյութերի արտադրության ոլորտի շինություններ, այդ թվում`

ցեմենտի,

կրաքարի,

գաջի,

սալիկների,

շինարարական քարերի,

երկաթբետոնյա կառուցվածքների, շինարարական ապրանքների արտադրության շինություններ:

10. Հաստոցաշինական և գործիքաշինական արդյունաբերության ոլորտի շինություններ:

11. Ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտի շինություններ:

12. Պոլիգրաֆիական արդյունաբերության ոլորտի շինություններ:

 

II. Գյուղատնտեսական արտադրական նշանակության շինություններ, այդ թվում`

 

անասնաշենքերի,

դեզանոցների,

ջերմոցների,

չորանոցների,

սիլոսի հորերի,

պահեստների,

անասնաբուժական կայանների,

արհեստական սերմնավորման կայանների,

սառնարանային տնտեսությունների,

կերախոհանոցների,

սերմնաբուծական տնտեսությունների,

թռչնաբուծական տնտեսությունների,

խոզաբուծական տնտեսությունների,

տնկարանային տնտեսությունների,

գյուղատնտեսական մեքենատրակտորային պարկերի,

գյուղատնտեսական մթերքի մթերման /բացառությամբ վերամշակման օբյեկտների/

շինություններ:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան