Համարը 
N 701-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.06.30/17(474)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
21.06.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.06.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունիսի 2022թ.

N 701-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ»

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ

ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Արցախի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում «Սոցիալական աշխատանք» մասնագիտության մագիստրատուրայի առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ ուսման վարձավճարի փոխհատուցման ֆինանսավորումն իրականացնել Արցախի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված «Ուսումնական հաստատություններում սովորող ուսանողներին տրվող փոխհատուցում» ծրագրի շրջանակում՝ Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացվող հայտի համաձայն:

3. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2022 թվականի

հունիսի 21-ի N 701-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ»

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ

ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Արցախի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ հաստատություն) «Սոցիալական աշխատանք» մասնագիտության մագիստրատուրայի առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման (այսուհետ՝ փոխհատուցում) հետ կապված հարաբերությունները:

2. Փոխհատուցումը տրվում է հաստատության կողմից սահմանված ուսման վարձավճարի 100 տոկոսի չափով Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից սահմանված միջին որակական գնահատականի (այսուհետ` ՄՈԳ) անցումային շեմը հաղթահարելու դեպքում:

3. Փոխհատուցման գումարը հատկացվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա համար՝ սկսած 2021-2022 ուսումնական տարվա առաջին կիսամյակից, համաձայն հաստատության կողմից ներկայացված ցուցակների, ուսման վարձավճարի նշումով:

4. Փոխհատուցումը տվյալ ուսանողի նկատմամբ դադարեցվում է.

1) սահմանված ՄՈԳ-ի անցումային շեմը չհաղթահարելու.

2) ուսման վարձավճարը այլ կազմակերպության կամ ֆիզիկական անձի կողմից վճարվելու դեպքերում:

5. Հաստատության կողմից ներկայացվող ցուցակները յուրաքանչյուր կիսամյակի արդյունքների հիման վրա ճշգրտվում են և ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակում ներկայացվում նախարարություն:

6. Նախարարությունը՝ հիմք ընդունելով հաստատության կողմից ներկայացրած ցուցակները, ուսման վարձավճարի փոխհատուցման հայտ է ներկայացնում Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

7. Հաստատությունը փոխհատուցման գումարների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում նախարարություն:

8. Փոխհատուցման հետ կապված փաստաթղթերը պահվում են նախարարությունում և հաստատությունում:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ