Համարը 
N 750-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.07.01-2022.07.31 Պաշտոնական հրապարակման օրը 04.07.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
01.07.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
01.07.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.07.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆԻ ՄԵԾ ՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հուլիսի 2022թ.

N 750-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆԻ ՄԵԾ ՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 104-րդ հոդվածով ու «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի 4-րդ և 7-րդ հոդվածներով` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ալեքսեյ Բաղդասարի Նասիբյանի սեփականությունը հանդիսացող 189,65 քառակուսի մետր բնակելի տան և 1000 քառակուսի մետր հողամասի (Արցախի Հանրապետության Շուշիի շրջան, գյուղ Մեծ Շեն, բնակելի տուն, անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական N 025618, տրված` 29.11.2004 թվականին) նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ հետևյալ հիմնավորմամբ՝

1) տրանսպորտի բնագավառում համապետական կարևոր նշանակություն ունեցող ծրագրի իրականացման ապահովման համար.

2) նշված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց սույն որոշման 1-ին կետում նշված սեփականատիրոջը սեփականության իրավունքով պատկանող տարածքի օտարման, քանի որ այն գտնվում է ծրագրով ընդգրկված գոտու տարածքում, ինչից էլ առաջանում է տվյալ տարածքի ձեռք բերման անհրաժեշտությունը.

3) սույն որոշմամբ նշված տարածքի նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում նշված տարածքի սեփականատիրոջը:

2. Սահմանել, որ`

1) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի ձեռք բերող է հանդիսանում Արցախի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը.

2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիսը.

3) օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և պատասխանատու պետական լիազոր մարմինը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է:

3. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 4 հուլիսի 2022 թվական: